fbpx
Բաժիններ

Կայացավ NBA ամենամյա մրցանակաբաշխությունը. Լավագույնները ստացան անհատական պարգևներ (լուսանկար, տեսանյութ)

Լոս Անջելեսում կայացել է Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի (NBA) ամենամյա մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում անհատական պարգևներ են ստացել 2018/2019 մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստները:

Մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) մրցանակը բաժին է հասել «Միլուոքի Բագսի» կենտրոնական Յանիս Անտենտոկումպոյին: Նա օգնել է իր թիմին ամենից շատ հաղթանակները տանել մրցաշրջանում: Նա միջինում վաստակել է 27,7 միավոր, 12,5 ռիբաունդ, 5,9 փոխանցում, 1,3 խլում և 1,5 բլոքշոթ: Անվանակարգի լավագույն եռյակում տեղ են գտել նաև «Հյուսթոնի» ներկայացուցիչ Ջեյմս Հարդենն ու «Օկլահոմայի» թեթև հարձակվող Պոլ Ջորջը: Մրցանակաբաշխության ժամանակ երիտասարդ Յանիսը չի կարողացել զսպել արցունքները:

Տարվա լավագույն երիտասարդ բասկետբոլիստի մրցանակը ստացել է «Դալասի» ներկայացուցիչ Լուկա Դոնչիչը, լավագույն պահեստայինի/6-րդ խաղացողի կոչումը բաժին է հասել «Լոս Անջելես Կլիպերսի» բասկետբոլիստ Լու Ուիլյամսին, իսկ տարվա առաջխաղացումը գրանցել է «Տորոնտոյի» ծանր հարձակվող Պասկալ Սիակամը: Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Միլուոքի Բագսի» ղեկին կանգնած Մայք Բուդենհոլզերը:

 

  • 4

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մբապեն ներկա է գտնվել NBA-ի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչին (լուսանկարներ)

«Տորոնտոն» հաղթեց «Գոլդեն Սթեյթին» և պատմության մեջ առաջին անգամ դարձավ չեմպիոն (տեսանյութ)

NBA-ի լեգենդն ավարտում է կարիերան

Նեյմարն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է մինչև 30 տարեկանների շրջանում

«Սուպերմենի» դանքը Շաքի վրայով և Լեբրոնի թիմի հաղթանակը. Ավարտվեց NBA-ի բոլոր աստղերի ուիքենդը

«NBA All-Star կամ բոլոր աստղերի խաղ»․ Ի՞նչ է իրենից ներկայացնում բասկետբոլի ամենասիրված խաղ-շոուն

Նոկաուտ՝ բասկետբոլում. Ջեյմս Հարդենին չփրկեց նույնիսկ հայտնի մորուքը (տեսանյութ)

Սեր առ Լեբրոն. Ջեյմսի վերադարձը Կլիվլենդ շատ հուզիչ է ստացվել (տեսանյութ)

Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսի» կազմում առաջին անգամ դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ

Լեբրոն Ջեյմսի նորամուտը «Լեյքերսի» կազմում հաջող չստացվեց (տեսանյութ)

Անդրե Սպայթ Մկրտչյանը կարող է կարիերան շարունակել NBA-ում

Լուկակուն առաջարկում է աստղերի հանդիպում անցկացնել ԱՊԼ-ում

Ջեյմսի թիմը հաղթեց Կարիի թիմին. Կայացավ NBA-ի բոլոր աստղերի հանդիպումը (տեսանյութ)

Թոփ 10 ամենաթանկ հեռարձակման իրավունք ունեցող սպորտային լիգաներն աշխարհում

Ազարի պատասխանը՝ «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ շշուկներին (տեսանյութ)

NBA. Ռասել Ուեստբրուքը գերազանցեց Ստեֆեն Քարիին