Կարոտախտ_#3. «Դարասկզբի կապիկությունը». Ինչպես Հվ.Կորեան «հաղթեց» Իտալիային ԱԱ 2002-ին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#3. «Դարասկզբի կապիկությունը». Ինչպես Հվ.Կորեան «հաղթեց» Իտալիային ԱԱ 2002-ին (տեսանյութ)

Վերջին օրերին աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միաժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Այսուհետև ձեզ ներկայացնելու ենք «Կարոտախտ» խորագիրը, որը կպատմի ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։  Այս անգամ անդրադառնալու ենք թեմայի, որը հատկապես ցավոտ է Իտալիայի հավաքականի երկրպագուների համար։ Մենք հիշելու ենք Մունդիալ 2002–ը, որտեղ տեղի ունեցած իրադարձությունները, մեղմ ասած, տարօրինակ են համարվում անգամ մեր օրերում։ 

Կարոտախտ_#1. 2003-ին «Ռեալն» ու «Յունայթեդը»  ֆուտբոլում անհասանելի նշաձող սահմանեցին (տեսանյութ)

«Շտապօգնություն» խմբային փուլից

Մունդիալի մեկնարկից մրցավարական բրիգադները խաղից խաղ կայացնում էին մեկը մյուսից զարմանահրաշ որոշումներ։ Արդեն առաջին տուրում կայացած Բրազիլիա – Թուրքիա հանդիպման ժամանակ կորեական մրցավարական անձնակազմը դաշտից հեռացրեց թուրքերի հավաքականի 2 ֆուտբոլիստի։ Սակայն եթե Ալպայ Օզալանի խախտումը սեփական տուգանայինում որակվեց որպես վերջին հույս խախտում, ապա 94-րոպեին Հական Ուսալի հեռացումը անհիմն էր։ Գուցե, թուրք ֆուտբոլիստի գործողությունը տգեղ էր, բայց Ռիվալդոյի ծաղրածուին վայել սիմուլյացիան մնաց անպատիժ։ Ընդ որում՝ նկատեք, որ դրվագը տեղի է ունենում եզրային մրցավարի ուղիղ «քթի տակ», իսկ նա անգամ չի էլ նայում Ռիվալդոյի ուղղությամբ ոչ մի վայրկյան։

Այն ինչ տեղի ունեցավ Իտալիա-Խորվաթիա խաղում, ևս կարելի է համարել տարօրինակ։ Այդ խաղում խորվաթները Միլան Ռապայիչի ու Իվիցա Օլիչի գոլերի շնորհիվ հաղթանակ տարան 2-1 հաշվով, սակայն հանուն արդարության, պետք է նշենք, որ հանդիպման մրցավարները իտալացիների մաքուր երկու գոլերը չեն հաշվել։ Նախ Քրիստիան Վիերին բացեց հաշիվը, սակայն եզրային մրցավարին թվաց, որ Վիերին խաղից դուրս վիճակում է։ Միայն թվաց։ Մինչդեռ կրկնապատկերը լրիվ հակառակն է ցույց տալիս։

Այնուհետև, խաղից դուրս վիճակներից դուրս պրծնելու մեծագույն վարպետ Ֆիլիպո Ինձագին հայտնվեց մրցակիցների թիկունքում և գրավեց Ստիպե Պլետիկոսայի պաշտպանած դարպասը։ Սակայն «Սուպերպիպոյի»՝ 94–րդ րոպեին խփած գնդակը ևս չհաշվեցին։ Նույն եզրային մրցավարին էլ այս անգամ թվաց, որ Ինձագին խախտել է կանոնները, իսկ հեռարձակման ռեժիսորներն ակնարկում էին խաղից դուրս։ Ինչևէ, փաստենք. խաղից դուրս չկար, իսկ եթե խոսք է գնում մարզաշապիկից քաշելու մասին, կրկնապատկերում երևում է, որ ավելի շատ Պիպոյի մարզաշապիկն են քաշում։

Բայց սրանք մրցավարական ամենաթողությունների դիմաց ծաղիկներ էլ են չեն։Թատրոնը սկսեց խմբային փուլի երրորդ տուրի խաղում, որտեղ իրար հետ մրցում էին Պորտուգալիայի և Հարավայի Կորեայի ազգային հավաքականները։ Երկու թիմերն էլ պայքարում էին հաջորդ փուլի ուղեգրի համար։ Հաղթողը կշարունակեր պայքարը 1/8 եզրափակիչ։ Հանդիպման հենց սկզբից պորտուգալացիների գլխին սև ամպեր էին կուտակվել։ Վնասվածքի պատճառով խաղին չկարողացավ մասնակցել առաջատար Մանուել Ռույի Կոշտան, իսկ հետո թիմի հետևից ընկան մրցավարները։

Հանդիպման մեկնարկից կորեացի ֆուտբոլիստները դիմում էին սադրանքների ու կոպիտ խախտումների։ Սակայն արգենտինացի գլխավոր մրցավար Անխել Սանչեսը ակնհայտորեն չէր պատժում կորեացիներին։ Դրանից վրդովված՝ պորտւգալացիների առաջատարներից մեկը՝ Ժոաու Պինտուն թռավ մրցակցի ոտքերի ուղղությամբ։ Այո, խախտումը կոպիտ էր, անկասկած դեղինի էր խախտումը, բայց մրցավարն անմիջապես հեռացրեց Պինտուին խաղադաշտից։ Բնականաբար, սկսվեց հրմշտոց, որի ժամանակ, մրցավարի խոսքով, Պինտուն հարվածել է իրեն։

Սակայն սրանով պորտուգալացիների չարչարանքները չավարտվեցին։ Երկրորդ կեսում մրցավարը նորից դուրս եկավ թատերաբեմ ու եվրոպացիներին թողեց արդեն 9 հոգով։ Դրվագներից մեկում Լի Յոնգ Պյոն փախչում էր հակագրոհի, որն ընդհատեց Բետուն։ Մրցավարը նրան ցույց տվեց երկրորդ դեղինն ու հեռացրեց դաշտից։ Կրկնապատկերը ցույց է տալիս, որ Բետուն գնում է խախտման, սակայն մրցակցին չի դիպչում։

Անգամ եթե դիպչեր էլ, նման կարգի խաղերում մրցավարները սովորաբար սահմանափակվում են բանավոր զգուշացմամբ, մանավանդ, որ առաջին դեպքում Բետուն դեղինը ստացել է առանց նախնական զգուշացումների։ Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչ էին անում մրցավարները նախորդ խաղերում, հասկանալի էր, որ այս պարագայում Սանչեսը հեռացնելու էր Բետուին:

Մնալով 9 հոգով՝ Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ պայքարել մրցակցի դեմ։ Կորեացիները դարձան ավելի վտանգավոր, և, ի վերջո, հենց նրանք էլ բացեցին հաշիվը։ Այն ժամանակ երիտասարդ ու հեռանկարային կիսապաշտպան Պարկ Ջի Սունը գրավեց դարպասն ու դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը։ Պորտուգալացիները պարտվեցին ու գնացին տուն ձեռնունայն, իսկ կորեացիները դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ նրանց սպասում էին իտալացիները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Չավի․ «Ռոնալդուն, Ռոնալդինյոն ու Ռոնալդոն լավագույններից են, իսկ նա լավագույնն է»

Կասիլյասը մրցաշրջանի հետագա ընթացքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկ է արել

Տղան ցանկանում էր Ռոնալդուի սանրվածքից, փոխարենն ստացավ Ռոնալդոյի՝ 2002 թվականի սանրվածքը (տեսանյութ)

2 ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ Լուկակուն սկսել է երկրպագել «Ինտերին»

Ռիվալդո․ «Չավիի համար հեշտ չի լինի «Բարսայում», քանի որ նրան կհամեմատեն Գվարդիոլայի հետ»

Կասիլյասը՝ Կանավարոյին․ «Քեզ աչքերը փակ տվեցին «Ոսկե գնդակը»

Կանավարոն՝ Կասիլյասին. «Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ես՝ «Ռեալի» մարզիչը»

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

Ռուշտուի վիճակը ծայրահեղ ծանր է

Նելսոն Կուևասը պատմել է, թե ինչպես են անցնում Ռոնալդինյոյի օրերը բանտում

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

Կրաուչը պատմել է Ռոնալդոյի հետ լողափում կայացած հանդիպման մասին

Ռիվալդո․ «Լաուտարո Մարտինեսը պատրաստ չէ խաղալ «Բարսելոնայում»

Կարոտախտ_#4. Ինչպես Պեպի մի զանգը կանխորոշեց պատմության լավագույն «Կլասիկոներից» մեկի ելքը

Կանավարոն 30 հազար պաշտպանիչ դիմակ է նվիրաբերել Նեապոլի հիվանդանոցին