Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը - VNews
Բաժիններ

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Լևոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Մարիա Գևորգյանը կմասնակցեն վաղը Մոսկվայում մեկնարկելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Այն անցկացվում է Սալման թագավորի հովանավորությամբ:

Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1 մլն դոլար է, որը կբաշխվի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում լավագույն արդյունքի հասած 35-ական մասնակիցների միջև: Աշխարհի չեմպիոնը կպարգևատրվի 60 հազար դոլարով, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 50 և 40 հազարական դոլար:

Դեկտեմբերի 26-28-ը շվեյցարական մրցակարգով, 15 տուրով կանցկացվեն արագ շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց առաջնությունները, իսկ դեկտեմբերի 29-30-ը շախմատիստները շվեյցարական մրցակարգով, 21 տուրով կորոշեն կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մրցանակակիրներին:

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններն առաջին անգամ անցկացվել են 1988թ., ընդ որում առանձին երկրներում: Միայն 2012թ.-ից սկսած մրցաշարերն անցկացվել են համատեղ միևնույն երկրում, յուրաքանչյուր տարին մեկ:

Հայ շախմատիստներից առայժմ միայն Ռաֆայել Վահանյանն ու Լևոն Արոնյանն են հաջողության հասել արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում: Վահանյանը 1988թ. Կանադայում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի անդրանիկ առաջնությունում դարձել է արծաթե մրցանակակիր՝ չեմպիոնի տիտղոսը զիջելով Միխայիլ Տալին:

Իսկ ահա Լևոն Արոնյանը 2010թ. Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ առաջ անցնելով Թեյմուր Ռաջաբովից ու Մագնուս Կառլսենից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին

Ազգերի գավաթ. Արոնյանն ու նրա թիմակիցներն անհաջող մեկնարկեցին

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթի առցանց մրցաշարին

Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը