«Խաբիբն ու Կոնորը լուռ ծխում են անկյունում». Կոկորինի ու Մամաևի արկածների հաջորդականությունը - VNews
Բաժիններ

«Խաբիբն ու Կոնորը լուռ ծխում են անկյունում». Կոկորինի ու Մամաևի արկածների հաջորդականությունը

Ռուսաստանի հավաքականի խաղացողներ/ թեկնածուներ համարվող Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը 2016 թվականի ամռանը Մոնտե-Կառլոյում այնպես էին պայթեցրել փրփրագմփիկները (շամպայնները), որ դրանց ձայները հասել են մինչև Ռուսաստան: 250 հազար եվրո արժողությամբ խնճույքը ավարտվեց մեղմ պատիժներով՝ աշխատավարձի թեթև պահումով և հիմնական թիմից ժամանակավոր հեռացումով: Բայց, ըստ երևույթին, չարաճճիներին դա դաս չեղավ:

Հոկտեմբերի 7-ին «Զենիթը» տանն ընդունց «Կրասնոդարին»: Մամաևն ու Կոկորինն իրենց հատկացված ժամանակը մարզադաշտում անցկացրին, որից հետո մեկնեցին Մոսկվա, որտեղից էլ լուսանկար գցեցին Instagram, որտեղ շնորհավորեցին միմյանց՝ ընկերության տասնամյակի կապակցությամբ: Այդ ժամանակ դեռ ամեն ինչ հանգիստ էր: Սպասվում էր, իհարկե, որ մի բան կլինի (առավելագույնը մի 2 հատ էլ փրփրագմփիկ պայթեր):

Իսկ այն ինչ եղավ հետո, հուզիչ չէր: Հաջորդիվ տեղի ունեցած գործողությունները Ժան Կլոդ վան Դամին ու Գոռ Վարդանյանին համատեղ նոր ֆիլմ նկարելու հիասքանչ սցենար կարող են դիտարկվել:

  • Մամաևն ու Կոկոկրինը որոշել էին Մոսկվայում նշել ՌԴ նախագահի ծննդյան տարեդարձը
  • Սանկտ-Պետերբուրգից Մոսկվա գալու ճանապարհին նրանք գնացքում աղմուկ են բարձրացրել, փորձել են ծեծի ենթարկել մի ուղևորի, վիրավորել են աշխատակիցներին և սպառել են ամբողջ ալկոհոլային պաշարը (այս տեղեկատվությունն առայժմ չեն հաստատել):
  • Առավոտյան ֆուտբոլիստները ավտոմեքենան կայանելիս աչքի են ընկել անպարկեշտ պահվածքով, ինչին արձագանքել է մի քաղաքացի, որը նրանց նկատողություն է արել:
  • Նրանց, բնականաբար, դա դուր չի եկել: Իսկ հետո քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց: Տուժածի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք և ուղեղի ցնցում:

  • Ինչպես հետագայում պարզվեց, այդ քաղաքացին հանդիսանում է ռուս հայտնի լրագրող և հաղորդավար Օլգա Ուշակովայի անձնական վարորդը՝ Բելառուսի քաղաքացի Վիկտոր Սոլովչուկը:

  • Մամաևն ու Կոկորինը որոշել են շարունակել խրախճանքը և ժամանակ անցկացնելու համար այցելել են «Կոֆեմանիա» ռեստորանը: Այնտեղ էլ է կրկնվել նույն պատկերը՝ ֆուտբոլիստներն աղմկել են:
  • Անձնակազմն ամեն ինչ արել է ֆուտբոլիստներին հանգստացնելու համար, սակայն ի պատասխան ստացել են միայն վիրավորանքներ ու հայհոյանքներ, թեպետ, նույն անձնակազմի պնդմամբ, նրանք ռեստորանում պատվիրել էին միայն սուրճ և իրենց մոտ ալկոհոլ չէին օգտագործել:
  • Ռեստորանի մշտական հաճախորդներից մեկը ֆուտբոլիստներին նկատողություն է արել, ինչից հետո նրանք խիստ զայրացել են, ու սկսվել է հերթական ծեծկռտուքը: Տուժած քաղաքացու ուղղությամբ անգամ աթոռներ են նետվել:

  • Ինչպես հետագայում պարզվեց, այս տուժածն էլ հասարակ քաղաքացի չէր: Մամաևն ու Կոկորինը ծեծել են Ռուսաստանի Դաշնության մեքենաշինության ոլորտի ղեկավար չինովնիկ Դենիս Պակին: Ֆուտբոլիստները նրան ծեծելուց զատ վիրավորել են՝ անվանելով «ոմն չինացի»:
  • Չինովնիկին ծեծելիս ֆուտբոլիստները Gangnam Style են երգել:
  • Պակը ևս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է թևի վնասվածք:
  • Ժամեր անց, ֆուտբոլիստների ընկերները ժամանել են «ճակատամարտի» վայր և կաշառք առաջարկել ռեստորանի տնօրենին՝ 5 միլիոն ռուբլի տեսախցիկների նկարած կադրերը ոչնչացնելու համար: Սակայն նրանք արդեն ուշացել էին: Տուժածն առաջինն է դրանք խնդրել ու ներկայացրել է ոստիկանություն:

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հստակ ասվում է. «Ամեն ինչ արվելու է Մամաևի հետ պայմանագիրը խզելու համար»: 

  • «Զենիթը» ևս հայտարարծություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Կոկորինի արարքը, սակայն պայմանագիրը խզելու մասին ոչ մի խոսք չկա:
  • Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը ևս կտրուկ է եղել ու երկար բարակ չի խոսել. «Կոկորինն ու Մամաևը հավաքականում չէին խաղում չէ՞: Դե էլ դժվար էլ խաղան»:

  • Ռուսաստանի Ֆուտբոլի միության տարածած հաղորդագրության մեջ նույնպես ֆուտբոլիստների համար որևէ մեղմացուցիչ տառեր ու տարրեր անգամ չկան. «Խուլիգանները տեղ չունեն ֆուտբոլում»:
  • Պավել Մամաևի կինը՝ Ալանան լրատվամիջոցների հետ զրույցում իր ամուսնու և նրա ընկերոջ պահվածքը պայմանավորել է խմածությամբ: «Ի՞նչ կարող եմ ասել: Այլ կերպ այս ամենը բացատրել չեմ կարող: Ես ամաչում եմ: Ներողություն եմ խնդրում», – կարմրած (երևի) հայտարարել է կինը:
  • Ֆուտբոլիստներն արդեն ձերբակալվել են
  • Նրանց սպառնում է ազատազրկում՝ ընդհուպ մինչև 5 տարվա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կարապետյան. «Ժամանակն է, որ դուրս գանք այն կեղտից, որում հայտնվել ենք»

Հայաստանի հավաքականի 2 նախկին ֆուտբոլիստ տեղ է գտել «Զենիթի» ներկայացրած խորհրդանշական հավաքականում

Մոնիկա Մխիթարյան. «Եթե «Զենիթն» առաջարկ անի, Հենրիխին խորհուրդ կտամ մտածել»

Մալկոմն ասել է, թե ինչ խորհուրդ է իրեն տվել Մեսին

«Կարելի է հանել մրցավարներին ու խաղալ, ինչպես համակարգչով»․ Իվանովիչը տանել չի կարողանում VAR-ը

Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Eurosport. Եթե «Զենիթը» ձեռք բերի Մխիթարյանին, կլուծի գլխավոր խնդիրներից մեկը

Յուրա Մովսիսյանը հավակնում է դառնալ «Կրասնոդարի» պատմության լավագույն ֆուտբոլիստը

«Զենիթը» զրկվեց ամեն ինչից, «Լիոնը» կամքի շնորհիվ մնաց ՉԼ-ում (տեսանյութ)

«Զենիթը» դիմացավ, հաղթեց ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Զենիթի» երկրպագուների շշմեցնող պերֆորմանսը «Լեյպցիգի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

«Լիոնը» պարտության մատնեց «Բենֆիկային» ու շարունակում է հետապնդել «Լեյպցիգին» (տեսանյութ)

«Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Սլավիային», «Լեյպցիգը» 3 միավորով հեռացավ Ռուսաստանից (տեսանյութ)

«Չելսին» դրսում հաղթեց «Այաքսին», «Լեյպցիգը» կամային հաղթանակ տոնեց «Զենիթի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լեյպցիգի» կիսապաշտպանի անհավանական գոլը «Զենիթի» դեմ խաղում (տեսանյութ)

«Այաքս» – «Չելսի», «Լեյպցիգ» – «Զենիթ». Մեկնարկային կազմեր