-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Էվերտոնի» ու Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հերքել է տեղեկությունները, որ Ուրուգվայի հետ հանդիպումից հետո հանդերձարանում վիճաբանություն է տեղի ունեցել ֆուտբոլիստների միջև։
Տեղեկացվում է, որ աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլում Ուրուգվայից կրած պարտությունից հետո (0:3) ֆուտբոլիստների միջև բախում է տեղի ունեցել, որի գլխավոր մասնակիցը եղել է Խամես Ռոդրիգեսը։ Սակայն «Ռեալի» նախկին խաղացողը հերքել է այս լուրերը.
«Ես հերքում եմ ցանկացած տեղեկատվություն կապված կոպիտ վերաբերմունքի, ագրեսիայի, կոնֆլիկտի ու վիճաբանությունների մասին, որոնցում ես նշվում եմ որպես գլխավոր գործող անձ։ Ե՛վ հանդերձարանում, և՛անձնական կյանքում հիանալի հարաբերություններ եմ պահպանում Կոլումբիայի հավաքականի իմ թիմակիցների հետ։
Այս սուտ պատմությունների պատասխանատուն ու դրանք ստեղծողները ցանկանում են միայն տարաձայնություններ ու քաոս ստեղծել՝ տալով իմ անունը, այդ պատճառով այս դեպքում ես գործելու եմ օրենքին համապատասխան»,-ասել է Խամեսը։
Ուրուգվայից կրած պարտությունից զատ Կոլումբիան ԱԱ 2022 ընտրական փուլում ջախջախիչ պարտություն է կրել Էկվադորի հավաքականից 6։1 հաշվով։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո