Կարոտախտ_#4. Ինչպես Պեպի մի զանգը կանխորոշեց պատմության լավագույն «Կլասիկոներից» մեկի ելքը - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#4. Ինչպես Պեպի մի զանգը կանխորոշեց պատմության լավագույն «Կլասիկոներից» մեկի ելքը

Վերջին օրերին աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միաժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Այսուհետև ձեզ ներկայացնելու ենք «Կարոտախտ» խորագիրը, որը կպատմի ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։  Այս անգամ որոշել ենէ անդրադառնալ ֆուտբոլի պատմության ամենադասական դիմակայություններից մեկին՝ բառի ամենաբուն և ուղիղ իմաստով։ Էլ-Կլասիկոներն այսօր այդքան էլ գրավիչ ու սպասելի իրադարձություն չեն։ Բայց, օրինակ 10 տարի առաջ այդ խաղը զարդարում էր ցանկացած ֆուտբոլային, անգամ ոչ ֆուտբոլային երեկո։

Ընտրել ենք 08/09 մրցաշրջանի Կլասիկոն, որովհետև դա նորովի բացահայտեց Պեպ Գվարդիոլայի ֆանտաստիկ տաղանդը, Մեսիին տեսանք լրիվ նոր դիրքում, ինչը նորություն էր ֆուտբոլի համար, Կլասիկոների պատմության ամենախոշոր հաշվով խաղերից մեկն էր։ Բացի դրանից՝  այս խաղից առաջ տեղի էր ունեցել մի հետաքրքիր պատմություն, բայց ամեն ինչը հերթով, կարգով, շարքով։ 

Կարոտախտ_#1. 2003-ին «Ռեալն» ու «Յունայթեդը»  ֆուտբոլում անհասանելի նշաձող սահմանեցին (տեսանյութ)

«Ականջից ձգած» չեմպիոնոկան պայքարի հույսով

«Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայանալիք պատասխան «Կլասիկոն» չէր խոստանում չեմպիոնական պայքարի ավարտ ոչ մի պարագայում։ «Բարսան» մրցաշարային աղյուսակում առաջ էր «Ռեալից» 4 միավորով, սակայն անգամ հաղթանակը չէր ապահովի ոսկե մեդալները Պեպ Գվարդիոլայի թիմին։ Փոխարենը, «Ռեալի» հաղթանակի դեպքում չեմպիոնական ինտրիգն ավելի սուր կլիներ, քան սարսափ ֆիլմերի հերոս Ջեյսոնի հսկա դանակը։

«Արքայական ակումբն» այդ խաղում դուրս էր բերել դաշտ առավել քան հետաքրքիր ու, երևի, տարօրինակ կազմ։ Բավական է նշել, որ Սերխիո Ռամոսը դեռևս չէր վերածվել կենտրոնական պաշտպանի, իսկ Մարսելոն դեռևս դիտարկվում էր որպես ձախ եզրային կիսապաշտպան։ Փաստացի, խաղի ելքը վճռվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ «Ռեալի» պաշտպանության կենտրոնում խաղալու են Ֆաբիո Կանավարոն ու Քրիստոֆ Մետցելդերը՝ ստաժավոր «թոշակառուներ», որոնցից մեկը տարիներ առաջ «Ոսկե գնդակ» էր ստացել, իսկ մյուսը համարվում էր Բեկենբաուերի հետնորդը։ Սակայն տարիների ընթացքում Մետցելդերը լավագույնն այդպես էլ չդարձավ, իսկ Կանավարոն արդեն երեկվա երիտասարդը չէր։

Իսկ ահա «Բարսայի» մոտ ամեն ինչ կարգինից էլ կարգին էր։ Չավի, Ինիեստա, Մեսի, Անրի, Էտո՛Օ, Գվարդիոլա…մի խոսքով թիմ, որը կարող էր հաղթել ցանկացած մրցակցի՝ ցանկացած հաշվով։ Սակայն խաղի մեկնարկում Գվարդիոլան, հավանաբար ինչ-որ բան հաշվի չէր առել։ Դրա հետևանքով հենց «Ռեալը» առաջինը հաշվի մեջ առաջ անցավ։ Սերխիո Ռամոսի փայլուն անցումից ու փոխանցումից հետո մրցակցի դարպասը գլխի հարվածով գնդակահարեց Գոնսալո Հիգուայինը։ Արգենտինացին խփեց իր 19-րդ գոլը Լա Լիգայում ու իր թիմի երկրպագուների շրջանում հույս արթնացրեց, որ չեմպիոնությունը դեռ կորած չէ։

Բայց այս գոլը խոստորեն զայրացրեց «Բարսային» ու Պեպին։ Կատալոնացի մասնագետը գնաց մի շատ հնարամիտ հնարքի, որի մասին կխոսենք քիչ ուշ։ Ընդամենը 4 րոպե անց լուսատախտակին նորից հավասար հաշիվ վառվեց։ Լիոնել Մեսին ու Թիերի Անրին 3 հպումով հրաշալի գոլ արարեցին, որտեղ անհարմար իրավիճակում հայտնվեց նախ նույն Սերխիո Ռամոսը, ապա նաև Կանավարոն ու Մետցելդերը։

