Խաբիբն անդրադարձել է Կոնորի պարտությանը, Մակգրեգորն արձագանքել է - VNews
Բաժիններ

Խաբիբն անդրադարձել է Կոնորի պարտությանը, Մակգրեգորն արձագանքել է

EseXOQ1VcAA9PsL - Խաբիբն անդրադարձել է Կոնորի պարտությանը, Մակգրեգորն արձագանքել է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:16

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աբու Դաբիում տեղի է ունեցել խառը մենամարտերի UFC 257 մրցաշարը: Գլխավոր մենամարտում հանդիպել են լիգայի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորը և նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեն: Ամերիկացին երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթանակ է տոնել:

Մակգրեգորի կրած պարտությանն անդրադարձել է Խաբիբ Նուրմագոմեդովը՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում:

«Ահա թե ինչ է լինում, երբ փոխում ես թիմդ՝ լքելով սպարինգ-մենամարտերում այն գործընկերներիդ, որոնք քեզ չեմպիոն են դարձրել, և սկսում ես սպարինգ-մենամարտեր անցկացնել փոքրիկ երեխաների հետ՝ մնալով իրականությունից կտրված»,- գրել է Խաբիբը:

«Առաջին իսկ օրվանից իմ թիմը նույնն է: Ես ոչ մի փոփոխություն չեմ արել: Կա այն, ինչ կա: Հարգե՛ք մարզիկներին: Սա, անկասկած, այնպիսի մարդու դրսևորում է, որը թաքնվում է դիմակի հետևում: Ինչևէ, ի՞նչ է նա պատրաստվում անել՝ վերադառնա՞լ, թե՞ ոչ:

Դասթինի դեմ մենամարտի սկզբում ես լավ հանդես եկա, բայց կրկնում եմ՝ ամեն ինչ պայմանավորված է ոճով: Դասթինի դեպքում էլ է այդպես: Նա շատ կոշտ մրցակից է, ու այդ հարվածն ունի իր զինանոցում:

Եթե Խաբիբը ցանկանում է ինչ-որ բան գրել, ապա թող վերադառնա: Եթե նա պատրաստ է վերադառնալ, ապա թող անի դա, իսկ ես պատրաստ եմ մենամարտել նրա հետ»,- մենամարտից հետո կայացած ասուլիսի ընթացքում ասել է Կոնորը, որի խոսքն է մեջբերում BT Sport-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԱՄՆ-ում բերման է ենթարկվել Կոնոր Մակգրեգորի՝ սկանդալային միջադեպերով հայտնի ընկերը

Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Տոնի Ֆերգյուսոնի հետ

Ֆուտբոլի պատմության ամենախելահեղ հանդիպումները՝ ըստ Խաբիբ Նուրմագոմեդովի

Խաբիբ․ «Ռոնալդուն մեծապես գերազանցում է Մեսիին»

Հայտնի բլոգերը պարտության է մատնել UFC-ի նախկին չեմպիոն Թայրոն Վուդլիին (տեսանյութ)

Հայտնի է UFC 267-ի անցկացման օրն ու վայրը

Կոնոր Մակգրեգորը չի մենամարտի մինչև 2022 թվականը

Մակգրեգորը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պորյեից

Մակգրեգորն իր մենամարտի անվճար տոմսեր է առաջարկել Ռամոսին, իսպանացին հրաժարվել է

Նուրմագոմեդովը նշել է՝ ով է իր սիրելի ֆուտբոլիստը

UFC 262. Քեթլին Չուկագյանին հաղթանակ է շնորհվել մրցավարների միաձայն որոշմամբ

«Ման. Յունայթեդի» մարզաշապիկ գնելու գումար չունեինք». Մակգրեգորը մանկական լուսանկար է հրապարակել

Խաբիբը՝ Զլատանին. «Ի՞նչ կասես մենամարտելու մասին»

Մեսին ու Ռոնալդուն եռյակում են, բայց առաջատար չեն. Վերջին մեկ տարում ամենաշատ գումար վաստակած մարզիկները

Էդմեն Շահբազյանի առաջիկա մենամարտի օրը փոխվել է

Կոնոր Մակգրեգորը «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու ցանկություն է հայտնել