Խեդիրա. «Մոուրինյոն զանգահարեց, ու իմ կյանքը փոխվեց այդ պահից» - VNews
Բաժիններ

Խեդիրա. «Մոուրինյոն զանգահարեց, ու իմ կյանքը փոխվեց այդ պահից»

2020 05 22 khedira mourinho - Խեդիրա. «Մոուրինյոն զանգահարեց, ու իմ կյանքը փոխվեց այդ պահից»

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան հիշել է՝ ինչպես տեղափոխվեց մադրիդյան ակումբ, ինչպես նաև խոսել է Կառլո Անչելոտիի մասին:

«2010-ի ամառն էր: Գործակալս ասաց, որ «Ռեալը» ցանկանում է գնել ինձ ու Մոուրինյոն շուտով զանգահարելու է: Մտածեցի՝ կատակում է, բայց երբ նա պնդեց այդ միտքը, մարմինս փշաքաղվեց: Ես շատ լարված էի, ինձ անհանգստացնում էր նաև անգլերենս, որին չէի տիրապետում: Մի քանի օր անց Մոուրինյոն զանգահարեց ինձ, և այդ պահից փոխվեց իմ կյանքը: Նա ասաց, որ նույնիսկ չերկմտեմ ու տեղափոխվեմ «Ռեալ»: Մոուրինյոն լավագույն բանն է, որ պատահել է ինձ:

Անչելոտին նույնպես մեծագույն մարզիչ է, նա շատ է տարբերվում Ժոզեից: Հիշում եմ՝ երբ 2014-ին վնասվածք ստացա, Կառլոն ամեն օր ինձ զանգահարում էր, ինչպես հայրս կզանգահարեր ինձ: Նա ուներ 23 ֆուտբոլիստ, բազմաթիվ խնդիրներ՝ որպես մարզիչ ու ընտանիքի տղամարդ: Բայց նա զանգում էր ինձ ամեն օր: Ես նրան իմ խորին շնորհակալությունը հայտնեցի, իսկ նա պատասխանեց. «Սամի, մենք ընտանիք ենք, իսկ դու հոսպիտալում մենակ ես: Ինչպե՞ս կարող եմ չզանգել քեզ: Մենք բոլորս քեզ հետ ենք», – ասել է Խեդիրան Marca-ին տված հարցազրույցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Մոուրինյոյի առաջին կոնֆլիկտը «Ռոմայի» ղեկավարության հետ

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն ցանկանում ենք գնալ նույն՝ հաղթանակի ճանապարհով»

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները

Ռամոսը հուզիչ նամակ է գրել Վարանին «Ռեալից» հեռանալու կապակցությամբ

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Էդեգորը փոխել է որոշումն իր ապագայի վերաբերյալ

Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը

«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