-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարծես որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Արքայական ակումբից» և համալրել այնպիսի թիմի կազմը, որը հնարավորություն կընձեռի դարպասապահին ստանալ այնքան խաղաժամանակ, որքան ցանկանում է՝ գրում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: Կողմերն արդեն բանակցում են, ու «Ռեալը» դեմ չէ այդ բանակցություններին:
Ինչպես հայտնի է, ՊՍԺ-ին դարպասապահ է անհրաժեշտ: Թիմը ցանկանում է փորձառու դարպասապահ գնել, որպեսզի կարողանա պայքարել եվրոպական մրցահարթակում: Սա այն պահանջն է, որը թիմի առջև դրել են Քաթարից:
«Ռեալն» իր հերթին ամենօրյա կապի մեջ է Նեյմարի հետ, որը հայտնել է ֆրանսիական թիմից հեռանալու իր ցանկության մասին: «Ռեալում» կարծում են, որ Նավասի տեղափոխությամբ թիմն ավելի հեշտ կարող է լուծել Նեյմարի ձեռքբերման հարցը:
ՊՍԺ-ն ցանկանում է Նեյմարի տրանսֆերի դիմաց մեծ գումար ստանալ ու չի համակերպվում այլ ֆուտբոլիստներ գործարքում ներառելու մտքին, չնայած այս պարագայում ֆրանսիական ակումբը գուցև փոխզիջումների գնալուն պատրաստ լինի, քանի որ Նավասի նման փորձառու դարպասապահը շահեկան տարբերակ է գործարքի մաս կազմելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո