fbpx

Խաբիբ Նուրմագոմեդովին կարող են որակազրկել, հոնորարները չվճարել և հետ վերցնել չեմպիոնական գոտին (տեսանյութ)

UFC-ի նախագահ Դանա Ուեյտը խոսել է Խաբիբ Նուրմագոմեդով – Կոնոր Մակգրեգոր մենամարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։

«Կոնորի տղաներից մեկը վիրավորեց Խաբիբին և Խաբիբը միանգամից նետվեց նրա վրա։ Դրանից հետո Խաբիբի տղաները մտան ցանցից ներս և հարձակվեցին Կոնորի վրա։

Հանձնաժողովն առայժմ չի վճարել հոնորարները։ Մենք վերանայում ենք տեսագրությունը հանձնաժողովի հետ։ Ամեն ինչ շատ լուրջ է։ Խաբիբին կարող են որակազրկել, իսկ մյուսներին այլևս ԱՄՆ-ի վիզա չտալ։ Կլինեն նաև մեծ տուգանքներ և չվճարված հոնորարներ։ Ամեն ինչ շատ լուրջ է։

Կոնորի թիմակիցը սկսեց ամեն ինչ։ Խաբիբը հարձակվեց նրա վրա և դա զարմանալի էր։ Նա հիանալի մենամարտ էր անցկացրել։ Դու պատրաստվում ես ստանալ գոտիդ և հարգանք լավ աշխատանքի համար։ Բայց դրա փոխարեն դու թռնում ես ցանցի վրայով և սկսում ես ծեծկռտուք։

Ես թույլ չտվեցի նրան այդ պահին ստանալ գոտին, քանի որ գիտեի, որ ամբողջ մարզադահլիճը կհարձակվի նրա։ Ես որոշեցի պարզապես հեռացնել նրան և երբ նա մտնում էր թունել, նրա վրա տարբեր իրեր նետեցին։ Ամեն ինչ շատ վատ է։ Մեր բախտը բերեց, որ նրան այդտեղից դուրս հանեցինք» – հայտարարել է Ուեյտը։

Հարցազրույցից հետո Ուեյտը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ չի կարող երաշխավորել, որ Նուրմագոմեդովից հետ չեն վերցնի չեմպիոնական գոտին։

Մակգրեգորի վրա հարձակված Նուրմագոմեդովի թիմակիցները ձերբակալվել են (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Նուրմագոմեդովի մենեջեր․ «Խաբիբը կտապալի Մեյվեզերին»

Խաբիբ Նուրմագոմեդովը ֆուտբոլային հանդիպումից առաջ կատարել է առաջին խորհրդանշական հարվածը

Նուրմագոմեդովը պատրաստ է ներել Մակգրեգորին և նրան հրավիրել է Դաղստան

Mirror. Մեյվեզերը Խաբիբի դեմ մենամարտից հետո պատրաստ է ընդունել Մակգրեգորի ռևանշը

Խաբիբ Նուրմագոմեդովի հորեղբայրը խոսել է Խաբիբի կարիերան ավարտելու մասին

Խաբիբի հայրը նույնպես խոսել է Մեյվեզերի դեմ մենամարտի մասին

Խաբիբը Մեյվեզերին․ «Միայն ոչ Վեգասում, նրանք նորից ինձ չեն վճարի»

Ֆլոյդ Մեյվեզերը կարծես ընդունել է Խաբիբի մարտահրավերը

Կոնոր Մակգրեգորը ԱՄՆ-ում դարձել է ծիծաղի առարկա (տեսանյութ)

Խաբիբը դիմել է Մեյվեյզերին․ «Ես պատրաստ եմ կռվել, 50-0 ընդդեմ 27-0»

Խաբիբ Նուրմագոմեդովը երեխա ժամանակ կռվում է արջի հետ (տեանյութ)

Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իր հաջորդ մենամարտի մասին

Խաբիբ Նուրմագոմեդովը երկմտում է WWE տեղափոխվելու շուրջ

Խաբիբը ռեփեր 50 Cent-ին․ «Եթե ուզում ես տենսել, որտեղ են մեծանում իսկական տղամարդիկ, արի Դաղստան»

Խաբիբը հրաժարվել է Կոնորի դեմ մենամարտի հոնորարից և հայտարարել UFC-ից հեռանալու պատրաստակամության մասին

Խաբիբը Մակգրեգորի մասին․ «Ես կարող էի շարունակել ծեծել նրան, բայց նա խնդրեց, որ խղճամ իրեն»