UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հաստատել է, որ Տոնի Ֆերգյուսոնի դեմ UFC 249-ի շրջանակում ապրիլի 18-ին նախատեսված մենամարտը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
«Ես հիմա տանն եմ՝ կարանտինում ու ուշադրությամբ հետևում եմ իմ առաջիկա մենամարտի վերաբերյալ մարդկանց մեկնաբանություններին։
Ստացվում է, որ ամբողջ աշխարհը պետք է տանը մնալու հորդորներ անի, ինքնամեկուսացվի, որպեսզի պահպանվի մարդկանց անվտանգությունը, իսկ Խաբիբը պետք է ազատ կամք դրսևորի, մարզումներ անցկացնի, վտանգելով իր կյանքը՝ թռչի աշխարհով մեկ, որ մենամա՞րտ անցկացնի։
Ես հասկանում եմ ամեն ինչ ու ոչ պակաս նեղվում մենամարտի չեղարկումից։ Ինչպես բոլորը, ես նույնպես ունեմ ծրագրեր, սակայն չեմ կարող վերահսկել այս ամենը։
Գերտերություններն ու հզոր ընկերություններն են ցնցված այս ամենից, ամեն օր իրավիճակը փոխվում է անկանխատեսելիորեն, բայց Խաբիբը պետք է կռվի, այդպես կլինի՞։ Հոգ տարեք ձեզ համար ու պատկերացրեք ձեզ իմ փոխարեն»,- գրել է Նուրմագոմեդովն իր ինստագրամյան էջում։