-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է «Արքայական ակումբում» ունեցած ամենավատ հիշողության, ինչպես նաև սրտի խնդիրների մասին:
«Ռեալում» իմ ամենավատ հիշողությունը թիմից հեռանալու պահն է: Կարծում եմ՝ դա այնպես չեղավ, ինչպես պետք է լիներ նման կարգի թիմի և այնպիսի ֆուտբոլիստի միջև, որն այդքան երկար ժամանակ էր անցկացրել ակումբում: Ես հեռացա վշտացած:
Ինչ վերաբերում է սրտիս, ապա ես այնքան ուժեղ ցավ զգացի, կարծես կրծքավանդակս ջախջախվում էր: Ամենաահավորն այն էր, որ նախորդ օրը ես մարզվում էի ամբողջական ծրագրով, իսկ հաջորդ օրը չէի կարողանում ութ մետր քայլել՝ ննջարանից մինչև լոգարան»,- El Pais-ը մեջբերում է Իկերի խոսքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո