«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար - VNews
Բաժիններ

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

3002193 61599588 2560 1440 - «Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

2019 թվականին Մաքս Ալեգրին անսպասելիորեն կորցրեց աշխատանքը հարազատ դարձած «Յուվենտուսում», թեպետ ծրագրում էր այնտեղ մնալ մինչև կյանքի վերջ: Որքան էլ զարմանալի հնչի՝ խանգարեց Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը. պորտուգալացի գոլային մեքենային թուրինյան շեֆերը բերեցին ՉԼ տանելու համար, իսկ Մաքսին քառորդ եզրափակիչում ծեծեց «Այաքսի» «մանկապարտեզը»: «100 միլիոնանոց ֆուտբոլիստը ավելին կաներ, եթե մարզիչը ավելի թոփ լիներ»՝ հավանաբար այս մտքով Անդրեա Անյելին ճամպրուկները տվեց Ալեգրիի ձեռքն ու ասաց «բելա չաո»: Սակայն հաջորդ ընտրությունները, մեղմ ասած, ավելի լավը չեն (Սարին մեծ ֆեյլ էր, Պիռլոն մոտ է կործանելու «Յուվեի» չեմպիոնական հեգեմոնիան):

Թվում էր՝ Ալեգրիի պես մասնագետը երկար ժամանակ գործազուրկ չի մնա, սակայն իտալացի մասնագետն արդեն 2 տարուց ավելի է՝ վայելում է կյանքը՝ մասնակցում է իտալական պարային զվարճալի շոուներին, շրջագայում աշխարհում, անցկացնում ժամանակն ընտանիքի ու երեխաների հետ: Բայց հերիք է՝ այս կամ այն ակումբում մարզիչ է փոխվում, բոլորը (բացի «Ալաշկերտից») հիշում են Ալեգրիին: Այս ընթացքում նրան ուր ասես՝ ուղարկել են: Ամենաիրական տարբերակը գործի վերադառնալու համար «Չելսին» էր, սակայն Աբրամովիչը հասկացավ, որ Ռանիերիից, Անչելոտիից, դի Մատեոյից, Կոնտեից ու Սարիից հետո մի տեսակ իտալացիները շատ են լինում, ու հրավիրեց Տուխելին:

Եվրոպայի թոփ առաջնություններում կան թիմեր, ընդ որում՝ թոփ, որոնք մեծ սիրով նրան կհրավիրեն իրենց թիմ: Հիմա փորձենք հասկանալ` որտեղ կարող է շարունակել կարեիրան իտալացի մասնագետը:

«Ռոմա»

2590351 53705730 2560 1440 960x540 - «Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

«Գայլերի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան, անխոս, վատ մասնագետ չէ: Չի բացառվում, որ մոտ ապագայում մենք նրան տեսնենք մի թիմում, որը պայքարում է ոչ միայն Ա սերիայում 4-րդ տեղը գրավելու, այլև Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: «Ռոմայում» պորտուգալացի մասնագետը վատ խաղ չի դրել. մայրաքաղաքային ակումբը գրեթե միշտ վառ ֆուտբոլ է ցույց տալիս, շատ գոլեր է խփում: Սակայն՝ ինչպես խփում է, այնպես էլ բաց է թողնում, իսկ դա ձեռք չի տալիս:

«Ռոմային» այսօր պետք է մասնագետ, որը կկարողանա կառուցել խաղի պաշտպանությունը: Այսօր եթե  աշխատեր պորտուգալացի մասնագետի սխեման լիարժեք հետին գծով՝ «Ռոման» կլիներ ոչ թե 7-րդը, այլ առնվազն՝ եռյակում: Խանգարեցին վնասվածքներն ու Ֆոնսեկայի հաճախակի վերադասավորումները:

Բացի պաշտպանություն դնելուց, Ալեգրին սիրում է ստեղծել: Այս պարագայում նրան բաժին է հասնելու թիմ, որը գրեթե 0-ից է կազմավորվելու հաջորդ մրցաշրջանի համար: Մամուլը գրում է, որ Պրիդկինները ցանկանում են ազատվել 30+ տարեկան ֆուտբոլիստներից (բացառությամբ, իհարկե, Հենոյից) ու թիմ հրավիրել ավելի երիտասարդ տղաների: Մնում է դա անելու կամք, ցանկություն, փող ու Ալեգրի:

«Յուվենտուս»

massimiliano allegri croppedzctegxgdttgc1ig3jxtgwdg7ojpg 960x720 - «Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Գալով Թուրին՝ Ալեգրին հնարավորություն կունենա ապացուցելու բոլորին, որ իր հանդեպ վատ են վարվել ժամանակին՝ ընտրություն կատարելով հօգուտ 34-ամյա ծերացող աստղի: Նրան փոխարինած թոշակառու Սարին չկարողացավ ներդնել իր լեգենդար «սարի-բոլը» ու Թուրինից հեռացավ ձեռնունայն: Նույնը սպառնում է նաև Պիռլոյին: Երիտասարդ հանճարը չկարողացավ դնել իր խաղային ձեռագիրը: Իտալիայի գավաթը հաստատ այն մրցանակը չէ, որը պետք է բավարարի ակումբի ղեկավարներին: Այնպես որ՝ Պիռլոյի ապագան վտանգված է:

Ալեգրին իր գալու օրվանից «Յուվեին» չեմպիոն է դարձրել ու, հետ գալով՝ էլի նույնը կանի: Իտալացի մասնագետին փաստացի խանգարած Կրիշտիանուն, հնարավոր է՝ հեռանա «Յուվենտուսից», ինչը ավտոմատ կմեծացնի Ալեգրիի վերադառնալու շանսերը: Սակայն այստեղ առաջ կգա հավերժական հարցը. «արժե՞ 2-րդ անգամ նույն գետը մտնել»: Ալեգրին առաջարկ ստանալու դեպքում պիտի մտածի:

«Բարսելոնա»

Dq qOMVXQAQ7uYC 960x540 - «Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Իսպանական գրանդը մոտ է երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնական տիտղոսը չնվաճելուն: Ակումբի նախագահությունը ստանձնած Ժոան Լապորտան հաստատ չի ցանկանա պահել մասնագետի, որը, թեպետ ունի կատալոնյան բեքգրաունդ, սակայն չի կարողանում կարգավորել թիմային խաղը՝ ունենալով կազմում թոփագույն ֆուտբոլիստներ:

«Բարսելոնայում» Ալեգրիին կարող է գրավել նոր նախագիծը, որը փլատակներից պետք է վերածնի լեգենդար ակումբը: Զարմանալի կարող է թվալ, բայց Ալեգրիի՝ Կատալոնիա գալը կարող է կախված լինել Մեսիի մնալ/չմնալուց: Եթե արգենտինացի հանճարը հեռանա, Ալեգրին շանս կստանա ստեղծել իր թիմը՝ տրանսֆերային շուկայում կատարելով բոլոր այն «գնումները», որոնք նա ցանկանում է:

«Ռեալ Մադրիդ»

EdXKWHDXYAEMKzl - «Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Որտեղ իսպական մի գրանդը, այնտեղ էլ կլինի մյուսը: Զիդանի դիրքն իր թիմում, իհարկե, ավելի ամուր է, քան Կումանինը «Բարսայում», սակայն Ֆլոն կյանքում չի նայում որևէ մարզչի անվանը. կարևորը տիտղոսներն են: Կառլո Անչելոտին «Ռեալին» բերեց բաղձալի «դեսիման», բայց հաջորդ տարի 0 տիտղոսը ուղիղ համեմատկան էր նրա՝ թիմում մնալու շանսերին: Այո, «Ռեալը» դեռ 2 ճակատով  պայքարում է, բայց կա հավանականություն, որ Զիզուն դրանցից ոչ մեկում էլ չհաջողի:

2018-ին, երբ Զիզուն առաջին անգամ հեռացավ, Ֆլորենտինո Պերեսը զանգահարեց Ալեգրիին ու հրավիրեց Մադրիդ, սակայն այդ ժամանակ Ալեգրին հրաժարվեց առաջարկից, քանի որ անսահման հավատարիմ էր «Յուվենտուսին» (գլխի չէր, որ այդ հատավարմությունն արժեր 100 մլն եվրո): Սակայն հիմա, երբ վերընտրված Պերեսը պետք է նոր թիմ կառուցի, հաստատ կզանգահարի favorite-ների մեջ պահպանած Ալեգրիի հեռախոսահամարով ու կհրավիրի Իսպանիայի մայրաքաղաք, քանի որ ահագին գործ կա անելու: Ռամոս, Կրոս, Մոդրիչ, Մարսելո, Բենզեմա…բոլորն էլ թոփագույն են, բայց հավերժ չեն: Պետք է մասնագետ, որն անցնցում նրանց ճամփու կդնի ու թիմ կբերի նոր արյուն:

Մեր ընտրանին

«Տոտենհեմ»

mourinho allegri 960x565 - «Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Դե սա կլիներ էպիկների էպիկը: Ասում են, անցած տարի Ալեգրին սկսել է անգլերեն սովորել ԱՊԼ-ում հանդես եկող «Արսենալին» գրական անգլերենով մերժելու համար: Թեպետ Ալեգրին ընկալվում է որպես Արտետային փոխարինելու թեկնածուներից, սակայն Ալեգրիին պետք էր նախագիծ, որը ունի հեռանկար ու մարտահրավեր: «Չելսիի» մասին արդեն գրել ենք, «Յունայթեդը» Սուլշերին բաց չի թողնի, Պեպը «Սիթիում» «տնավորվել է», «Լիվերպուլում» սպասում են Ջերարդին: Մնում է «Տոտենհեմը», որը Մոուրինյոն վստահ քայլերով տանում է այնտեղ, որտեղ գտնվում է իր մարզչական կարիերան՝ ընդհատակ:

Նոր թիմում Ալեգրին կարող է իր շուրջը համախմբել երիտասարդ խաղացողների, վերաթողարկել Դելե Ալիի կարիերան, թիմում պահել Հարի Քեյնին, բերել նոր աստղերի ու վերջապես լիարժեք պայքարել չեմպիոնության համար: «Տոտենհեմին», գուցե, հենց նոր ավելի պրագմատիկ մարզիչ է անհրաժեշտ, այլ ոչ թե հանգած հրաբուխ Ժոզե Մոուրինյոն:

CrRr gzWIAAjb U 1 960x639 - «Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Իսկ ինչի՞ հաշվին է Ալեգրին այդքան պահանջված: Նախ, իտալացի մասնագետը գերազանց է տիրապետում խաղի մանրուքներին, արդյունավետ փոխանցում է իր բոլոր գաղափարները խաղացողներին ու երբեք կոնֆլիկտի չի գնում: Խոսելով ֆուտբոլային լեզվով՝ Մաքսը ամենաճկուն մասնագետն է Եվրոպայում: Մասնագետների մեծամասնությունը կռվում է ղեկավարության հետ՝ պահանջելով այս կամ այն խաղացողին: Մաքսը հարմարվում է ամեն ինչին, քանի որ ժամանակ է ծախսում իր թիմի խաղացողների որակական հատկանիշներին ծանոթանալու համար:

Ալեգրին մինչև հիմա չի շտապել ընտրություն կատարելու հարցում: Ճիշտ են ասում. «շտապողը տղա չի բերում»: Ալեգրին այդ ասացվածքը բացատրում է յուրովի. «Մինչև մի բան ասելը ես դադար եմ վերցնում, մտքում հաշվում եմ մինչև 25-ը: Ես Լիվորնոյից եմ, իսկ մերոնք մինչև 15-ը չեն համբերում: Ժամանակին ես ձգում էի մինչև 7-ը, իսկ հիմա, որ ուզեմ՝ մինչև 40-ն էլ կհաշվեմ: Ժամանակի հետ սովորել եմ լինել ավելի համբերատար», – ասել է Ալեգրին:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» ու «Չելսին» կարող են կիսապաշտպանների փոխանակում իրականացնել

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Ինտերի» դեմ խաղի համար

Բուֆոնը կարիերան կարող է շարունակել իսպանական գրանդում

«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բուֆոնը ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից