Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Յուվենտուս
Ինտեր Միլան
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում այսօր կայանալու է «Յուվենտուս» – «Ինտեր» խաղը: Առաջին մրցավեճում «ծեր սինյորան» 2:1 հաշվով առավելության է հասել Միլանում: Հանդիպումից առաջ ակումբների գլխավոր մարզիչները խոսել են իրենց թիմերի մարզավիճակի, ինչպես նաև առաջիկա խաղի նշանակության մասին:
«Պետք է հանուն «Յուվենտուսի» խաղալ, ինչպես վերջին մի քանի խաղերում էր: Եզրափակիչը նպատակ է, որին պետք է հասնենք ցանկացած գնով: Շատ-շատ բարդ խաղ է լինելու: Մենք հաշվի չենք առնելու առաջին մրցավեճում գրանցված հաշիվը, այլ խաղալու ենք մեկ հանդիպումից բաղկացած եզրափակչի պես:
Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Իհարկե, ֆիզիկական և հոգեբանական հոգնածություն առկա է, բայց մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Հիմա սկսվում են ամենակարևոր խաղերը, և պետք է ատամները սեղմած դիմանանք ու բոլորը ջանքերը ներդնենք արդյունքի համար»:
«Անկախ հաղթանակից, ցանկացած ֆուտբոլիստ, ով այս ակումբի մարզաշապիկն է կրում, պարտավոր է երկրպագուներին հպարտություն պարգևել: Մեր նպատակը միշտ դա պետք է լինի: Համառ աշխատանքն ու ճիշտ նախապատրասությունը ֆուտբոլիստներին հաղթանակի տրամադրելու լավագույն միջոցն են:
Պետք է ասպարեզ դուրս գանք հաղթելու ցանկությամբ ու համարձակությամբ, ինչպես նախորդ խաղերում: Պետք է համարձակ լինենք, որովհետև հարկավոր է կատարյալին մոտ խաղ ցուցադրել «Յուվենտուսին» հաղթելու համար»:
Իտալիայի դերբի. Ինչ է հարկավոր իմանալ խաղից առաջ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո