«Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

«Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

nintchdbpict000001199680 - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:16

-

-

Երբ «Ֆիորենտինայի» հետ պայմանագիր էր կնքում Ալեքսանդր Կոկորինը, ռուս հարձակվողի հանրային կերպարին ծանոթ երկրպագուները զարմացած էին. ինչպե՞ս են վստահում մի քանի հոգու դաժան ծեծի ենթարկած ֆուտբոլիստին: Վստահաբար Իտալիայում էլ են տղեյակ՝ ով է Ալեքսանդր Կոկորինը: Բայց հավատացել են նրա տաղանդին: Բացի դրանից, «մանուշակներն» առաջին անգամ չէ, որ ձեռք են բերում նման հակասական կերպարի: 1997 թվականին տրանսֆերային պատուհանից «եկած քամին» Ֆլորենցիա բերեց հարձակվողի, որին համարում էին 90-ականների ամենատաղանդավոր բրազիլացի գոլահարը: Անգամ ավելի տաղանդավոր, քան Ռոնալդոն: 

1995-ին տասնյակ բրազիլացիներ ականատես եղան միևնույն ժամանակ սովորական և խելագար պատկերի. տեղի սուպերաստղ Էդմունդուն գրեթե չորեքթաթ դիրքում դուրս է գալիս գիշերային ակումբից: Նրան օգնում է ոտքի կանգնել մի գեղեցկուհի, որի հագին գրեթե ոչինչ չկար: Մի կերպ նստելով իր Cherokee ամենագնացի ղեկին՝ Էդմունդոն գեղեցկուհու հետ շտապեց դեպի իր առանձնատուն՝ ինտիմի հույսով: Բայց ինտիմի փոխարեն եղավ աններելին: 

Նմանօրինակ երեկոները Էդմունդոյի կյանքում շատ են եղել: Պատճառները, ինչպես գրեթե միշտ են նկատելի լինում բրազիլացի խաղացողների (Ռոբինյո, Ռոնալդինյո, Մանսինի), պետք է փնտրել անցյալում: Էդմունդոն ծվել է 1971-ին Ռիոյում: Աղքատությունից դուրս գալու 2 ելք կար՝ մենապայքարային մարզաձևեր (օրինակ ջիու-ջիցու) և ֆուտբոլ: Գնդակով խաղը նրան բերեց փող ու հեղինակություն, բայց այնպես չէ, որ ձեռնամարտում Էդմունդոն իրեն լավ չէր զգում: 

edmundo the animal fifa conmebol alves de souza neto vasco da gama 960x637 - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

«O Animal»՝ այսպիսի մականուն ստացավ Էդմունդոն կարիերայի արդեն սկզբում: Այն թարգմանաբար նշանակում է «կենդանի»: Հետաքրքիրն այն է, որ «կենդանին» ընդհանրական մականունն է, քանի որ այդ «կենդանին» տարբեր տարիներին նման է եղել «հրեշի» (լավ իմաստով) և «անասունի» (ցանկանաք էլ, լավ իմաստով չի ընկալվի): Հակասական կերպարներով Էդմունդոն հանդես է եկել բացառապես բոլոր ակումբներում, որտեղ երբևէ երևացել է: Ավելի շատ նրան հիշում են «Վասկո դա Գամայում» և «Ֆլամենգոյում», որտեղ, գերազանց արդյունավետություն ու նախանձելի նպատակասլացություն ցույց տալուց զատ նա աչքի է ընկել զարհուրելի պահվածքով՝ փոխարինվելիս հարվածել է մարզչին, հայհոյել է երկրպագուներին, ծաղրել է ակումբի նախագահին, անտեսել է թիմակիցներին: 

Ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր բրազիլացի, Էդմունդոն պաշտում էր ազգային «կարնավալը»: Հենց այդ համազգային տոներից մեկը խաչ քաշեց 4 հոգու կյանքի վրա: 1995-ին Էդմունդոն անկառավարելի վիճակում իր «նորաթուխ» ընկերուհու հետ 200 կմ/ժ արագությամբ ճակատ-ճակատ բախվեց փոքրիկ Fiat-ի: ՃՏՊ-ի 4 մասնակցից 3-ը մահացան տեղում: Փրկվեց միայն Էդմունդոն, այն էլ ընդամենը գլխին 10 կար: Թվում էր՝ ֆեմիդան օբյեկտիվ կգտնվի և 3 հոգու մահվան պատճառ դարձած «կենդանին» կհայտնվի ճաղերի հետևում, սակայն դատը տևեց 17 տարի ու գործը փակվեց ոչնչով. 2012-ին այն փակվեց ժամկետանց լինելու պատճառով:

110614edmundo01 f 002 - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

«Այսքանով ավարտվեց այն, ինչ ինձ տանջում էր ավելի քան 17 տարի: Ես երջանիկ եմ, բայց խիղճս  տանջելու է մինչև կյանքիս վերջին վայրկյանը, քանի որ այն ցավը, որ ես պատճառել եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, մեղմել չի ստացվի: Երբեք չեմ մոռանա այն, ինչ տեղի ունեցավ»: 

2012-ին Էդմունդոն արդեն մեծ մարդ էր, գուցե հասկացել էր իր արարքի զարհուրելիությունը, բայց դեպքի օրերին «ծովը նրա ծնկներից էր»: «Ֆլամենգոն», իհարկե, չցանկացավ «կենդանուն» պահել իր շարքերում: «Կորինտիանսում» 33 խաղում Էդմունդոն խփեց 23 գնդակ, բայց հարդերձարանում թիմակցին արնաշաղախ անելուց հետո նորից հայտնվեց տրանսֆերային շուկայում: «Վասկոն» որոշեց ևս մեկ շանս տալ տաղանդավոր հարձակվողին: Վերջապես դա աշխատեց. 1996-ին 25-ամյա Էդմունդոն սահմանեց բրազիլական Ա սերիայի ռեկորդ՝ 28 խաղում խփելով 29 գնդակ: Եվ դա այն դեպքում, որ այդ 28 խաղից 7-ը նա չի ավարտել՝ կարմիր քարտ ստանալու պատճառով: Եվրոպայում խաղալն արդեն ժամանակի հարց էր: 

3003948 61634688 2560 1440 960x540 - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

1997-ի ամռանը «Ինտերը» Ռոնալդոյի համար վճարեց 32 միլիոն դոլար: Պատկերացրեք «Ֆիորենտինայի» այն ժամանակների նախագահ Վիտորիո Չեկի Գորիի ուրախությունը, երբ ոչ պակաս տաղանդավոր հարձակվողը հայտնվեց Ֆլորենցիայում ընդամենը 7,6 մլն-ի դիմաց: Բայց բառի ուղիղ իմաստով կյանքին «մանուշակագույն» ակնոցներով նայող «Ֆիորենտինայի» ղեկավարությունը չէր սպասում, Էդմունդոյի տրանսֆերի վրա վատնած ամեն կոպեկը ամբողջ քաղաքի քթից է գալու: 

Նորամուտի մրցաշրջանում Էդմունդոն թույլ տեսք ուներ: Սեփական ուժերի նկատմամբ վստահություն գտնելու նպատակով նա հեռացավ Բրազիլիա: Բայց դե այնտեղ էլ հանգիստ չէր. մաստակի վերածված դատական գործը դեռ շարունակվում էր: Թարմանալուց հետո նա մի փոքր ակտիվացավ, սկսեց գոլեր խփել: Ապրիլին նա մարզավիճակ հավաքեց, դարձավ մեկնարկային կազմի խաղացող ու հրավիրվեց հավաքական՝ մասնակցելու ԱԱ-1998-ին, բայց դե էլ ինչ խոշոր մրցաշար առանց սկանդալի…

edmundo cafu e rivaldo sentados com a medalha de prata apos a derrota para a franca que se tornou campea em 1998 1308234541225 1024x768 960x720 - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

Զագալոն ամբողջ ընտրական ցիկլի ընթացքում խաղարկում էր Ռոնալդո-Ռոմարիո զույգը, սակայն Մունդիալից առաջ Ռոմարիոն վնասվածք ստացավ: Այնպես չէ, որ «գաճաճը» չէր հասցնի վերականգնվել. խմբային փուլում չէր խաղա, բայց փլեյ-օֆֆում հաստատ կօգներ: Զգուշավոր Զագալոն նախըտրեց Ռոմարիոյին առհասարակ չվերցնել ու նրա փոխարեն Ֆրանսիա տանել Էդմունդոյին: Երբեմնի լավագույն ընկերները վերածվեցին ամենաոխերիմ թշնամիների: Հավաքականից դուրս թռչելուց հետո Ռոմարիոն հայրենիքում բացեց ռեստորան, որի զուգարանի դուռը զարդարում էր Էդմունդոյի ծաղրանկարը: 

Մեր ընտրանին

Մունդիալից հետո Էդմունդոն առանց մեծ ցանկության վերադարձավ Ֆլորենցիա, սակայն նոր գլխավոր մարզիչը սկսեց հույսեր կապել բրազիլացու հետ: Ափսոս միայն, որ նա հույս չէր կապում ոչ ոքի հետ: Էդմունդոն գրեթե ամեն խաղում վիճում էր թիմի անվիճելի առաջատար Գաբրիել Բատիստուտայի հետ, գլխավոր մարզչի վրա բղավում էր փոփոխությունների պատճառով, իսկ փլեյմեյքեր Ռույ Կոշտայի հետ առհասարակ որևէ բառ չէր փոխանակում: Բայց ոչինչ. «Ֆիորենտինան» գնում էր դեպի իր բաղձալի սկուդետոն: Բայց «Միլանի» հետ չարաբաստիկ խաղում վնասվածք ստացավ Բատիստուտան: Աղետ: Տրապատոնին հասկանում էր. Սկուդետոն գրողի ծոցն է գնում, քանի որ փաստացի թիմը Բատիգոլից զատ ուներ միայն մեկ հարձակվող ու միևնույն ժամանակ չուներ: Էդմունդոն չցանկացավ ձեռք մեկնել վնասվածք ստացած թիմակցին ու ամենակաևոր պահին օգտվեց պայմանագրում առկա կետից, որը նրան թույլ էր տալիս մեկնելու կարնավալի, ու մի քանի շաբաթով անհետացավ հայրենիքում: Երբ Էմունդոն բարեհաճեց Ֆլորենցիա, ամեն ինչ ավարտված էր: «Ֆիորենտինան» միայն Բատիստուտայի առողջության հաշվին պահպանեց տեղը լավագույն եռյակում, իսկ բրազիլացուն մրցաշրջանի ավարտից ժամեր անց ճանապարհեցին տուն: 

Eh6S hiXkAAsNjq - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

Բրազիլիա վերադառնալուն պես Էդմունդոն հայտնվեց սկանդալի կենտրոնում: Որդու ծննդյան առաջին տարեդարձի օրը հսկա երեկույթ էր կազմակերպել: Հյուրերին ուրախացնելու համար նա հրավիրել էր «Պեդրինյո» անունով շիմպանզեի: Ամեն ինչ լավ էր այնքան ժամանակ, մինչև Էդմունդոյի խելքին փչեց ալկոհոլ հյուրասիրել….կապիկին: Այն էլ ինչ ալկոհոլ՝ նախ շամպայն, ապա վիսկի ու գարեջուր: Եթե սովորական մարդը չի դիմանում նման խառնուրդին, պատկերացրեք՝ ի՞նչ վիճակում կլիներ կապիկը: Էդմունդոն նորից հայտնվեց դատարանում՝ «Կենդանիների հանդեմ դաժան վերաբերմունքի» մեղադրանքով: Առավել քան պարադոքսալ է հնչում այս եզրույթը՝ հաշվի առնելով նրա մականունը: 

1 xxxxxxx 960x720 - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

Կարիերայի ավարտին Էդմունդոյի ու Ռոմարիոյի ճանապարհները նորից խաչվեցին: Էդմունդոն արդեն «Վասկոյում» էր, երբ իմացավ, որ ակումբը ձեռք է բերել Ռոմարիոյին: «Կենդանու» կենդանական զայրույթը չափ ու սահման չուներ, բայց նրան համոզեցին, որ Ռոմարիոն եկել է վարձավճարով: Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ իրեն խաբել են: Ու դաշտում սկսեց այն, ինչ վերջերս արեցին Կավանին ու Նեյմարը: Բայց եթե ՊՍԺ-ի աստղները առանց լուրջ հայտարարությունների սահմանափակվեցին, Ռոմարիոն ու Էդմունդոն մեդիայում միմյանց վիրավորում էին ամենատգեղ ձևով, որի շրջանակում ամենամեղմ վիրավորանքը «խեղկատակն» էր: 

Ինչպես գրեթե միշտ է լինում, մարդը վերջում է հասկանում, որ իր թույլ տված աններելի սխալներն ու դրանք շտկելու ցանկության բացակայությունը հանգեցնում են տոտալ մենակության: 37 տարեկանում Էդմունդոն ավարտեց կարիերան ու նկատեց, որ շրջապատում այլևս ոչ ոք չկա: Սակայն 2008-ին նա ստացավ անակնկալ հեռախոսազանգ: 

578fe8ec3151a - «Կենդանական բնազդ». «Ֆիորենտինայում» խաղում էր 3 հոգու կյանք խլած տաղանդավոր ֆուտբոլիստ

«Ռոմարիոն ինձ զանգահարեց ու խնդրեց վերադառնալ «Վասկո», որի ղեկը նա ստանձնել էր: Ես երջանկությունից պարում էի, քանի որ անկախ մեր բոլոր վեճերից ու կռիվներից, նա եղել է, կա ու կմնա իմ միակ ու անկրկնելի ընկերը ֆուտբոլում ու դրա սահմաններից դուրս»: 

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ. «Ռոնալդուն ոչ մի ակումբում առաջատար չի եղել»

Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

Il Romanista. Մխիթարյանի վերադարձը հիմնարար է «Ռոմայի» եվրոպական բախտի համար

«Ջրի բերած, ջրի տարած». Ինչու է «Ատլետիկոն» ձեռքից բաց թողնում չեմպիոնությունը

Ֆոնսեկան՝ Մխիթարյանի՝ «Այաքսի» դեմ խաղին մասնակցելու հնարավորության մասին

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ (տեսանյութ)

«Յուվենտուսը», «Նապոլին» ու «Լացիոն» հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բոլոնիայի» դեմ խաղում

«Ինտերի» 11-րդ անընդմեջ հաղթանակն Ա Սերիայում (տեսանյութ)

Իբրահիմովիչը հեռացվեց, բայց «Միլանը» հաղթեց «Պարմային» (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը

Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի մասին

Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ

Ֆոնսեկան կարող է հեռացվել․ «Ռոման» կապ է հաստատել իտալացի հանրահայտ մարզչի հետ

«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին», «Ինտերը»՝ «Սասուոլոյին» (տեսանյութ)

«Յուվենտուսի» ֆուտբոլիստն ապաքինվել է կորոնավիրուսից