Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

«ԼՈՌԻ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»

29 հոկտեմբերի, ժ. 15:30, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «Լոռին» հաղթել է 2 անգամ, «Ուրարտուն»՝ 3, գրանցվել է 1 ոչ-ոքի,  խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-10

«Լոռի»՝ 5-րդ տեղ (9 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (13 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Երկու թիմերի համար էլ նախորդ տուրը հաղթական էր: «Լոռին» Ալեքսիս Ջիմի-Բենդի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնեց «Արարատին», որին չէր հաղթել 2 տարի շարունակ: Դա անցկացրած 5 հանդիպումներում վանաձորցիների տոնած 3-րդ հաղթանակն էր:

Լուսանկարը՝ «Լոռիի» մամուլի ծառայության

2․ «Ուրարտուն» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ կրկին երկու անպատասխան գնդակ ուղարկելով այս անգամ «Գանձասար-Կապանի» դարպասը:

3․ Ընթացիկ առաջնությունում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու: Առաջնության մեկնարկային տուրում «Լոռին» չէր ներկայացել «Ուրարտուի» հետ հանդիպմանը, որի հետևանքով վանաձորցիներին 0-3 հաշվով պարտություն էր գրանցվել: Իսկ մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է մարտի 2-ին Երևանում և ավարտվել է «Ուրարտուի» հաղթանակով՝ 2-0:

4․ Եթե Ջոնել Դեսիրեին հաջողվի 3-րդ անընդմեջ խաղում գոլ խփել՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը, ապա 6 գնդակով կընդգրկվի «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Իսկ Բարձրագույն խմբի առաջնություններում Դեսիրեն գոլերի թիվը կհասցնի 35-ի:

5․ Եթե «Լոռիին» հաջողվի պարտության մատնել «Ուրարտուին», ապա Բարձրագույն խմբում փոքրիկ հոբելյան կնշի՝ տոնելով 25-րդ հաղթանակը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ուրարտու»՝ Վալմերսոն Գարսիա Պրայա, Արամ Բարեղամյան, Եվգենի Կոբզար՝ 2-ական գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Վանը» վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում