-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Սիթիում» կորոնավիրուսի համաճարակ է, ինչի պատճառով կասկածի տակ են թիմի առաջիկա երկու խաղերը։ The Athletic-ը հայտնում է, որ արդեն վարակվել են «քաղաքայինների» 5 ֆուտբոլիստներ և ակումբի երկու աշխատակից։
Թեստավորումը կատարվել է կիրակի, իսկ պատասխանները ստացվել են երկուշաբթի։ Այդ պատճառով հետաձգվել է դեկտեմբերի 28-ին նախատեսված «Էվերթոնի» դեմ խաղը, որպեսզի մրցակցի ֆուտբոլիստները վարակվելու վտանգի չենթարկվեն։
Եթե առաջիկա թեստավորման ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» ցանկացած այլ ներկայացուցչի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, թիմը մարզումներին վերադառնալու թույլտվություն չի ստանա։ Այդ դեպքում կարող են հետաձգվել թիմի առաջիկա երկու խաղերը՝ «Չելսիի» (ԱՊԼ, հունվարի 3) և «Մանչեսթեր Յունայթեդի» (ԱԼԳ կիսաեզրափակիչ, հունվարի 6) դեմ։
Ավելի վաղ անգլիական ակումբը հաստատել էր, որ վարակվածների թվում են Գաբրիել Ժեզուսը և Կայլ Ուոքերը։ Մյուսների անունները չի նշվում։ Այս պահին նրանց բոլորի մոտ վարակի ախտանշաններ չկան, այդ պատճառով նրանց անձնական մարզումների ծրագրեր են տրվել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո