Խաղաքարտեր խառնող հետնապահը. Ո՞ր թիմն է ավելի շատ տուժել «Արարատից» - VNews
Բաժիններ

Խաղաքարտեր խառնող հետնապահը. Ո՞ր թիմն է ավելի շատ տուժել «Արարատից»

Ընթացիկ առաջնությունում «Արարատն»  իսկական «գլխացավանք»  է դարձել մրցակիցների համար՝ խառնելով նրանց բոլոր «խաղաքարտերը»: Թեև արարատցիները վաղուց հաստատապես ամրապնդվել են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, սակայն «ամուր ընկույզ» են դարձել մրցակիցների համար և հատկապես առաջնության վերջնագծում իսկական ճակատամարտ են տալիս՝ թանկարժեք միավորներ խլելով նրանցից:

Այնպես որ արարատցիները ևս իրենց լուրջ դերակատարությունն ունեն առաջնությունում տեղերի վերջնական բաշխման հարցում:

Խոսենք փաստերով: «Արարատի»  «ամուր ընկույզ» լինելն առաջինը զգաց Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար Կապանը», որը շատերի համար անսպասելի առաջնության մեկնարկային խաղում պարտվեց 1-3 հաշվով:

Պատմությունը կրկնվեց նաև առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում: Այս անգամ գանձասարցիները մրցակցին զիջեցին նվազագույն հաշվով:

Այսպիսով, «Արարատը» կապանցիներից 6 թանկարժեք միավոր խլեց, որի կարիքը գանձասարցիները ներկայումս շատ են զգում: Եվ եթե արարատցիների հետ խաղերում այդ երկու «սայթաքումները» չլինեին, ապա կապանցիները ներկայումս 49 միավորով կընթանային 2-րդ հորիզոնականում՝ մեկ միավորով հետ մնալով առաջատար «Շիրակից»:

Իսկ առաջնության ավարտական տուրում «Ալաշկերտին»  չպարտվելու և «Շիրակի» նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի պատժամիջոցների կիրառման դեպքում «Գանձասար-Կապանը» չեմպիոն կհռչակվեր: Այնպես որ «Արարատի» հետ մրցավեճում կորցրած 6 միավորը գանձասարցիների համար կարող է ոսկու արժեք ունենալ:

«Արարատից»  առավել շատ է տուժել «Փյունիկը»՝  կորցնելով 9 միավոր: Դրանցից 7-ը փյունիկցիները կորցրել են արարատցիների հետ անցկացրած առաջնության գարնանային հատվածի 3 հանդիպումներում (3-3, 1-1, 1-3): Ընդ որում այդ 3 խաղերում էլ փյունիկցիներն առաջինն են բացել հաշիվը, իսկ 4-րդ շրջանի մրցավեճում առջևում էին 2-0 հաշվով:

Առաջնության առաջատար «Շիրակն»  արարատցիների հետ հանդիպումներում 7 միավորի կորուստ է ունեցել, ինչը գյումրեցիների վրա կարող է շատ թանկ նստել, եթե ՀՖՖ կարգապահական կոմիտեի պատժամիջոցները կիրառվեն: 5 միավոր էլ արարատցիները խլել են «Բանանցից»,  որի հետ մրցելու են առաջնության ավարտական տուրում:

Միակ թիմը, որը չի տուժել «Արարատի» հետ մրցավեճում, «Ալաշկերտն» է:

Միակ թիմը, որը չի տուժել «Արարատի» հետ մրցավեճում, «Ալաշկերտն» է: Չեմպիոնը բոլոր 6 խաղերում էլ հաղթել է: Սակայն առաջնության գարնանային հատվածում տոնած 3 հաղթանակներն էլ (3-2, 2-1, 3-2) ալաշկերտցիները մեծ դժվարությամբ են տարել:

Հետաքրքիր է, թե ինչպիսի տեսք կունենար մրցաշարային աղյուսակը ներկայումս, եթե «Արարատի» հետ կայացած հանդիպումների արդյունքները հաշվի չառնենք: Այդ դեպքում «Ալաշկերտը» կհայտնվեր 4-րդ հորիզոնականում՝ իր տեղը զիջելով «Բանանցին»:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

«Շիրակ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր. հայկական ֆուտբոլի վերադարձը ու գերմանական դիմակայություններ

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Ո՞ր թիմերն են Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի