Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Ավանդույթի համաձայն, VNews.am-ը սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Առաջին հրապարակումը վերաբերում է աշնանային հատվածի հաղթող «Արարատին»:

1․ Նախորդ մրցաշրջանի համեմատ կրկին կազմը գրեթե լիովին փոփոխած «Արարատը» մարզչական նոր շտաբի ղեկավար Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հաջող հանդես եկավ 29-րդ առաջնության աշնանային հատվածում: 10 հանդիպումներում վաստակած 18 միավորով (+5=3-2, 14-6) «Արարատը» դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով նույնպիսի արդյունք գրանցած «Արարատ-Արմենիայից» և «Ալաշկերտից»«Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում էլ արարատցիները 2-1 հաշվով հաղթանակ էին տոնել:

«Արարատի» ներկայիս արդյունքը 4 միավորով զիջում է նախորդ առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում թիմի գրանցած ցուցանիշին: Այն ժամանակ «Արարատը» Սերգեյ Բոյկոյի և նրան 6-րդ տուրից փոխարինած Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում վաստակած 22 միավորով (+7=1-2, 17-7) միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»:

VBET ՀՊԼ 2020/21 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

2․ «Արարատը» սեփական դաշտում մնաց անպարտելի՝ 3 խաղում վաստակելով 7 միավոր (+2=1-0, 6-1), ինչը հնարավոր միավորների 77,7 տոկոսն է: Առայժմ միայն «Նոային» է հաջողվել հյուրընկալվելիս մեկ միավոր վաստակել «Արարատի» հետ մրցավեճում:

Մրցակցի հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում արարատցիները վաստակեցին 11 միավոր (+3=2-2, 8-5), ինչը հնարավոր միավորների 52,3 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Շիրակին» (3-0), «Ալաշկերտին» (2-1) և «Վանին» (1-0):

3․ «Արարատն» առաջնությունում 2 անգամ 2 անընդմեջ հաղթանակ տոնեց: Վերջին 6 հանդիպումներում արարատցիներն անպարտելի էին՝ տոնելով 3 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

10 հանդիպումներից միայն 2-ում («Լոռի»՝ 0-1, «Արարատ-Արմենիա»՝ 0-0) «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով 5 խաղում («Փյունիկ»՝ 1-0, «Շիրակ»՝ 3-0, 4-0, «Արարատ-Արմենիա»՝ 0-0, «Վան»՝ 1-0):

«Արարատի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեցին, երկուսն էլ «Շիրակի» նկատմամբ՝ 3-0, 4-0: Արարատցիները խոշոր հաշվով չպարտվեցին:

4․ «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 4 հարված, որից 2-ը՝ «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում: Իրացվել է 3-ը: «Արարատի» օգտին նշանակված 11մ 2 հարվածներից մեկը դիպուկ է իրացրել Մորի Կոնեն՝ գրավելով ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Իսկ ահա Արտակ Եդիգարյանը գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի հետ մենամարտում պարտվել է:

Դավիթ Մանոյան․ «Ամենակարևորն այն է, որ 1-ին տեղում ենք, բայց պետք է բարելավենք մեր խաղը, քանի որ չեմպիոնության համար պայքարը շատ ուժեղ է» (տեսանյութ)

«Արարատի» դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ դիպուկ են իրացրել «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը և գանձասարցի Վբեյմար Անգուլոն:

5․ Առաջնության աշնանային հատվածի 11 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) «Արարատը» 16 գոլ խփեց, որոնց հեղինակներ դարձան թիմի 9 ֆուտբոլիստներ: Խուան Բրավո Պադիլյան բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում, Իգոր Ստանոևիչը, Ուրոշ Նենադովիչը, Մորի Կոնեն, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը և Աղվան Պապիկյանն առաջին գոլերը խփեցին «Արարատում»:

5 գնդակով «Արարատի» լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում է Ուրոշ Նենադովիչը, որն ընդգրկվեց թիմում հանդես եկած ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Բարձրագույն խմբում խփած 25 գնդակով Նենադովիչը 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում եզրափակում է լավագույն տասնյակը: Նա դարձավ ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստը՝ գերազանցելով 22 գոլի հեղինակ դարձած նախկին արարատցի Ալեքսանդր Ռակիչի ցուցանիշը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում

«Փյունիկում» նույն երկրից երրորդ ֆուտբոլիստը հայտնվեց

«Ալաշկերտից» «Փյունիկ» տեղափոխված լեգեոներ. «Առանց մտածելու համաձայնեցի»

Հովհաննես Հարությունյանը փոխում է թիմը

2 ֆուտբոլիստներ հեռացել են «Նոայից»

VBET Հայաստանի գավաթ. Կայացել է քառորդ եզրափակչի վիճակահանությունը

«Ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակին». Արման Հովհաննիսյան

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Առաջնության «ամենահայկական» թիմը թարմացրեց իր հակառեկորդը․ «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

«Նոայի» կարևոր ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել

Աղբյուր. Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Հայաստանում

IFFHS. VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 71-րդն է 2020 թվականին, Ա Սերիան լավագույնն է

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետաձգված և այլ խաղերի օրերը

«Արարատ-Արմենիայի» կազմում կրկնակի չեմպիոն դարձած լեգիոները հեռացավ ակումբից

Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը