-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թեթև քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում մրցասպարեզ վերադառնալ:
Հոկտեմբերին ռուսաստանցի խառնամարտիկը վստահ հաղթանակ տոնեց Ջասթին Գեյջիի նկատմամբ ու պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը: Մենամարտից հետո 32-ամյա Նուրմագոմեդովը հայտարարեց, որ ավարտում է իր մարզական կարիերան:
«Դուք հասկանում եք, որ իմ մենամարտերը մեծ գումարների, մարդկանց շրջանում մեծ հետաքրքրությամբ են պայմանավորված: Կարծում եմ՝ այս խոսակցություններն ինձ միշտ կհետապնդեն: Նախկինում էլ էր այսպես. ես կռվում էի, իսկ մենամարտից հետո հարցնում էին՝ երբ է հաջորդը: Մարդիկ միշտ ուզում են շարունակություն: Ամեն դեպքում իմ ծրագրերում վերադարձ չկա»,- «АиФ Дагестан»-ը փոխանցում է Նուրմագոմեդովի խոսքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո