Կասպարովի «անառիկ ամրոցը» պաշարվեց 221 րոպե անց, իսկ Բակայոկոն գավաթային վարպետ է - VNews
Բաժիններ

Կասպարովի «անառիկ ամրոցը» պաշարվեց 221 րոպե անց, իսկ Բակայոկոն գավաթային վարպետ է

Գավաթային խաղերը՝ 10 փաստով

Երկու հանդիպումներով մեկնարկեց գավաթի կիսաեզրափակիչ փուլը, որի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներում հյուրերը մեկ հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 10 հանդիպումներում դաշտի տերերը 3 հաղթանակ են տարել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 4 անգամ, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

2 խաղում խփվեց 3 գոլ: Անցկացված 10 հանդիպումներում ընդհանուր առմամբ 30 գոլ է գրանցվել: Գավաթի մրցաշարի հանդիպումների միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 3 գոլ մեկ խաղում:

2. «Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի մասնակից թիմերի մեջ: Չեմպիոնը նաև գավաթի ընթացիկ մրցաշարի ամենաարդյունավետ թիմն է՝ 3 խաղում խփելով 10 գնդակ: Ուստի պատահական չէ, որ մրցաշարի լավագույն ռմբարկուն ալաշկերտցի Արթուր Եդիգարյանն է, ում հաշվին 4 գոլ է գրանցված:

3. Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Բանանցն» առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ «Բանանցը» վերջին անգամ անհաջողության էր մատնվել գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում՝ 0-1 հաշվով զիջելով «Փյունիկին»:

Գավաթի մրցաշարերում «Բանանցը»  երկրորդ անգամ պարտվեց «Ալաշկերտին»՝ կրկին սեփական հարկի տակ զիջելով միևնույն 0-1 հաշվով: Առաջին նման պարտությունն «Ալաշկերտից» «Բանանցը» կրել էր 2015/16թթ. խաղարկության կիսաեզրափակչում՝ 2016թ. մարտի 15-ին: Այն ժամանակ պատասխան խաղում «Բանանցի»  ֆուտբոլիստները հյուրընկալվելիս ռևանշի էին հասել մրցակցի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր էին նվաճել:

4. «Գանձասար-Կապանին» «Շիրակի» հետ անցկացրած գավաթային 5-րդ մրցախաղում էլ չհաջողվեց հաղթել՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ գավաթային նախորդ 4 հանդիպումներից 2-ում հաղթել են գյումրեցիները, նույնքան խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կապանցիները գավաթի ընթացիկ մրցաշարում առաջին գոլը բաց թողեցին: Մինչ այդ «Գանձասար-Կապանի»  դարպասապահ Գևորգ Կասպարովը միակն էր, ով անցկացրած գավաթային նախորդ երկու խաղերում էլ դարպասն անառիկ էր պահել: Ընդհանուր առմամբ Կասպարովին  հաջողվել է 221 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահել՝ ցույց տալով լավագույն արդյունքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը