Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը - VNews
Բաժիններ

Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը

italy training session - Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը

Իտալացի լեգենդար դարպասապահ, ներկայումս «Պարմայի» ֆուտբոլիստ Ջանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել ՊՍԺ-ի և «Սկուադրա Աձուրայի» իր գործընկեր Ջանլուիջի Դոնարումայի մասին:

«Իմ կարծիքով՝ Դոնարուման հաստատապես կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր: Ջանլուիջին իր հատկանիշների և նրա շնորհիվ, ինչ ցուցադրեց խաղադաշտում, հնարավորություն ունի ստանալ այդ մրցանակը:

Երբ 18 տարեկան էի, ինձ ասացին․ «Դուք կարող եք դառնալ պատմության երկրորդ լավագույն դարպասապահը Լև Յաշինից հետո»: Ես պատասխանեցի․ «Ինչո՞ւ Յաշինից հետո: Ո՞վ ասաց, որ ես չեմ կարող լինել ուժեղագույնը»: Երբ երիտասարդ ես, չպետք է գոհանաս նրանով, ինչ ունես, այլ պետք է միշտ ձգտես ավելիին: Դոնարուման անպայմանորեն պետք է նպատակամղվի այդ պարգևը ստանալուն»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Իտալիայի հավաքականը դարձել է ԵՎՐՈ 2020-ի հաղթող, իսկ Դոնարուման ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

«Ոսկե գնդակ»․ ում շանսերը մեծացան և ում շանսերը նվազեցին ԵՎՐՈ-ից ու Կոպայից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ի մեկնարկային կազմը «Մեցի» դեմ խաղում

«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Կուման. «Մեսին թաքցնում էր «Բարսելոնայի» բոլոր խնդիրները»

Պոչետինո. «Նրանք արդեն շատ լավ համագործակցում են միմյանց հետ»

Հայտնի է, թե ով կարող է գլխավորել ՊՍԺ-ն, եթե Պոչետինոն հեռացվի

ՊՍԺ-ն հաստատում է՝ Մեսին բաց կթողնի «Մեցի» դեմ խաղը

Մեսիի փոխարինման իրական պատճառը

Իսկ եթե Մբապեն մտափոխվի՞. 7 գործոն, որով ՊՍԺ-ն կարող է պահել ֆրանսիացուն

«Լիոնի» նախագահ. «Այդ 11-մետրանոցն աբսուրդ էր» (տեսանյութ)

Պոչետինոն խոսել է Մեսիի փոխարինման մասին (տեսանյութ)

Իկարդիի գոլը ՊՍԺ-ին օգնեց հաղթել (տեսանյութ)

ՊՍԺ-ի մեկնարկային կազմը «Լիոնի» դեմ խաղում

«Նիցան» և «Մոնակոն» խաղաղությամբ բաժանվեցին (տեսանյութ)

Մատերացին՝ Զիդանի հետ կոնֆլիկտի մասին

ՊՍԺ-ի հայտացուցակը «Լիոնի» դեմ խաղի համար

ՊՍԺ-ն մեկնաբանել է Մեսիի՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ ստանալու մասին լուրը