fbpx
Բաժիններ

Կայացել է Մակգրեգոր-Սերոնե հայացքների մենամարտն ու ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)

Լաս Վեգասում կայացել է UFC 246 մրցաշարի մամուլի ասուլիսը: Հունվարի 19-ին կայանալիք երեկոյի գլխավոր իրադարձությունը կդառնա Կոնոր Մակգրեգորի ու ամերիկացի Դոնալդ Սերոնեի միջև մենամարտը:

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո մարտիկները անցկացրել են հայացքների մենամարտ:

Դոնալդ Սերոնե

«Անհամբերությամբ սպասում եմ 4 կամ 5 ռաունդանոց մենամարտի: Հույս ունեմ, որ Կոնորը պատրաստ է, անհամբեր եմ: Եթե հաղթեմ, ապա կմեկնեմ հանգստի երեխայիս հետ ու հաճույք կստանամ արձակուրդիցս: Այնուհետև, կզանգահարեմ UFC-ի նախագահին ու կպարզեմ, թե ինչ ենք անելու ապագայում:

Ըմբշամարտը իմ կյանքն է: Մենք ըմբիշների մահացող վերջին սերունդն ենք: Հաճույք եմ ստանում մենամարտերից ու անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Հիանալի է ստանալ այն, ինչին արժանի եմ: Կոնորի հետ մենամարտերը ամենամեծ եկամուտն են բերում:

Մարդիկ ասում էին, որ ես երբեք մեծ մենամարտ անցկացնելու հնարավորություն չեմ ստանա, իսկ հիմա արդեն կտեսնենք, քանի որ չկա ավելի մասշտաբային մենամարտ»:

Կոնոր Մակգրեգոր

«Պարզապես ուրախ եմ այստեղ՝ ամերկյան հողում գտնվելու համար, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես խնդիրներ ունեի Դոնալդի հետ, բայց արդեն շատ բան է փոխվել:

Արյուն է հոսելու, բայց դա վատ արյուն չի լինելու: Ինձ լավ եմ զգում այս քաշային կարգում: Ինձ դուր է գալիս երկրպագուներին նվիրել ուրախություն: Այս քաշում մեծ մենամարտեր են սպասվում: Ես պատրաստ եմ այնքան, որքան հնարավոր է:

Կարող եմ կարդալ Դոնալդին, ինչպես մանկական գիրքը, գիտեմ նրա բոլոր խորամանկությունները: Ամբողջովին վստահ եմ իմ վրա, մտադիր եմ հաղթանակի հասնել նոկաուտով»:

Conor McGregor motions to the crowd during a news conference for a UFC 246 mixed martial arts bout, Wednesday, Jan. 15, 2020, in Las Vegas. McGregor is scheduled to fight Donald "Cowboy" Cerrone in a welterweight bout Saturday. (AP Photo/John Locher) ORG XMIT: NVJL105

  • 4

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաբիբը խոսել է Մակգրեգորի հետ ռևանշ մենամարտի մասին

Կոնոր ու Խաբիբ մենամարտը կարող է կայանալ այս աշնանը

Մակգրեգոր․ «Մեյվեզերի հետ ռևանշ կլինի»

Խաբիբի հայրը՝ որդու՝ Մակգրեգորի հետ հնարավոր ռևանշի մասին․ «Խնդիր չկա, միայն թե տվեք 100 մլն դոլար»

UFC-ի նախագահ․ «Կոնորի հաջորդ մրցակիցը Խաբիբն է»

Մակգրեգոր․ «Ուզում եմ Խաբիբի հետ կռվել Ռուսաստանում․ ես ավելի շատ ռուս եմ, քան նա»

Մակգրեգորից 40 վայրկյան է պահանջվել Սերոնեին նոկաուտի ենթարկելու համար (տեսանյութ)

Որքան գումար կվաստակի Մակգրեգորը՝ Սերոնեի հետ մենամարտի համար

Մակգրեգոր. «Նրանք մտածում են, որ ես տոստ եմ, բայց դեռ հաց եմ»

Նուրմագոմեդովն ասել է՝ ինչ պետք է անի Մակգրեգորը՝ ռևանշ մենամարտի հնարավորության համար

Մակգրեգորը օկտագոն կվերադառնա հունվարին

Խաբիբը կարծում է, որ Կոնորը պետք է արժանի լինի իր հետ ռևանշին

Ուայթ. «Իմաստ չկա անցկացնել Մաքգրեգոր-Էդգար մենամարտ»

Խաբիբի հայրն ասել է՝ որ պարագայում Մոսկվայում կկայանա Կոնոր-Խաբիբ մենամարտը

Ալեքսանդր Կարապետյանը պատմել է՝ ինչպես են մարդիկ իրեն շփոթում Կոնոր Մաքգրեգորի հետ

Ռոնալդուն նոր շքեղ առանձնատուն է գնել Մակգրեգորի տան հարևանությամբ (լուսանկարներ)