-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Օրեր առաջ UFC-ի մարտիկ Կոնոր Մակգրեգորը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ հերթական անգամ «խայթելով» Խաբիբ Նուրմագոմեդովին:
«Խաբիբն ու Ֆերգյուսոնն աքլորակռիվ էին տալիս, որտեղ Խաբիբը պարտվեց՝ առաջինը փախնելով ԱՄՆ-ից տուն՝ ճգնաժամի պայմաններում. դա շատ մեծ ռիսկ էր: Շնորհավորում եմ, Տոնի, դու հաղթեցիր», – գրել է իռլանդացին:
Խաբիբի կոպիտ պատասխանը, սակայն, չի ուշացել, որն իր հաղթանակն է հիշեցրել Մակգրեգորի նկատմամբ 2018 թվականին. «Կոնորը չի կարող լավ մարզավիճակում լինել: Երբ նրան ոչնչացրի, նրա դեմքից պարզ երևում էր, որ նա իր վատագույն մարզավիճակում է, իսկ հիմա ասում է, որ նա լավ մարզավիճակում է ու կարող է մենամարտել:
Այն, ինչ ասում է նա, դատարկություն է ինձ համար: Նա երբեք չի կարող ինձ հետ լուրջ մենամարտել: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր նա մենամարտում ինձ հետ. նա զրո էր: Կոնորը միշտ կլինի երկրորդ տեղում: Օկտագոնում նա զրո է: Նա կարծես ծեր մարմնավաճառ լինի», – ասել է Խաբիբը ESPN-ին տված հարցազրույցում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո