Կավանին ներողություն է խնդրել «նեգրիտո» բառի համար. «Յունայթեդը» հայտարարություն է տարածել - VNews
Բաժիններ

Կավանին ներողություն է խնդրել «նեգրիտո» բառի համար. «Յունայթեդը» հայտարարություն է տարածել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին և ակումբն ուրուգվայցու շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Սաութհեմփթոնի» նկատմամբ 3-2 հաշվով կամային հաղթանակից հետո Կավանին իր ինստագրամյան սթորիում շնորհավորանքների համար շնորհակալություն էր հայտնել «Gracias negrito» գրառումով: Ավելի ուշ ֆուտբոլիստը ջնջել է գրառումը՝ հասկանալով, որ այն կարող է միանշանակ չընդունվել:

«Այդ հաղթանակից հետո իմ գրառումը նրա համար էր, որ ես սիրալիր կերպով շնորհակալություն հայտնեի ընկերոջս, որն ինձ շնորհավորել էր հաղթանակի համար: Ինչ որ մեկին վիրավորելը վերջին բանն է, որ ես ցանկանում եմ անել:

Ես դեմ եմ ռասիզմին ու ջնջեցի գրառումս, երբ ինձ բացատրեցին, որ այն կարող է տարակարծություն առաջացնել: Ես կցանկանայի անկեղծորեն ներողություն խնդրել դրա համար»,- հայտարարել է Կավանին:

«Ակնհայտ է, որ Էդինսոնի գրառման մեջ չարության նշույլ անգամ չկար, և նա հեռացրեց գրառումը հենց որ հասկացավ, որ այն կարող է տարբեր կերպ մեկնաբանվել:

Էդինսոնը ներողություն է խնդրել ենթադրյալ վիրավորանքների համար, որ նա կարող է անզգուշությամբ հասցրած լինել: «Մանչեսթեր Յունայթեդը» և մեր բոլոր ֆուտբոլիստները լիովին նվիրված են ռասիզմի դեմ պայքարին»,- ասված է թիմի հայտարարության մեջ:

Կավանին, որն այդ խաղում դարձավ 3 արդյունավետ գործողության(2 գոլ, 1 արդյունավետ փոխանցում) հեղինակ, կարող է որակազրկվել 3 խաղով սոցիալական ցանցերում խտրական պահվածքի համար:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուլշերը պատմել է՝ ինչու էր վստահ, որ Ֆերնանդեշը գոլ է խփելու տուգանային հարվածով

«Յունայթեդի» և «Լիվերպուլի» գոլառատ խաղի ելքը վճռեց Ֆերնանդեշի՝ տուգանայինից խփած գոլը (տեսանյութ)

4 թոփ-ակումբներ հավակնում են Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թոփ տրանսֆեր իրականացնել հունվարին

«Լիվերպուլ» vs. «Ման.Յունայթեդ». Ո՞ւմ համար է ակումբն ավելի շատ վճարել. VNews-ի Quiz-ը

ԱՊԼ-ում «Լիվերպուլն» առաջին պարտությունը կրեց սեփական հարկի տակ՝ 2017 թվականից ի վեր (տեսանյութ)

Հայտնի է՝ որքան կբացակայի Դե Բրույնեն վնասվածքի պատճառով

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը դարձավ Գևորգ Ղազարյանի թիմակիցը

«Հայաստանի հավաքականի լեգենդը». Մխիթարյանի կարիերան՝ 32 կետով

«Յունայթեդը» հաղթեց ու վերադարձրեց առաջին տեղը, Պոգբան՝ ցնցող գոլի հեղինակ (տեսանյութ)

«Սիթին» հաղթեց «Ասթոն Վիլային» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Չելսին» հավատացած է՝ Լեմպարդին փոխարինողը պետք է լինի գերմանացի

Ֆուտբոլային չորեքշաբթի. ինչ խաղեր դիտել այսօր

«Լեսթերը» պարտության մատնեց «Չելսիին» և դարձավ աղյուսակի առաջատար (տեսանյութ)

«Խնդրում եմ՝ գնեք Ռունիին». Ինչպես 8-ամյա պատանին նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» պատմական տրանսֆերին

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Էմիրեյթսում» (տեսանյութ)