Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ - VNews
Բաժիններ

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Կավանի - Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է, որ համաձայնության է եկել թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

Նոր պայմանագրով՝ ուրուգվայցի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ կլինի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին մանկունիական ակումբի կազմում խփել է 15 գնդակ:

«Թիմակիցներս ինձ ամեն օր հավելյալ մոտիվացիա են հաղորդում: Ես գիտեմ, որ մենք միասին կարող ենք առանձնահատուկ ինչ-որ բան անել:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրելու հենց առաջին պահից զգացել եմ գլխավոր մարզչի աջակցությունն ու վստահությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում նրան դրա համար:

Ես շատ եմ հուզվել՝ իմանալով, թե որքան են թիմակիցներս ցանկանում, որ ես մնամ: Ես իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ թիմին՝ հնարավորինս լավ ելույթ ունենալով: Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ «Օլդ Թրաֆորդում» հանդես կգամ երկրպագուների առջև»,- Կավանիի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

«Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մոտենում են Սանչոյի գործարքի ավարտին

«Տոտենհեմի» ու Ֆոնսեկայի գործարքը ձախողվել է, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել Գատուզոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի նոր դարպասապահ գնելու մասին

Կազմի ուժեղացում. «Բարսելոնան» անսպասելի առաջարկ է ստացել

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

«Բորուսիան» չի ուզում ձգձգել Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործընթացը

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

Երկրպագուներն ընտրել են Պրեմիեր լիգա 20/21-ի լավագույն ֆուտբոլիստին

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

Կոմանը հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում

The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդն» ու Սանչոն համաձայնեցրել են անհատական պայմանագիրը

Պոգբան անդրադարձել է ՊՍԺ-ի հետ բանակցությունների թեմային

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել Սանչոյի համար․ «Բորուսիայի» պատասխանը հայտնի է