fbpx

Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է ընկերացել Ռոնալդուի հետ

UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչպես է ընկերացել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Մի օր ինձ մեկը ասաց, որ Instagram-ում ինձ սկսել է հետևել Կրիշտիանու Ռոնալդուն, բայց ես մտածեցի կատակ են անում: Հետո տեսա, որ իսկապես այդպես է: Այնուհետև ընկերներս ասացին, որ գրեմ նրան, իսկ նա միանգամից պատասխանեց ու սկսեցինք խոսել և չգիտեմ ինչու նա ինձ հարցրեց արդյոք ես կարող եմ ասել Դեյնա Ուայթին ինձ տալ UFC-ի 201-ը, որպեսզի ես մենամարտեմ Դոս Անյոսի հետ: Ես էլ նրան ուղարկեցի լուսանկար, որտեղ հարվածում եմ Դոս Այնոսին: Նա ինձ հավանելու նշանը ուղարկեց: Ռոնալդուի հայտնեցի, որ ես մարտ եմ անցկացնելու միայն աշնանը, նա էլ պատասխանեց, որ կփորձի բաց չթողնել իմ մենամարտը: Ես էլ նրան առաջարկեցի մեկնել ու աջակցել ինձ մենամարտի ժամանակ, ճիշտ է, սա գաղտնի տեղեկություն է, բայց նա ասաց, որ եթե այդ օրը խաղ չունենա ու զբաղված չլինի, անպայման կգա»,-պատմել է Խաբիբը:

Իսկ 2018 թվականի փետրվարին Ռոնալդուն Խաբիբին հրավիրել էր Մադրիդ՝ դիտելու «Ռեալի» տնային հանդիպումներից մեկը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Ռամոսը զայրացել է երիտասարդ թիմակցի վրա և գնդակով հարվածել է նրան (տեսանյութ)

Իսկոն՝ Ռոնալդուի մասին. «Մենք չենք կարող լաց լինել նրա ետևից, ով չուզեց այստեղ մնալ»

«Յուվենտուսի» հարձակվողը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին

Ռոբերտ Հուտն Էլ-Կլասիկոն համարում է անհեթեթություն

Հայտնի է, թե ով է սպասարկելու այս մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն

«Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի լուրջ կորուստով կարող է մոտենալ «Յուվենտուսի» դեմ խաղին

«Նա սովորեցրել է Ռոնալդուին՝ ինչպես դառնալ լավագույնն աշխարհում». Պյանիչ

As. Երկրպագուների կարծիքով «Ռեալի» ձախողումների մեղավորը Ֆլորենտինո Պերեսն է

«Ռեալի» առաջատարներից մեկը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»

Պարտությունից հետո «Ռեալը» նորից կապ է հաստատել Կոնտեի գործակալի հետ

«Յուվենտուսի» բաց թողած 6 գոլերից 5-ում գլխավոր մեղավորը մեկն է

Cadena COPE. «Ռեալը» պատրաստվում է ցնցել տրանսֆերային պատուհանը

Sky Sports News. «Ռեալը» շուտով կհայտարարի Լոպետեգիի հրաժարականի մասին

«Ոսկե տղան»․ Վինիսիուս Ժունիորի շքեղ գոլը տուգանայինից կատարած հարվածով (տեսանյութ)

6 գոլ, 5-ը՝ նրա պատճառով․ «Յուվենտուսի» «գոլաբեր» ֆուտբոլիստը (տեսանյութ)

«Ռեալը» Կոնտեի հետ բանակցությունները սկսել է ԲԿՄԱ-ին պարտվելուց հետո