ՀՖՖ-ի որոշումը. կանանց թիմ ունենալը պարտադիր է դառնալու ակումբների համար - VNews
Բաժիններ

ՀՖՖ-ի որոշումը. կանանց թիմ ունենալը պարտադիր է դառնալու ակումբների համար

Մայիսի 25-ին՝ Արմավիրում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Օրակարգում էին մի քանի հարցեր:

Գործկոմը որոշեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի հունիսի 30-ի ՀՖՖ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու և ակադեմիան ՀՖՖ վարչական կառուցվածքի մեջ՝ որպես առանձին ստորաբաժանում ներառելու և դրա հիմքի վրա ԲԿՄԱ ստեղծելու հարցը ներկայացնել ՀՖՖ հաջորդ հերթական ժողովի քննարկմանը:

ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկեցին Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցող ASK ֆրանսիական ընկերությանը 25 տարի ժամկետով օգտագործման հանձնելու առաջարկը: Գործկոմի անդամները հավանություն տվեցին առաջարկին ու որոշվեց առաջարկել ASK ընկերությանը ներկայացնել առաջարկի մանրամասն նկարագրությունը Գործկոմի հաջորդ նիստին:

Գործկոմի անդամները հաստատեցին նաև ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունը՝ կանանց թիմի ապահովումը սահմանել որպես Ա կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է արտոնագրի մերժմանը), իսկ ֆուտզալի թիմի ապահովումը սահմանելով Բ կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է կարգապահական տույժի ակումբի նկատմամբ՝ ըստ ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խինես Մելենդես. «Հայաստանում ինձ ամենաշատը զարմացրել է հայերի մրցակցային ոգին»

Խինես Մելենդեսը պատմել է, որ, հնարավոր է, վարակված է եղել կորոնավիրուսով

ՀՖՖ գործկոմը քննարկել է առաջնության վերսկսման սցենարները

Կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը. Ակումբներին է փոխանցվելու հովանվորչական գումարները

«Լոռիի» հիմնադիրը առաջարկում է քննարկման դնել ՀՖՖ արտասահմանցի աշխատակիցների վճարման հարցը

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Գնդակներ և վիդեոձեռնարկներ Շիրակի մարզում՝ մարզումները տնից կազմակերպելու համար (տեսանյութ)

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի նիստում 11 ակումբի շնորհվեց ազգային արտոնագիր

ՀՖՖ մանկապատենական մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով

ՀՖՖ դասընթացների արդյունքում 58 մարզիչ ստացան մարզչական C կարգի դիպլոմներ (տեսանյութ)

Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Մեկնարկել է ՀՖՖ մարզչական B արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են մի շարք անվանի ֆուտբոլիստներ

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը