Կայացել է սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ - VNews
Բաժիններ

Կայացել է սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ

Հունվարի 26-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային» և «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սեմինարը վարրել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

2020թ. դեկտեմբերի 25-ին հրապարակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն «Ազգային» արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

2021/2022 թթ. Արտոնագրային մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 12 ակումբներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա», «Սևան» և «Նորավանք»  ֆուտբոլային ակումբները:

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացել են բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև մարտ ամիս ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները: Այդ փաթեթների հիման վրա՝  ս.թ. մարտի 26-ին, ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 28-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

ՀՖՖ-ն պարզաբանել է «Սևան» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան մրցաշարերը վերսկսվում են

Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

Ռաֆայել Նազարյան. «Ամենակարևորը թիմային աշխատանքն է» (տեսանյութ)

Ռաֆայել Նազարյանը կարևոր պաշտոն է ստացել ՀՖՖ-ում

«Լոռիի» հորդորն ու պահանջը՝ ուղղված ՀՖՖ-ին

Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ (տեսանյութ)

ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի կայացրած որոշումները

Կասեցվել է 6 անդամների անդամակցությունը ՀՖՖ-ին

ՀՖՖ-ն պատասխանել է ֆուտբոլային ընդդիմությանը

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Մելիքբեկյան․ «Ներսից մարդ, ում անունը երբեք չեմ տա, կարողացել է մեզ փաստաթղթեր տալ»

Արմեն Մելիքբեկյան․ «ՀՖՖ-ի պատվիրակները զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով»

ՀՖՖ 20-րդ տարեկան ժողով. ուղիղ եթեր