«Կերտվող պատմության ակունքներից մեր COVID-յան օրեր». «Բավարիա»-«Տիգրես» հանդիպմանն ընդառաջ - VNews
Բաժիններ

«Կերտվող պատմության ակունքներից մեր COVID-յան օրեր». «Բավարիա»-«Տիգրես» հանդիպմանն ընդառաջ

asdsa - «Կերտվող պատմության ակունքներից մեր COVID-յան օրեր». «Բավարիա»-«Տիգրես» հանդիպմանն ընդառաջ
Խաղի մանրամասները

Աշխարհ, ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթ, 1/4 - Եզրափակիչ

11 Փետրվար 2021 - 22:00

1

Բավարիա Մյունխեն

0

Տիգրես ՈւԱՆԼ

1 - 0 - 61`

Այսօր երեկոյան Մյունխենի «Բավարիան» կարող է պատմություն կերտել ու դառնալ ֆուտբոլի պատմության երկրորդ թիմը, որը մեկ տարվա ընթացքում կնվաճի տիտղոս: Մրցակիցն առաջին հայացքից այդքան էլ վտանգավոր չէ. մեքսիկական «Տիգրեսն» իր կազմով չի կարող համեմատվել մյունխենյան գրանդի հետ, սակայն հաղթելու ցանկություն ունեն երկու թիմերն էլ: Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչին ընդառաջ առաջարկում ենք ծանոթանալ մրցաշարի նախապատմությանը: Այն առավել քան հետաքրքիր է:

Ստեղծման գաղափարը

1927 թվականին Փարիզում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի հերթական խորհրդակցության ժամանակ մեկն առաջարկեց անցկացնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հաջորդ տարի ՖԻՖԱ-ն այդ մարդու գաղափարն ընդլայնեց ու հայտարարեց ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարի մասին: Այդ մարդու իրական գաղափարը կյանքի կոչվեց միայն 30 տարի անց՝ 1960 թվականին, երբ անցկացվեց առաջին ԵՎՐՈ-ն: Այդ մարդու անունը Անրի Դելոնե է:

Ինչո՞ւ ենք գալիս այսքան հեռվից. Դելոնեն ժամանակին առաջարկել է նաև անցկացնել հատուկ հանդիպում, որը կպարզեր. ո՞ր աշխարհամասն է ավելի ուժեղ ֆուտբոլ խաղում՝ Հարավային Ամերիկա՞ն, թե՞ Եվրոպան: Սակայն կար խնդիր. Եվրոպայում արդեն անցկացվում էր ակումբային մրցաշար, իսկ Հարավային Ամերիկայում՝ ոչ: Դելոնեի «թեթև հուշումով» այնտեղ ստեղծվեց մրցաշար, որը գրեթե ամեն ինչով կրկնում էր եվրոպական Չեմպիոնների գավաթը: Այն իր անվանումը ստացավ ի պատիվ Հարավային Ամերիկայի անկախության համար զոհված հերոսի ու հնարավոր դարձրեց Դելոնեի գաղափարը: 1960-ին կայացավ առաջին խաղը. «Ռեալը» վստահ հաղթեց ուրուգվայական «Պենյարոլին»:

realmadrid19601 - «Կերտվող պատմության ակունքներից մեր COVID-յան օրեր». «Բավարիա»-«Տիգրես» հանդիպմանն ընդառաջ

Եվրոպայում հանդես եկող թոփ թիմերի համար մրցաշարը կրում էր սովորական բնույթ, մինչդեռ հարավամերիկյան թիմերի, հատկապես մեծ ջանքերի գնով Լիբերտադորեսի գավաթում հաղթածների համար հիանալի առիթ էր լուրջ եկամուտներ ձեռք բերելու համար: Շատ դեպքերում «խոպան» գնացած լատինամերիկյան թիմերը լրացուցիչ մոտիվացիայի շնորհիվ հաղթում էին իրենց անվանի ու տիտղոսակիր մրցակիցներին: Շատ դեպքերում Օվկիանոսից այն կողմ տեղակայված թիմերն այնքան լուրջ էին ընկալում, որ չափից դուրս կոշտ ու կոպիտ խաղալու պատճառով երկար ժամանակով դուրս էին մնում շարքից: Օրինակ, 1969 թվականի խաղարկության ընթացքում «էստուդիանտեսը» 2-4 հաշվով պարտվեց «Միլանին» ու գրեթե 1 տարով վնասվածքի պատճառով կորցրեց իր հիմնական կազմի 5 ֆուտբոլիստի, իսկ «Միլանը»՝ 2 առանցքային ֆուտբոլիստի՝ Նեվիո Սկալային ու Կուրտ Համրինին:

70-ականների ընթացքում վախենալով կրկնել «Միլանի» դառը փորձը՝ եվրոպական մի շարք թոփեր հրաժարվել են մասնակցել մրցաշարին: Նման դեպքերում նրանց փոխարինել են այդ տարվա Չեմպիոնների գավաթի եզրափակիչի մյուս մասնակիցները կամ այլ թիմեր: 1975 թվականին «Բավարիան» ու «Ինդեպենդյենտեն» չեն կարողացել պայմանավորվել հանդիպման անցկացման ժամի վերաբերյալ, իսկ 1978-ին «Լիվերպուլն» ու «Բոկան» չեն եկել ընդհանուր հայտարարի բարդ օրացույցի պատճառով: 1971-1979 թթ. ընթացքում Չեմպիոնների գավաթակի թիմերից 5-ը հրաժարվել են մրցաշարին մասնակցելուց:

maxresdefault 1 1 960x540 - «Կերտվող պատմության ակունքներից մեր COVID-յան օրեր». «Բավարիա»-«Տիգրես» հանդիպմանն ընդառաջ

1980 թվականից սկսած ՖԻՖԱ-ն փոխել է մրցաշարի անցկացման ձևաչափը՝ երկխաղյա դիմակայությունը վերածելով մեկխաղյա: Նույն թվականին ֆոտբոլային գլխավոր կառույցը սկսեց համագործակցել ճապոնական Toyota կոնցեռնի հետ, որը դարձավ մրցաշարի գլխավոր հովանավորը: Ավելի քան 20 տարի հանդիպումները սկսեցին անցկացվել Տոկիոյի Հանրապետական ստադիոնում ու հավաքում էին լեփ-լեցուն տրիբունաներ: 2002-ին Ճապոնիան շարունակում էր մնալ «մեյնսթրիմ» ու, քանի որ կառուցվել էր նոր մարզադաշտ 21-րդ դարի առաջին Մունդիալի համար, հաջորդիվ հանդիպումները սկսեցին անցկացվել «Յոկոհամա» միջազդային մարզադաշտում:

Ֆորմատի փոփոխություն. Աշխարհի ակումբային առաջնություն

90-ականներին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը որոշեց, որ Միջմայրցամաքային գավաթն այլևս հնացած ֆորմատ է և պետք է ստեղծել նոր մրցաշար: Այն կոչվեց աշխարհի ակումբային առաջնություն: Մասնակցելու հրավեր ստացավ 6 կոնտինենտալ ֆեդերացիայի 8 թիմ: Ընդ որում՝ զարմանալի է, որ Կոպա Լիբերտադորեսի 1999-ի հաղթող «Պալմեյրասը» մրցաշարին մասնակցելու հրավեր չստացավ: Անհայտ ու չպարզված պատճառներով այդ տեղը «հանձնվեց» «Վասկու դա Գամային»: Կազմակերպիչները խոստացան հաջորդ տարի «Պալմեյրասին», անկախ Լիբերտադորեսի գավաթի մրցաշարում գրանցած արդյունքից, տրամադրել աշխարհի ակումբային հաջորդ առաջնության ուղեգիր: Սակայն 2001-ի ամռանը նախատեսված առաջնությունը չկայացավ. ՖԻՖԱ-ի գործընկեր ISL ընկերությունը, որը պետք պարգևավճարներ տրամադրեր մասնակից թիմերին (նվազագույնը 3 միլիոն դոլար, հաղթողին՝ 8, իսկ բուն բյուջեն կազմում էր 40 մլն դոլար), սնանկ ճանաչվեց: Զեպ պապը դեռ երկար ժամանակ հերքում էր մրցաշարի ձախողման իրական պատճառը:

Թեպետ մրցաշարը եկամտաբեր էր, սակայն ամռանն այն անցկացնելը խելագարություն էր. եվրոպական թոփ թիմերն անմիջապես հրաժարվեցին՝ պատճառաբանելով ծայրաստիճան խիտ գրաֆիկը: 4 տարի պահանջվեց Զեպ Բլատերից Միջմայրցամաքային գավաթի խաղարկության և Աշխարհի ակումբային առաջնության կազմակերպիչներին հասկացնելու համար, որ դրանք փաստացի նույն մրցաշարերն են, բայց տարբեր տարաներում: Ճիշտ մատուցելու և լավ մարկետինգի (2004-ին այդ բառը դեռ նոր-նոր էր շրջանության մեջ մտնում) շնորհիվ կարելի էր դարձնել լուրջ եկամտաբեր:

boca 2000 960x660 - «Կերտվող պատմության ակունքներից մեր COVID-յան օրեր». «Բավարիա»-«Տիգրես» հանդիպմանն ընդառաջ

