Կառլես Պերես․ «Արժանի չէի, որ «Բարսելոնան» վաճառեր իմ տրանսֆերը» - VNews
Բաժիններ

Կառլես Պերես․ «Արժանի չէի, որ «Բարսելոնան» վաճառեր իմ տրանսֆերը»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Կառլես Պերեսը խոսել է կատալոնական ակումբից «Ռոմա» տեղափոխվելու մասին։

«Դեռ վաղուց ես առաջարկներ եմ ունեցել տարբեր երկրներից, այդ թվում՝ Անգլիայից։ Երբ ելույթ էի ունենում «Բարսելոնայի» երկրորդ թիմի կազմում, խոշոր առաջնություններից որոշ ուժեղ ակումբներ հետաքրքրված էին իմ ծառայություններով։ Ես, սակայն, ցանկանում էի մի բան՝ ելույթ ունենալ «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում։

Հետո ես ստացա իմ հնարավորությունները, որոնց մեծ մասն օգտագործեցի։ Արդյունքում դարձա առաջին թիմի ֆուտբոլիստ։ Ես զարմացա իսկապես, երբ իմացա, որ թիմը պատրաստվում է վաճառել իմ տրանսֆերը։ Վստահ էի՝ արժանի չէի դրան։

Ամեն դեպքում չեմ ցանկանում երկար խոսել դրա մասին, քանի որ դա եղել է ամիսներ առաջ։ Հիմա ես «Ռոմայի» կազմում եմ ելույթ ունենում, թիմ, որ լավագույններից է Իտալիայում։

Մինչև այժմ, սակայն, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Հավանաբար թիմին գումար էր անհրաժեշտ կամ եղել էր մի բան, որից ես տեղյակ չեմ։ Դա արդեն անցյալում է, սակայն մեծ հարված էր ինձ համար, քանի որ այլևս չէի տեսնելու ընտանիքիս ու ընկերներիս։

Հիմա ես բավական լավ ելույթ եմ ունենում «Ռոմայում» ու իմ տեղն ունեմ թիմում»,- Marca-ն փոխանցում է Պերեսի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սեմեդուն հրաժեշտ է տվել «Բարսելոնային»

«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել անգլիական ակումբի պաշտպանի համար

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ

«Ռոմային» տեխնիկական պարտություն գրանցվեց

Բարտոմեուն արգելափակել է Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո»

Պաշտոնական. Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

Սուարեսը Իտալիայի քաղաքացիությունը փորձել է ստանալ խարդախությամբ

Էդին Ջեկոյի ապագայի հարցը որոշված է

«Ռոմային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել

Վարակվել է ֆուտբոլիստը COVID-19-ով, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Ինչու Ալկանտարան չի ցանկացել վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ ու կպայքարի կազմում իր տեղի համար

Սուարեսի տրանսֆերը «Ատլետիկո» կայացած է. Ֆաբրիցիո Ռոմանո

Աղբյուր. «Բարսելոնան» խզել է պայմանագիրը Սուարեսի հետ

Սուարեսը ևս հուզիչ հրաժեշտ է տվել Վիդալին