Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը» - VNews
Բաժիններ

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»

Վերջին օրերին աշխարհում տիրող տխուր իրադարձությունների պատճառով մարդիկ զրկվել են սովորական կյանք վարելու հնարավորությունից։ Կորոնավիրուսն իր վարակակիր թաթերը գցել է նաև ֆուտբոլի վրա։ Ցավոք, համաճարակի պատճառով առաջատար բոլոր առաջնությունները միաժամանակ դադարեցվել են, մեկ տարով հետաձգվել է Հին մայրցամաքի քառամյակի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի անցկացումը։

Ֆուտբոլասերներն այս օրերին իրենց կարոտը սիրելի սպորտաձևից առնում են կայացած հանդիպումները վերադիտելով։ Իհարկե, ֆաների շրջանում մեծ հեղինակություն ու սեր են վայելում դասական դարձած հանդիպումները։ Մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու «2 երնեկ մի տեղ անել»։

Ձեզ ներկայացնում «Կարոտախտ» խորագիրը, որը պատմում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ։  Այս անգամ էլ անդրադառնում «Ռեալի» մասնակցությամբ հանդիպմանը, բայց այս պարագայում «արքայական» ակումբը երկրորդական դերում է լինելու, որովհետև 2003 թվականին նրա ճանապարհին կանգնեց անգերազանցելի «Յուվենտուսը»։ Իսկ թե ինչպես դա եղավ, հիշում են գրեթե բոլորը։ Իսկ ովքեր չեն հիշում կամ ցանկանում են վերհիշել՝ գնացի՜նք։ 

«Ռեալ Մադրիդ» – «Յուվենտուս». Չեմպիոնների լիգա, 2002/2003, 1/2 եզրափակիչ, ԽԱՂ I

2002/2003 թվականների Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մենք արդեն անդրադարձել ենք՝ հիշելով քառորդ եզրափակիչ «Ռեալ» – «Ման.Յունայթեդ» փառահեղ դիմակայությունը, որը համարվում է ֆուտբոլի պատմության ամենավառ խաղերից մեկը։ Բայց հաջորդ փուլում կայացած այս մի դիմակայությունը ոչ մի բանով հետ չի մնում նախորդից։ Եթե «Ռեալի» ու «Յունայթեդի» պարագայում ինչ-որ ուժեր ֆավորիտ էին սարքում «սերուցքայիններին», ապա այստեղ երկու թիմերն էլ ունեին հավասար ֆավորիտի կարգավիճակ։ Իհարկե, թիմում ունենալ Զիդան և Ռոնալդո՝ նշանակում է անկախ ամեն ինչից լինել հաղթողի ռեալ հավակնորդ, բայց դիմացի թիմում էլ կային ոչ պակաս թույն վարպետներ…

Այս գերսպասված խաղի առաջին ականատեսները իսպանացիներն էին։ Մադրիդում կայացած խաղում «Ռեալն» ուներ բավական լուրջ կորուստ։ Վնասվածքի պատճառով շարունակում էր բացակայել Ռաուլը։ Բայց նրան փոխարինող Մորիենտեսը պակաս հարձակվող չէր։ Առհասարակ, Վիսենտե Դել Բոսկեն ընտրել էր առավելագույն հարձակվողական կազմ՝ Զիդանին խաղացնելով ձախ թևում, իսկ Սոլարիին թողնելով պահեստայինների նստարանին։ Կենտրոնից գրոհների խորությունն ապահովելու էր Գուտին։ Իսկ Մարչելո Լիպին, որպես հյուրընկալվող թիմի մարզիչ, ընտրել էր զգույշ կազմ։ Դել Պիերոն գրեթե կիսապաշտպանությունում էր գործում, իսկ կրեատիվ Նեդվեդը խաղում էր որքան հնարավոր է խորքից։

Առաջին իսկ րոպեներից «Ռեալը» տիրեց նախաձեռնությանն ու անցկացրեց մի շարք հետաքրքիր ու հեռանկարային գրոհներ։ Դրանից մեկն էլ արդեն 23-րդ րոպեին ավարտվեց Բուֆոնի դարպասի գրավմամբ։ Ինչպես և դրանից 3 շաբաթ առաջ, գոլի հեղինակ դարձավ Ռոնալդոն։ Բրազիլացի հարձակվողը Ֆերնանդո Մորիենտեսի հետ անգործության մատնեցին «Յուվեի» պաշտպաններին 1-2 արագ փոխանցումներով։ Բուֆոնի հետ ռան-դե-վուի դուրս եկած «Ֆենոմենը» երկար չմտածեց ու բացեց հաշիվը։

Լիպիի ընտրած մարտավարությունը բացարձակ չաշխատեց։ Նա Լիլիան Թյուրամին տեղափոխել էր կենտրոն պաշտպանության հուսալիության համար, իսկ ձախ եզրը տվել էր դանդաղաշարժ Մարկ Յուլիանոյին։ Բայց թիմում ունենալով Ջանլուկա Ձամբրոտայի պես ունիվերսալ «տրակտոր», նա հույս ուներ պաշտպանության ժամանակ աջ եզրային կիսապաշտպան Ձամբրոտայի միջոցով փակել խնդրահարույց ձախ թևը։ Բայց պլանը տապալվեց. Ֆիգուն ու Սալգադոն պարզապես քրքրեցին Յուլիանոյին։

«Ռեալի» ֆուտբոլիստներն արդեն մտովի հանդերձարան էին գնացել, իսկ Դել Բոսկեն մտածում էր ինչպես չկորցնել առավելությունն ու նոր դիլեմա մտածել մրցակցի պաշտպանների համար, երբ Դել Պիերոն ու Տրեզեգեն պատահաբար գրավեցին Կասիլյասյի դարպասը։ Ալեքսը ձախ թևից ներխուժեց տուգանային հրապարակ, ու փորձեց հարված կատարել։ Ակնհայտ էր, որ հարվածը շեղ էր ընթանալու, սակայն պաշտպաններից մեկի անդրադարձից հետո այն հայտնվեց զարմանալիորեն միայնակ մնացած Դավիդ Տրեզեգեի մոտ։ Ֆրանսիացին էլ հանգիստ գրավեց անպաշտպան դարպասը. Կասիլյասին մեղադրելու չէր այս հարցում։ Գոլից հետո Դել Բոսկեն արդեն պետք է հարցեր ունենար Հիերո-Էլգերա զույգին…

Ընդմիջմանը Լիպին փորձեց ուղղել իր սխալը՝ Յուլիանոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով արդյունավետ վինգեր Ջանլուկա Պեսոտոյին։ Նա փակեց ձախ թևը, շնչելու ու ստեղծագործելու հնարավորություն տվեց Նեդվեդին, իսկ Ձամբրոտան վերջապես գնաց իր կիսապաշտպանության աջ թևը։ 1-1 հաշիվը ձեռնտու չէր Դել Բոսկեին մանավանդ սեփական հարկի տակ, սակայն 49-րդ րոպեին Ռոնալդոյի հարկադրական փոփոխությունից հետո իսպանացի մասնագետը ստիպված պետք է նոր բան մտածեր։ «Ռեալը» թեպետ և մի փոքր կորցրեց առաջին կեսում ունեցած առավելությունը, բայց միևնույնն է, դաշտում դոմինանտ էր։ Ուստի խփած գնդակը պատահական չէր…

73-րդ րոպեին «սերուցքայինները» ստացան անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Ռոբերտո Կառլոսի մոտ։ Փոքրամարմին բրազիլացին ճիշտ դիրքից ճիշտ կրակոց արեց։ Գնդակը, այդպես էլ, որևէ մեկին չդիպչելով, հայտնվեց Բուֆոնի դարպասում։ Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Տերե Հաուգեի օգնականը բարձրացրել էր դրոշակը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։ 2000-ականների սկզբին ֆուտբոլային աշխարհը նոր էր սկսում հարմարվել «արհեստական խաղից դուրս» վիճակին, ուստի պատահական չէր, որ եզրային մրցավարը նման որոշում կայացրեց ։ Մոտ 1 րոպե քննարկելուց հետո որոշումը փոխվեց ու նորվեգացի մրցավարը ձեռն ուղեց դեպի դաշտի կենտրոն։ 2-1։

Գոլից հետո վերջին 10-15 րոպեի համար Լիպին փոխեց մարտավարությունը՝ խաղադաշտում թողնելով միայն մեկ հենակետային (Կոնտե), դաշտից հանեց Նեդվեդին, սակայն հետագա ժամանակահատվածում խաղի արդյունքը փոխել չհաջողվեց։ Թեպետ «Ռեալը» հաղթեց 2-1 հաշվով, բայց տանը գնդակ ընդունելը չափազանց վատ նշան էր։ Պատասխան խաղում՝ Թուրինում հեշտ խաղ չէր սպասվում։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռեալն» ընդհանուր խմբով մարզում է անցկացրել (տեսանյութ, ֆոտոշարք)

«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

ՉԼ մրցավարին բերման են ենթարկել մի տնակից, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր ու զենքեր (ֆոտո)

«Զգում եմ, որ ավելի եմ ուժեղանում»․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել անցկացրած մարզումից (տեսանյութ)

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Ռեալը» կարող է առանց որևէ համալրման մնալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ

Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև