Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս» - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

Վերջին օրերին աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միաժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Ձեզ ներկայացնում «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։  Այս անգամ էլ որոշել ենք անդրադառնալ ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ հանդպիպումներից մեկին։ Խաղ, որտեղ ամեն ինչ գրեթե պարզ էր։ Սակայն ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ֆուտբոլի ամենամեծ թշնամիներից մեկնը հենց «գրեթե» բառն է։ Ինչպես «գրեթե հղի» չեն լինում, այնպես էլ ֆուտբոլում գրեթե չեն հաղթում։ 

Կարոտախտ_#1. 2003-ին «Ռեալն» ու «Յունայթեդը»  ֆուտբոլում անհասանելի նշաձող սահմանեցին (տեսանյութ)

Եվրոպական ֆուտբոլի իսպանականացումը

Չեմպիոնների լիգայի 2013/2014 մրցաշրջանը ամենավառ խաղարկություններից մեկն էր։ Իսպանական ակումբային ֆուտբոլի դոմինանտությունը շարունակվում էր։ Դրա վառ վկայությունը չեմպիոնլիգյան գլխավոր խաղն է։ Հին մայրցամաքում նորից խոսում էին իսպաներեն։ Սակայն այս անգամ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր գավաթը վիճարկում էին ոչ թե «Ռեալն» ու «Բարսան», այլ «Ռեալն» ու «Ատլետիկոն»։ Ընդ որում, Դիեգո Սիմեոնեի թիմն ավելի մեծ վստահությամբ ու թեթևությամբ էր հասել Լիսաբոն, քան «Ռեալը»։

Պապա Կառլոյի «Ռեալը» 1/8 եզրափակիչում «Շալկե 04»-ին վերացրեց երկրի երեսից։ Հաջորդ փուլի համար «սերուցքայինները» նորից գերմանական թիմ ստացան։ «Դորտմունդին» տանը «Ռեալը» հաղթեց հեշտությամբ՝ 3-0, սակայն պատասխան խաղում քիչ էր մնում բախվեր լուրջ խնդիրների։ Հենոն ու մյուս «մեղուները» խաղը շահում էին 2-0 հաշվով և իրենց առավելությունն ավելի մեծացնելու շանսեր ունեին։ Հայտնի չէր, ինչպիսի ճակատագիր կունենար ֆուտբոլի պատմությունը, եթե Հենոն գրավեր «Ռեալի» անպաշտպան մնացած դարպասը։

Երբ տեղի ունեցավ կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, բոլորի դեմքին ժպիտ առաջացավ։ Ժպիտ էլ չէ, քմծիծաղ։ «Ռեալին» նորից «տվեցին» գերմանական թիմ։ Սակայն թույլիկ «Շալկեն» ու «կտցրած» և հախուռն «Դորտմունդը» մի աշխարհից էին, իսկ մրցաշարի գործող հաղթող, Պեպի «Բավարիան»՝ լրիվ ուրիշ։ Տնային խաղում միայն 1-0 հաշվով հաղթանակը դիմակայության ելքը վճռելու պրոցեսը տեղափոխեց Մյունխեն։ Սակայն արդեն 20-րդ րոպեին լուսատախտակին վառվում էր 2-0 հաշիվը, իսկ դրա տակ՝ միայն մեկ ֆուտբոլիստի անուն-ազգանուն՝ Սերխիո Ռամոս։ «Ռեալի» առաջատարը (այո, այո, «Ռեալի» առաջատարը հենց Ռամոսն էր, և ոչ թե Ռոնալդուն կամ Բեյլը) դուբլ էր գրանցել և գործնականում իր թիմին պարգևել եզրափակիչի ուղեգիր։ Հետո բեմ բարձրանալու հերթը Ռոնալդուինն էր…։

«Ատլետիկոն» գործնականում միայն քառորդ եզրափակիչում է նյարդեր ծախսել, քանի որ 1/8 և կիսաեզրափակիչում ուժերն անհավասար էին. Դիեգո Սիմեոնեի թիմը, չունենալով սուպերսթար, ուներ կայուն թիմ, որը կկոտրեր ցանկացած մրցակցի։ Փլեյ-օֆֆի առաջին մրցակից «Միլանը» քարուքանդ եղավ երկրորդ խաղում, իսկ «Բարսելոնան» Մեսիով ու Նեյմարներով հանդերձ գլուխ խոնարհեց «Էլ Չոլոյի» առաջ քառորդ եզրափակիչում։

Կիսեազրափակիչ փուլում «Ատլետիկոն» դիմակայում էր «Չելսիին»։ «Ազնվականները» չկարողացան Մադրիդում գոլ խփել, բայց տանը նրանք հաջողեցին։ Ընդամենը 1-ը, իսկ ահա մրցակիցը պատժեց 3 անգամ՝ շրջելով խաղի ընթացքը երկրորդ կեսում։ Այդպես, «Ատլետիկոն» դուրս եկավ եզրափակիչ։

Կարոտախտ_ #2. Բեքհեմի ու Սիմեոնեի «թատրոնը», Օուենի շեդևրն ու Մունդիալների պատմության ամենագեղեցիկ խաղերից մեկը

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Սաուլ Նիգեսի թվիթերյան գրառումն իրարանցում է առաջացրել

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»

ՉԼ մրցավարին բերման են ենթարկել մի տնակից, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր ու զենքեր (ֆոտո)

«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

Վիդալ․ «Մեզ 11 եզրափակիչ է սպասվում»

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Ռեալը» կարող է առանց որևէ համալրման մնալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ

Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

Սետյեն. «5 փոփոխությունն ավելի շատ կվնասի «Բարսելոնային»

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

Մարտինո․ «Բարսելոնայում» անցկացրած տարին վատագույնն էր իմ կարիերայում»