fbpx

«Խանութը փակ պետք է պահել». Անհավանական ինքնագոլ Սերբիայից (տեսանյութ)

Ֆուտբոլի Սերբիայի առաջնության հերթական տուրի հերթական հանդիպումը չէր խոստանում ոչ մի լուրջ իրադարձություն, որը հիշարժան կդարձներ այն Սերբիայի սահմաններից դուրս: Սակայն թիմերից մեկի դարպասապահն այդ կարծիքին չէր:

«Պարտիզանը» «Դինամո Վրանյեի» հետ տնային խաղում անցկացրել է հերթական գրոհը, որն առաջին հայացքից չպետք է վտանգավոր լիներ: Դանիլո Պանտիչը գնդակն ուղարկել է մրցակցի տուգանային հրապարակ, այն անարգել հայտնվել է «Դինամոյի» դարպասապահ Ուրոշ Դուրիչի աչքի առջև: Դարպասապահը, սակայն, չի կարողացել ֆիքսել գնդակը, և այն անբացատրելի կերպով նրա ոտքերի արանքով հայտնվել է դարպասում:

Ի դեպ, այնպես չէր, որ այս ֆեյլը խաղում վճռորոշ է եղել. «Պարտիզանը» հաղթել է խոշոր՝ 6-0 հաշվով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: