Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ - VNews
Բաժիններ

Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Screenshot 1 3 - Կառլսենը ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Կայծակնային շախմատի San Fermin Masters առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը հասավ մինչև եզրափակիչ, որում 3-5 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին: 8 պարտիաներից ընդամենը 2-ում Արոնյանը հաղթեց, 4-ում պարտվեց, 2-ում մրցակիցները հաշտություն կնքեցին:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Goldmoney Asian Rapid արագ շախմատի  առցանց մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանը հենց կայծակնային շախմատի 2 պարտիաներից բաղկացած լրացուցիչ մրցախաղում էր հաղթել Կառլսենին ու մտել էր եզրափակիչ, որում պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմևին, արժանացել էր 30 հազար դոլար պարգևավճարի:

San Fermin Masters առցանց մրցաշարում հանդես եկած 8 մասնակիցները բաժանվել էին զույգերի: Մրցակիցները միմյանց հետ 8 պարտիայից բաղկացած մրցախաղեր անցկացրին: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում էր լրացուցիչ մրցախաղում:

Քառորդ եզրափակչում Արոնյանը 6-5 հաշվով առավելության հասավ Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում պայքարից դուրս մղեց Դին Լիժենին (5-3):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը բավարարվեց 6,5 հազար դոլար պարգևավճարով