Կառլո Անչելոտիի՝ «Ռեալ» վերադարձից հետո առաջին ասուլիսի ամենաուշագրավ մտքերը (տեսանյութ, ֆոտո) - VNews
Բաժիններ

Կառլո Անչելոտիի՝ «Ռեալ» վերադարձից հետո առաջին ասուլիսի ամենաուշագրավ մտքերը (տեսանյութ, ֆոտո)

Անչելոտիի՝ Ռեալ վերադարձից հետո առաջին ասուլիսի ամենաուշագրավ մտքերը - Կառլո Անչելոտիի՝ «Ռեալ» վերադարձից հետո առաջին ասուլիսի ամենաուշագրավ մտքերը (տեսանյութ, ֆոտո)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կառլո Անչելոտին վերադարձել է Մադրիդի «Ռեալ»՝ երեք տարվա պայմանագիր կնքելով իսպանական գրանդի հետ:

«Արքայական ակումբ» վերադառնալուց հետո իտալացի մասնագետն իր առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել:

«Շնորհակալ եմ Ֆլորենտինո Պերեսին, Խոսե Անխելին ու ղեկավար կազմի մյուս անդամներին ինձ թիմ վերադարձնելու համար: Զգում եմ ինչպես տանը: Կանեմ հնարավորը՝ նախկինում գրանցած հաջողությունները կրկնելու համար: «Ռեալ» վերադարձն իսկապես մեծ նշանակություն ուներ ինձ համար: Մի վայրկյան չեմ կասկածել որոշումը կայացնելիս: Ցանկանում եմ նորից երգել «Սանտիագո Բեռնաբեուում»,- ասել է Անչելոտին:

Կառլո Անչելոտիի ամենահետաքրքիր մտքերն ասուլիսի ընթացքում.

  • «Տրանսֆերների ու ծրագրերի մասին կխոսենք հաջորդ շաբաթների ընթացքում: Մենք նույնպես կազմը կրճատելու կարիք ունենք»:
  • «Ես շատ եմ սիրում Բեյլին, Իսկոյին ու Մարսելոյին… Նրանք նոր մոտիվացիա ունեն ապացուցելու, որ դեռ կարող են խաղալ «Ռեալում»:
  • «Բենզեման շատ է բարելավվել: Չեմ կարծում, թե ավելի շատ գոլեր խփելու համար մեզ նոր հարձակվող է պետք: Բենզեման ուղղակի պետք է 30 գոլի փոխարեն 50 գոլ խփի(ծիծաղում է-խմբ.): Ավելի շատ գոլեր պետք է խփի Վինիսիուսը»:
  • «Հասկանալի է, որ Ռամոսը շատ կարևոր է թիմի համար: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ես պետք է զրուցեմ նրա հետ: Երբ զրուցեմ, կարող եմ ասել ավելին»:
  • «Ի՞նչ կարող եմ ասել ես Զիզուի մասին. նա, աչքը թարթելով, Չեմպիոնների լիգայի երեք գավաթ նվաճեց: Նա հեռացավ, վերադարձավ ու նորից հաջողեց: Նա հիանալի ժամանակ է անցկացրել այստեղ, և այն, ինչ արել է, ուղղակի անհավանական է: Շուտով ես կխոսեմ նրա հետ»:
  • «Ազարը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Վնասվածքները նրան խանգարեցին որակներ ցուցադրել: Գալիք մրցաշրջանը կարող է լինել ճիշտ ժամանակահատվածը՝ վերադարձ կատարելու համար»:
  • «Ռոնալդուի հնարավոր վերադա՞րձը… Լսե՛ք, ես շատ եմ սիրում Կրիշտիանուին, բայց չեմ սիրում խոսել այլ թիմերի ֆուտբոլիստների մասին»:
  • «Ուզում ենք թրեբլ ձևակերպել: Առաջիկա մրցաշրջանում դա է մեր նպատակը: «Ռեալը» մոլորակի ամենակարևոր ու ամենաշատ հետևորդներ ունեցող ակումբն է, ու ես մեծ պատասխանատվություն եմ զգում»:
  • «Յուրաքանչյուր թիմ ունի տարբեր նպատակներ. «Ռեալի» նպատակն է մրցաշրջանում հաղթել և՛ Չեմպիոնների լիգայում, և՛ Լա լիգայում: «Էվերթոնի» նպատակը եվրագավաթային ուղեգիր նվաճելն է: Մարզչի հաջողությունը նվաճած գավաթը չէ միայն: «Էվերթոնը» պայքարում էր՝ առաջնությունում մնալու համար, և այն, որ թիմը մինչև վերջին տուրը հավակնում էր եվրագավաթային ուղեգրի, հաջողություն է»:

Անչելոտին պայմանագիր է կնքում «Ռեալի» հետ.

Անչելոտիի ասուլիսի տեսագրությունը.


«Լա Դեսիմայի» պապիկը վերադառնում է. 4 խնդիր, որ պետք է լուծի Անչելոտին «Ռեալում»

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները

Ռամոսը հուզիչ նամակ է գրել Վարանին «Ռեալից» հեռանալու կապակցությամբ

Հանրահայտ ֆուտբոլիստը կաշխատի Լա լիգա TV-ում

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Հարոյան. «Հուսով եմ՝ կկարողանամ ցուցադրել իմ լավագույն որակները»

Էդեգորը փոխել է որոշումն իր ապագայի վերաբերյալ

Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