«Կեցցե՜ Չոլիզմը». Սիմեոնեի 5 ամենախոշոր հաղթանակները Եվրոպայում - VNews
Բաժիններ

«Կեցցե՜ Չոլիզմը». Սիմեոնեի 5 ամենախոշոր հաղթանակները Եվրոպայում

Պատմության մեջ ֆուտբոլի այս ժամանակաշրջանը կմնա՝ որպես կորոնավիրուսի համաճարակի հետ պայմանավորված բացառիկ դադար՝ իր բացառիկ հետևանքներով: Մինչև ֆուտբոլի այս դադարը, ընդմիջումն ու մեկուսացումը, վերջին գլխավոր իրադարձությունը եղավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ատլետիկոյի» հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ:

Սա հրաշալի առիթ է Դիեգո Սիմեոնեի փառահեղ աշխատանքը գնահատելու, քանի որ, շատերի համոզմամբ արգենտինացին ոչ ավել, ոչ պակաս՝ «Ատլետիկոյի» պատմության ամենակարևոր կերպարն է. նա բեկեց «հնդկացիների» պատմության ընթացքը, և դա փաստում են թվերը. Սիմեոնեի գալուց հետո «ատլետները» նվաճել են 5 արժեքավոր տիտղոս (2 անգամ՝ Եվրոպա լիգայի գավաթ, Իսպանիայի չեմպիոնություն, Արքայական գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ): Սիմեոնեն շատ ավելի մեծ նշանակություն է ունեցել «Ատլետիկոյում», քան մադրիդյան ակումբում հանդես եկած վառ աստղեր, որոնք, ի դեպ, քիչ չեն եղել, հատկապես՝ վերջին տասնամյակում: «Չոլիզմի» (Սիմեոնեին Չոլո են անվանում Իսպանիայում) դարաշրջանի սկզբում «Ատլետիկոն» մեծ ֆինանսական հնարավորություններ չուներ, իսկ այդ ընթացքում մի շարք աստղային ֆուտբոլիստներ եկան ու գնացին, բայց «Ատլետիկոն» շարունակեց իր մարզական կայուն աճը գրանցել, և դա ավելի է ընդգծում արգենտինացի մասնագետի փայլուն աշխատանքը:

«Ատլետիկոյի» խաղը Սիմեոնեի դիմանկարն է. գուցե աշխարհում չկա ակումբ, որի գլխավոր մարզչի ձեռագիրն այդքան ակնհայտ լինի թիմի խաղում: Շատերն ասում են, որ Սիմեոնեի խաղը լավը չէ. այդպես, օրինակ, վերջին պարտությունից հետո ասաց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. բայց ի՞նչ է նշանակում լավ: Դա պարզապես այլ խաղաոճ է, այլ փիլիսոփայություն, ֆուտբոլին մոտենալու այլ տարբերակ, որը դառնում է ոչ թե լավի ու վատի, այլ ճաշակի ու նախասիրության խնդիր: Գուցե «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները կոպիտ են խաղում, գուցե՝ նրանց խաղը երկրպագուների աչքը չի շոյում, գուցե՝ երբեմն նրանք շատ են սադրանքի դիմում, բայց «հաղթում է նա, ով վստահ է նրանում, ինչ անում է». հենց այսպես է ասել Սիմեոնեն, որը չափազանց վստահ է նրանում, ինչն անում է:

Փորձենք հիշել Սիմեոնեի թիմի տարած 5 ամենախոշոր ու տպավորիչ հաղթանակները Եվրոպայում, որոնց միջոցով նա խաղադաշտում ապացուցեց իր խոսքերն ու ուժը, որոնց միջոցով նա ստացավ աշխարհի ամենաանհարմար մրցակցի կարգավիճակը, և վերջապես այդ հաղթանակների շնորհիվ «Ատլետիկոյի» երկրպագուները հենց Սիմեոնեի արևով են երդվում:

2013/14. «Ատլետիկո» 2 – 1 «Բարսելոնա», Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ

«Բարսելոնա» 1 – 1 «Ատլետիկո», 01.04.14

Եվրոպա լիգայի չեմպիոնի կոչումը նվաճած «Ատլետիկոն» երկար դադարից հետո խաղում էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Գուցե՝ «Բարսելոնայի» հետ դիմակայությունում տարած հաղթանակով էլ «Ատլետիկոյի»՝ լիարժեք կերպով գրանդ ակումբ համարվելու սկիզբը դրվեց:

Երկխաղյա դիմակայությունում Սիմեոնեի առաջին մեծ հաղթանակը եղավ հենց կատալոնացիների դեմ. առաջին խաղը, որը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում, այնքան էլ մեծ տեմպով չսկսեց: «Ատլետիկոն» միանգամից գնդակն ու խաղի վերահսկումը հանձնեց մրցակցին ու անցավ իր սիրելի պաշտպանությանը: Ոչ դիտարժան պայքարում անցած առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում, խաղի տրամաբանությունից դուրս, «Ատլետիկոյի» կիսապաշտպան Դիեգոն անհավանական հարված կատարեց էլ ավելի անհավանական դիրքից ու անակնկալ հարվածով լռեցրեց «Կամպ Նոուն»: Դա նշանակում էր, որ Սիմեոնեն ստացավ ամենակարևորը՝ խաղի թելադրանքն իր ձեռքը վերցնելու հնարավորությունը:

Խաղի մնացած հատվածում, ինչպես և կանխատեսվում էր, «Բարսելոնան» թիմով տեղափոխվեց մրցակցի կիսադաշտ ու միայն Ինիեստայի ֆանտաստիկ, անսպասելի ու գերճշգրիտ փոխանցման շնորհիվ կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը՝ գոնե խուսափելով տանը կրած պարտությունից: Խաղի մնացած հատվածում «Ատլետիկոն» կարողացավ պահել ձեռնտու արդյունքն ու թիմերը ուղևորվեցին դեպի պատասխան հանդիպում:

«Ատլետիկո» 1 – 0 «Բարսելոնա», 09.04.14

Սիմեոնեն արդեն ծրագրել էր, թե ինչպես է խաղալու պատասխան խաղում, և նրա ծրագիրը, ինչպես շատ դեպքերում, հրաշալի կերպով աշխատեց: Նույնիսկ 0-0 հաշիվն էր «Ատլետիկոյին» դուրս բերելու հաջորդ փուլ, բայց մադրիդցիները գնացին արագ գոլին ու հաջողության հասան. Կոկեն խաղասկզբում բացեց հաշիվը: Առաջին գոլից հետո էլ «Ատլետիկոն» չհանգստացավ ու լավ պահեր ունեցավ՝ փորձելով վերջնականապես սպանել ինտրիգը, բայց անհաջող փորձերից հետո «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները փակվեցին սեփական տուգանայինում ու կարողացան դարպասն անառիկ պահել՝ չեզոքացնելով մրցակցի վտանգավոր գրոհները: Հանուն արդարության պետք է նշել նաև, որ մեծ էր որոշ ֆուտբոլիստների անհատական փայլուն խաղի դերը. Կուրտուան ու Գոդինը հրաշալի կատարեցին իրենց աշխատանքը: «Ատլետիկոն», շատերի համար դեռ անակնկալ կերպով, հայտնվեց կիսաեզրափակիչում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Խամես Ռոդրիգեսը ընտրել է իր ապագա ակումբը

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

«Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղը դարձել է կորոնավիրուսից 41 մարդու մահվան պատճառ

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Հայտնի է՝ երբ կմեկնարկի նոր մրցաշրջանը Ֆրանսիայում

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ)

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Ռայոլա. «Պոգբան ցանկանում է օգնել ՄՅՈւ-ին հայտնվել Չեմպիոնների լիգայում»

Հակասական շահեր. Ինչ փոփոխություններով կվերսկսի Չեմպիոնների լիգան

Ռակիտիչ. «Ուրախ կլինեմ, եթե «Բարսան» հերքի իմ հեռանալու վերաբերյալ շշուկները»

ՈՒԵՖԱ-ի նախագահն ասել է՝ երբ կավարտվի եվրագավաթային մրցաշրջանը, եթե լուրջ փոփոխություններ չլինեն

Marca. Հայտնի է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» խաղի օրը

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը բուժվել է կորոնավիրուսից