Կարոտախտ_#19. «Լավագույն մրցավազքը երբևէ Ա սերիայում». Ինչպես 19 տարի առաջ այս օրը «Ռոման» նվաճեց Սկուդետոն - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#19. «Լավագույն մրցավազքը երբևէ Ա սերիայում». Ինչպես 19 տարի առաջ այս օրը «Ռոման» նվաճեց Սկուդետոն

Ֆուտբոլասերներն արդեն 3 ամիս է, ինչ իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում էին անցյալում կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։ Այս անգամ մեր քննարկման թեման «Ռոման» է։ Հենրիխ Մխիթարյանի ներկայիս թիմը 20-21-րդ դարերի խաչմերուկում զորեղ էր ինչպես երբևէ։ Դրա գագաթնակետը եղավ 2001 թվականի հենց այս օրը՝ հունիսի 17-ին նվաճած չեմպիոնությունը։ 

Տասնամյակի մրցավազքը

Բոլոր նրանք, ովքեր հետևել են Ա սերիային 90-ականների կեսերից, կհաստատեն, որ այսօր աշխարհում չկա առաջնություն, որն իր հետաքրքրությամբ, կիրքով ու դինամիկայով անգամ մոտ կկանգնի այն ժամանակների Ա սերիային։ «Յուվենտուս», «Ինտեր», «Միլան», «Պարմա», «Ռոմա», «Ֆիորենտինա»՝ այս թիմերը մինչև վերջին տուրը պայքարում էին ամենաբարձր տեղերի համար, առնվազն 2-3 տուրը մեկ՝ սուպեր խաղ։ Բոլոր թոփ տրանսֆերները Ապենինյան թերակղզում էին, իսկ «Ռեալներն» ու «Բարսաները» տխուր-տրտում, նախանձ աչքերով նայում էին աշխարհի ամենաշքեղ առաջնության ընթացքին։

90-ականների վերջին Ա սերիայում ձևավորվեց հետաքրքիր պատկեր. «Միլանը» ոչ մի կերպ չէր կարողանում հարմար մարզիչ գտնել, «Ինտերը» վրիպում էր տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ «Յուվենտուսը» սկսել էր սայթաքել անհարմար պահերին։ Նման պայմաններում սովորաբար նրանց թիկունքում տեղակայվող «Լացիոն» ու «Ռոման» մտան չեմպիոնական պայքարի մեջ։ 1999/2000 մրցաշրջանում Սերժիո Կրանյոտին իր միլիոններով հավաքեց 2 փայլուն կազմ, որն 1983 թվականից սկսած առաջին անգամ Իտալիայի մայրաքաղաք բերեց Սկուդետոն։ «Ռոման» բառի բուն իմաստով լցվեց չար նախանձով, պատասխանեց սուպեր տրանսֆերներով ու նոր մրցաշրջանում արդեն ինքն էր ֆավորիտ չեմպիոնական մրցավազքում։

«Ռոման» իր Սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը

2000/2001 մրցաշրջանը մեկնարկեց միայն հոկտեմբերին, քանի որ այդ տարի Օլիմպիական խաղերը Սիդնեյում էին. օրացույցը պետք էր դասավորել՝ հարմարեցնելով քառամյակի մարզական գլխավոր ստուգատեսին։ Հոկտեմբերից մինչև մայիս Իտալիայի չեմպիոնության հարցը բաց է եղել։ Առաջին տուրից մինչև վերջինը։ Հաղթողի գլխավոր ֆավորիտ «Յուվենտուսը», գործող չեմպիոն «Լացիոն» և նոր համալրված «Ռոման» կողք կողքի պայքարում էին Իտալիայի ոսկե մեդակների համար։ Ժամանակի ընթացքում «Լացիոն» դուրս մնաց մրցապայքարից՝ առաջ թողնելով «զեբրերին» ու «գայլերին»։

Իրականում, ամեն ինչ կարող էր ևս այսպես չլինել, եթե «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցաշրջանի ավարտից մի քանի տուր առաջ հաղթեր «Ռոմային»։ Տնային խաղի 6-րդ րոպեին Զիդանն ու դել Պիերոն 2 գնդակի առավելություն էին ապահովել «Ծեր Սինյորային»։ Սակայն, երկրորդ կեսում թուլացրին տեմպն ու ձեռքից բաց թողեցին նախ հաղթանակն այս խաղում, ինչպես նաև չեմպիոնությունը։ Նախ Հիդետոշի Նակատան (հիշում եք չէ՞ նրան) հիասքանչ հեռահար հարվածով, ապա նաև Վինչենցո Մոնտելան խաղի վերջին րոպեին գրավեցին Էդվին վան դեր Սարի դարպասը (այո այո. Բուֆոնը դեռ «Պարմայում» էր)։

Իտալիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում ձևավորվել էր հետաքրքիր պատկեր. «Ռոման» 72 միավորով առաջատարն էր և վերջին տուրում պետք է մրցեր 4-րդ տեղում ընթացող զորեղագույն «Պարմայի» հետ, իսկ «Յուվեի» մրցակիցը համեստ «Ատալանտան» էր։ «Ռոմայի» պարտությունն ու «Յուվեի» հաղթանակը կնշանակեր, որ Սկուդետոն գնում է Հռոմ։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ինտերը» 2 արագ գոլերի հաշվին հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

«Նրա հնարամտությունն ու դինամիզմը «Ռոմային» ԵԼ ուղեգիր տվեցին». Մխիթարյանն ու մրցաշրջանի կարևորագույն խաղերը

Եվրոպա լիգա. «ՄՅՈՒ» – «Կոպենհագեն», «Ինտեր» – «Բայեր». Մեկնարկային կազմեր

Ռոնալդուն ճանաչվել է «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստը

Եվրոպա լիգան հետաքրքիր ֆուտբոլային երեկո կապահովի. Ինչ դիտել այսօր

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Պիռլոն մտադիր է հրաժարվել «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից

«Ձեզ այսուհետ պետք է Միստե՞ր անվանեմ»․ Բուֆոնն արձագանքել է Պիռլոյի նշանակմանը

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Ով կփոխարինի Պիռլոյին «Յուվենտուսի» Մ23 թիմի գլխավոր մարզչի պաշտոնում