Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

11.09.2020 Ararat 1 2 NOAH 20 scaled - Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 01:35

-

-

6․ Մորի Կոնեն իր հաշվին 3 գոլ գրանցելով, գերազանցեց «Արարատի» նախկին լեգեոնական Ռոման Հարկուշայի 25 տարեկանի համար 2009թ. սահմանած տարիքային ռեկորդը (2 գոլ): Նոյեմբերի 21-ին «Ալաշկերտի» դարպասը Կոնեի խփած գնդակը Բարձրագույն խմբում «Արարատի» հոբելյանական՝ 1200-րդ գոլն էր:

Խուան Բրավո Պադիլյան ընդգրկվեց «Արարատում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Նոյեմբերի 3-ին նա «Շիրակի» դարպասը գրավել էր 30 տարեկան 216 օրականում: Խուան Բրավո Պադիլյան տասնյակից դուրս թողեց Ալեքսանդր Ռակիչին, որն իր վերջին գոլն «Արարատում» խփել էր 28 տարեկան 221 օրականում:

11.09.2020 Ararat 1 2 NOAH 9 960x640 - Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VBET–ը ներկայացրել է Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակը

7․ «Արարատում» անցկացրած խաղերի քանակով Դավիթ Խուրցիձեն (36) և Իվան Սպիչկան (33) ընդգրկվեցին թիմում հանդես եկած ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է բրազիլացի Ռենատո դե Մորայեսը, որն «Արարատում» 92 խաղ է անցկացրել:

Մարկո Պրլևիչն (32 տարեկան 130 օրական) ընդգրկվեց «Արարատում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Ալեքսանդր Դուբոկինին (30 տարեկան 306 օրական):

8․ Վսևոլոդ Երմակովն առանց փոխարինման «Արարատի» դարպասը պաշտպանեց անցկացրած բոլոր 11 հանդիպումներում՝ բաց թողնելով 7 գոլ: 5 խաղում նա դարպասն անառիկ պահեց՝ ցույց տալով լավագույն արդյունքն առաջնության մասնակից դարպասապահների շրջանում:

131038901 3907486532618270 8488141653678666661 o 960x642 - Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Ալիկ Առաքելյանը տարիքային 4-րդ ռեկորդը սահմանեց

Միայն «Նոային» հաջողվեց մեկ խաղում մեկից ավելի գոլ խփել Երմակովին՝ 2 անգամ գրավելով նրա դարպասը: Վսևոլոդ Երմակովը ՀՀ առաջնություններում «Արարատի» դարպասը պաշտպանած 31-րդ դարպասապահն է:

9․ Առաջնության աշնանային հատվածում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը թիմի 34-ամյա ավագ Հրայր Մկոյանն էր: Նա նաև Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (260) «Արարատի» ամենափորձառու ֆուտբոլիստն էր: Մկոյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Դեկտեմբերի 10-ին «Վանի» հետ կայացած առաջնության վերջին խաղում Մկոյանը 34 տարեկան 99 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց Ռաֆայել Սաֆարյանին, որն անցյալ տարի «Արարատում» ելույթներն ավարտել էր 33 տարեկան 120 օրականում:

Իսկ Զավեն Բադոյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում առավել հաճախ՝ 57 անգամ խաղադաշտ է դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով:

129278520 3886145824752341 3566039174006708464 o 960x642 - Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

«Ալաշկերտի» հետ խաղում նորամուտը նշած 20-ամյա Սերյոժա Թիթիզյանն արարատցիներից ամենաերիտասարդն էր:

10․ Առաջնության աշնանային հատվածում «Արարատի» կազմում խաղադաշտ դուրս եկան 21 ֆուտբոլիստներ, որոնցից 10-ը լեգեոնականներ էին: Նրանցից միայն Դավիթ Խուրցիձեն, Իվան ՍպիչկանԶավեն Բադոյանն  ու Ռազմիկ Հակոբյանն էին նախորդ մրցաշրջանում հանդես եկել «Արարատում»: Մնացած 17 ֆուտբոլիստները, որոնցից 10-ը նախորդ առաջնությունում խաղացել էին «Շիրակում», նորամուտը նշեցին «Արարատում»:

Արարատցիները 19 անգամ զգուշացվել են, Հրայր Մկոյանը հեռացվել է խաղադաշտից: Որքան էլ որ զարմանալի է, առավել հաճախ՝ 3 անգամ դեղին քարտի է արժանացել դարպասապահ Վսևոլոդ Երմակովը:

16.08.2020 Ararat 1 0 Pyunik 19 960x640 - Կազմի շուրջ կեսը «Շիրակից» տեղափոխված ֆուտբոլիստներն էին․ «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն մարզիչ

VNews.am-ը ներկայացնում է «Արարատի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը):

ՖուտբոլիստներԽաղԳոլԶ (Հ)
1. Վսևոլոդ Երմակով11-73
2. Ուրոշ Նենադովիչ115
3. Դավիթ Մանոյան1111
4. Արտակ Եդիգարյան11
5.Մորի Կոնե1031
6. Դավիթ Խուրցիձե1021
7. Կարեն Մուրադյան102
8. Աղվան Պապիկյան911
9. Մարկո Պրլևիչ91
10. Սոլոմոն Իմե Ուդո92
11. Ժիրայր Մարգարյան91
12. Իգոր Ստանոևիչ81
13. Հրայր Մկոյան81 (1)
14.Իվան Սպիչկա82
15.Զավեն Բադոյան711
16. Խուան Բրավո Պադիլյա711
17. Էդգար Մալաքյան71
18. Քրիստիան Խիմենես Ռոդրիգես61
19. Ռազմիկ Հակոբյան1
20. Վահե Մուրադյան1
21. Սերյոժա Թիթիզյան1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» շարունակում է առանց հաղթանակի շարքը

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Բախտորոշ հանդիպում Ալեքսանդր Գրիգորյանի և նրա սաների համար. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 7-րդ տուրից առաջ

«Վանը» 2 նորեկ ունի

Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն՝ տարիքային ռեկորդների հեղինակ, Բենիկ Հովհաննիսյանը՝ «Նոայի» ռեկորդակիր. VBET ՀՊԼ-ի 6-րդ տուրը՝ 10 փաստով

«Նորավանքը» նոր ֆուտբոլիստ ունի