2004-ից ի վեր մրցաշարը կայացել է 4 քաղաքի 5 տարբեր ստադիոններում: Եթե Միջմայրցամաքային գավաթում աննշան առավելությունը մնաց հարավամերիկացիների ձեռքում՝ 22 գավաթ 21-ի դիմաց, աշխարհի ակումբային առաջնությունում եվրոպացիները պարզապես ջախջախում են՝ 16 հնարավորից 12-ում տրիումֆ են տարել եվրոպական ակումբների ներկայացուցիչները:

Աշխարհի ակումբային առաջնություն՝ 2021

Ինչպես և սպասելի էր, մրցաշարի եզրափակիչում կխաղա Մյունխենի «Բավարիան»: Հանս-Դիտեր Ֆլիկի զորեղ տղաների մրցակիցը կլինի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող «Տիգրեսը», որի կազմում փայլում է չծերացող Անդրե Պյեր Ժինյակը: Կիսաեզրափակիչում «վագրերը» հենց Ժինյակի գոլի շնորհիվ անցան «Պալմեյրասին», իսկ «Բավարիան» հեշտ հաղթանակ տարավ «Ալ-Ահլիի» նկատմամբ:

Երկու թիմերն էլ մոտիվացիայի պակաս չունեն. մյունխենյան ակումբը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության երկրորդ թիմը, որը 1 տարվա ընթացքում կնվաճի 6 տիտղոս (հասկանում ենք՝ 2020-ն արդեն փոխվել է 2021-ի, բայց դե ոչինչ): Իսկ «Տիգրեսի» մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է. մեքսիկացիները դարձան Կենտրոնական Ամերիկան ներկայացնող առաջին ակումբը, որը խաղում է այս մրցաշարի եզրափակիչում:

Ովքեր չեն խաղալու

bayern munich 960x540 - «Կերտվող պատմության ակունքներից մեր COVID-յան օրեր». «Բավարիա»-«Տիգրես» հանդիպմանն ընդառաջ

«Բավարիան» հիվանդության պատճառով այս մրցաշարի հայտացուցակում չի ընդգրկել Գորեցկային ու Մարտինեսին, սակայն եթե գերմանացու կորուստը կարելի է դասել լուրջերի շարքին, Մարտինեսը գրեթե միշտ խաղերին հետևում է պահեստայինների նստարանից: Խաղից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ «Բավարիան» ստիպված կլինի իր հարցերը լուծել նաև առանց Թոմաս Մյուլերի. Գերմանիայի հավաքականի նախկին (դեռևս) ֆուտբոլիստի COVID-ի թեստի պատասխանը դրական է: Մեքսիկայի «վագրերի» փրայդի շարքերում բոլորն ատամները սրած սպասում են, կորուստներ չկան: Կարևորը Ժինյակը կա, մնացածը էական չէ:

Թվեք աշխարհի ակումբային բոլոր չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դե Բրույնեն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Բայեր Լևերկուզենի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում

Նագելսման. «Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»

Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

Նոյերը որոշել է՝ որտեղ է ավարտելու իր մարզական կարիերան

Bild. Լևանդովսկին դժգոհ է ու կարող է հեռանալ «Բավարիայից»

Ֆլիկը՝ Գերմանիայի հավաքականի՝ ԱԱ 2022-ի ուղեգիր նվաճելու մասին

Ֆլիկը՝ Հս. Մակեդոնիայի դեմ խաղի մասին. «Պիտի խաղանք մի թիմի դեմ, որը շատ հստակ գիտի՝ ինչպես ֆուտբոլ խաղալ»

«Բավարիան» կփորձի օգտվել «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից

Լամ. «Նա, հավանաբար, պատմության լավագույն դարպասապահն է»

«Մանչեսթեր Սիթին» թոփ 5 առաջնություններում ամենաթանկարժեք կազմն ունի

«Այնտրախտի» գլխավոր մարզիչն ասել է՝ որն էր «Բավարիային» հաղթելու գաղտնիքը

Լևանդովսկին՝ «Այնտրախտից» կրած պարտության մասին

Նագելսմանը՝ «Բավարիայի» սենսացիոն պարտության մասին

«Բավարիան» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)