«Ռեալի» կենտրոնական պաշտպաններից ոչ մեկը չկարողացավ ապահովագրել Սերխիո Ռամոսին, որը չկարողացավ ակրոբատիկ ցատկով կասեցնել Մեսիի փոխանցումը։ Դրանից հետո Անրին մնաց մեն-մենակ Կասիլյասի հետ։ Ֆրանսիացին, սովորաբար, նման դիրքերից  10 դեպքից իրացնում է 11-ը։ Հարցեր Կանավարոյին ու Մետցելդերին։ Սակայն դրանք դեռ այնքան շատ են լինելու այստեղ, որ կարելի է մի ամբողջական հարցաշար-շտեմարան սարքել։

Անրիի գոլից հետո Գվարդիոլան, որպես հիանալի տակտիկ, զգաց մրցակցի թույլ տեղը ու սկսեց այն օգտագործել արդեն 100 տոկոսով։ Նույն Թիերի Անրին գնդակը ստացավ գրոհի ձախ թևում, որտեղ չգիտես՝ ինչու նրան դիմագրավում էր իր հայրենակից, հենակետային կիսապաշտպան Լասանա Դիարան։ Սերխիո Ռամոսը հերթական անգամ գնացել էր գրոհի ու մոռացել էր հետ գալ, Ռոբենը պաշտպանվելուց 0 է։ Մնում էր միայն Լասը։ Բայց նրան հանգիստ շրջանցելուց հետո Անրիի դիմաց հայտնվեց Կանավարոն։

Իտալացի պաշտպանն առաջին անգամ փոխօգնության հասավ եզրը անտեր թողած թիմակիցներին, ու դա տխուր ավարտ ունեցավ իր թիմի համար։ Ferrari vs. 07 դիմակայությունում Կանավարոյին ոչինչ չէր մնում, քան խախտել կանոնները Անրիի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում։ Լավ, խախտումը դեռ ոչինչ։ Բայց ինչպես կարելի է բացատրել «Ռեալի» պաշտպանների անփույթ խաղը ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ, երբ գլխով խաղի ոչ պակաս վարպետ Կառլես Պույոլը, պարապուրդի մատնված լինելով, որոշեց ցույց տալ իր ռմբարկուական հատկանիշները։ Անարգել ցատկ, հիասքանչ գոլ. 2-1:

Ի դեպ, սա Պույոլի առաջին գոլն էր վերջին 2 տարվա ընթացքում։

Առաջին կեսի ավարտից 10 րոպե առաջ Մետցելդերը որոշեց ոչ մի բանով հետ չմնալ Կանավարոյից ու ինքն էլ թիմին և թիմակիցներիցն դրեց անհարմար դրության մեջ։ Ստանալով գնդակը Իկեր Կասիլյասից՝ գերմանացի պաշտպանն այն ուղարկեց հենակետային գոտում կանգնած Լասին։ Չնկատելով որ կողքերից գրոհում են գիշատիչներ Չավին ու Մեսին՝ Դիարան կորցրեց գնդակը։ Չավին խլեց, Մեսին խփեց։ Պարզից էլ պարզ։ 1-3 արդեն առաջին կեսում։ Ու նորից հարցեր պաշտպաններին ու կիսապաշտպաններին, որոնք անհայտ է՝ ինչով էին զբաղված։

Խուանդե Ռամոսը փորձեց փոխել թիմի խաղը երկրորդ կեսում։ Այնպես չէ, որ առաջին կեսում «Ռեալն» անհույս պարտվում էր։ Թիմն ուներ մի շարք պահեր, սակայն Վալդեսն ու ընկերներն անսասան էին։ Բայց դա առաջին կեսում։ Երկրորդում սխալվեցին արդեն «Բարսայի» պաշտպանները։ Սերխիո Ռամոսն իր բախտն էր որոնում մրցակցի կիսադաշտում, երբ նրա հետ բախվեց Անդրես Ինիեստան։ Նման դեպքերում, սովորաբար, զուսպ և ուշադիր Ինիեստան խախտեց կանոնները։ Ռոբենը աջ թևից ձախ ոտքով գնդակը հեռակառավարման վահանակով ուղարկեց ուղիղ Ռամոսի գլխին։ Անդալուսցի պաշտպանին մնում էր 1,5 մետրից չվրիպել։ Չվրիպեց։ 2-3, ու ինտրիգը նորից ողջ է։

Բայց կրկնվեց նույն սցենարը, ինչ առաջին կեսում։ Գոլ խփելուց հետո ոչ թե «Ռեալի» ախորժակը բացվեց, այլ «Բարսան» կատաղեց։ Բառացիորեն հաջորդ գրոհի ժամանակ հաշիվը նորից փոխվեց։ Գոլային գրոհն այս անգամ կազմակերպեց…Վիկտոր Վալդեսը։ Իսպանացի դարպասապահը ժամանակին դուրս եկավ Մարսելոյի անցման ժամանակ, փրկեց իր թիմին ու Պիկեի միջոցով սկսեց իր թիմի նոր գրոհը։

Նորից Մեսին հայտնվեց կենտրոնում միայնակ, նորից բարձրից փոխանցում կատարեց, ու Անրին նորից մեկ հպումով հարված կատարեց, մի ամբողջ հավերժություն տևեց մինչև գնդակը գլորվելով հատեց գոլային գիծը։ Նորից հարցեր պաշտպաններին, բայց դրանք արդեն սովորական են, կարող եք այլևս չբարձրացնել։

2։4-ից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները կարծես համակերպվեցին պարտության մտքի հետ։ Խուանդե Ռամոսը չկարողացավ նորից մոտիվացնել իր տղաներին, թիմը քանդվեց վերջնականապես։ Գվարդիոլայի հանճարեղ մտահաղացումը աշխատեց ևս մեկ անգամ, երբ Մեսին անհասկանալի կերպով հայտնվեց տուգանային հրապարակի կենտրոնում, որտեղ նրան ոչ ոք միտք էլ չուներ խանգարելու։ Խեղճ Կասիլյասին ի՞նչ էր մնում անելու։ Ոչինչ։ Մնալ կանգնած, հետո ինչ-որ պահի ընկնել, բայց դա օգուտ չէր բերի։ Դուք ավելի շուտ դինովազր կտեսնեք բակում, քան Մեսին այսպիսի դիրքերից կվրիպի։

Այս գոլի համար անկասկած պետք է շնորհակալություն հայտնել Չավիին։ Իսպանացի մաեստրոն մրցակցի տուգանային հրապարակում այնպիսի շրջադարձ կատարեց, որ Գագոն ու Կանավարոն բախվեցին միմյանց՝ դառնալով Գագավարո, իսկ Հայնցեն չհասկացավ՝ ով, ուր, որտեղից ու ինչի համար Մեսին հայտնվեց դարպասային հրապարակում։ Չավիի երկրորդ գոլային փոխանցումն էր արդեն խաղում։

Խաղի վերջակետն էլ դրվեց հանդիպման ավարտից մոտ 10 րոպե առաջ։ «Բարսայի» մրցակիցները խոշոր հաշվի ժամանակ արդեն գիտեն, որ վերջին րոպեներին պետք է առավելապես հսկեն ոչ միայն հարձակվողներին, այլև Ժերար Պիկեին։ Շակիրայի ամուսինը շատ է սիրում վերջին րոպեներին գնալ առաջ ու գոլ խփել։ Ի դեպ, այդ սովորությունը նրա մոտ առաջացել է հենց «Ռեալի» հետ այս պատմական «Կլասիկոյից» հետո։

Հերթական անգամ խափանելով մրցակցի գրոհը, Չավին Պիկեի հետ գրոհ սկսեց։ Պիկեն չցանկացավ կանգ առնել ու գնաց առաջ։ Մի քանի վայրկյան անց նա արդեն մրցակցի տուգանային հրապարակում էր։ Այնտեղ նրան այնքան մեծ ազատություն էին տվել, որ նա հասցրեց մեկ անգամ հարվածել դարպասին, ապա Կասիլյասի սեյվից հետո նորից տիրել գնդակին, շրջվել ու գրավել դարպասը։ Այդպես Պիկեն խփեց իր առաջին գոլը Լա Լիգայում։

6-2 «Բեռնաբեու» ստադիոնում։ Հաղթանակ, որի նշանակությունը չափազանց մեծ էր և՛ «Բարսայի», և՛ Պեպի, և՛ հատկապես Մեսիի համար։ Բոլոր երեքն այս պարագայում իրար հետ փոխկապակցված են։ Իսկ թե ինչով՝ կկարդաք երկրորդ էջում։

Կարոտախտ_ #2. Բեքհեմի ու Սիմեոնեի «թատրոնը», Օուենի շեդևրն ու Մունդիալների պատմության ամենագեղեցիկ խաղերից մեկը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

Վիդալ․ «Մեզ 11 եզրափակիչ է սպասվում»

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Ռեալը» կարող է առանց որևէ համալրման մնալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ

Թալանվել է Ռիյադ Մահրեզի բնակարանը

Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

Նգոլո Կանտեին դատի են տվել

Ֆլիկը գերազանցել է Գվարդիոլայի ցուցանիշը «Բավարիայի» ղեկին

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

«Սարին տանջում էր Ազարին». Զոլա

Մահրեզ. «Ամեն ինչ ունենք՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար»

Սետյեն. «5 փոփոխությունն ավելի շատ կվնասի «Բարսելոնային»

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»