fbpx
Բաժիններ

Կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը

Այսօր կայացել է ՀՖՖ գործոմի հերթական նիստը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգում եղեել է 4 հարց.

1. Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի  հաշվետվություն-զեկույց

2.ՀՖՖ մշտական կոմիտեների կազմերի քննարկում և հաստատում

3.ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ակումբների ղեկավարների՝ ՀՖՖ նախագահին կից ժամանակավոր կոմիտեների ստեղծման հարցի քննարկում

4.ՀՖՖ Գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրեց հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացավ քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշեց հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկեց և քվեարկությամբ հաստատեց ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմերը:

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվեց ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվեց ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

Մեկնարկել է ՀՖՖ մարզչական B արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են մի շարք անվանի ֆուտբոլիստներ

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

ՀՖՖ նախագահը կասեցրել է Էրիկ Վարդանյանի և Արտյոմ Առաքելյանի որակազրկումը

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն մարզիչ

ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

Առաջին խմբի մասնակիցները նույնպես պետք է անցնեն արտոնագրման գործընթաց

8 մարզիչ կպայքարի Հայաստանի 2019թ. լավագույնի կոչման համար

Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում է 30 խաղացող

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել

ՀՖՖ-ն նոր տեղեկություն է ստացել «Տորպեդո»-«Մասիս» սկանդալային խաղի վերաբերյալ

Ինչ է խոստացել Արմեն Մելիքբեկյանը

«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

Արմեն Մելիքբեկյան. «Հայկական ֆուտբոլում որևէ անջրպետ չի լինելու» (տեսանյութ)

Հայտնի է ՀՖՖ Գործկոմի կազմը