-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ ցանկություն ունի հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում:
«Անգլիան հաստատապես գրավում է ինձ: Դա երբեք էլ գաղտնիք չի եղել, դրա մասին մշտապես հրապարակայնորեն եմ ասել: Իրապես երջանիկ կլինեի, եթե հաջողվեր տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ»,- Խեդիրայի խոսքերը մեջբերում է Sueddeutsche Zeitung-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է գերմանացուն տեսնել իր թիմում:
Խեդիրան իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2 տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով Չեմպիոնների լիգայի 2013/14թթ․ գավաթակիր: Գերմանացի կիսապաշտպանը 2015 թվականից խաղում է «Յուվենտուսում»՝ այդ ընթացքում հռչակվելով Իտալիայի հնգակի չեմպիոն ու եռակի գավաթակիր: Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt պորտալը 33-ամյա գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 4 մլն եվրո:
Մարկիզիոն խնդրել է Պոգբային վերադառնալ «Յուվենտուս»
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո