Քիչ ժամանակ, շատ գոլ. Ովքե՞ր են Բարձրագույն խմբի ամենասակավ խաղաժամանակով գոլահարները - VNews
Բաժիններ

Քիչ ժամանակ, շատ գոլ. Ովքե՞ր են Բարձրագույն խմբի ամենասակավ խաղաժամանակով գոլահարները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածում ֆուտբոլիստներն աչքի չընկան բարձր արդյունավետությամբ: Ինչպես հայտնի է, կայացած 17 տուրից հետո 7-ական գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում են շիրակցի Վիուլեն Այվազյանը, ալաշկերտցի Միհրան Մանասյանն ու գանձասարցի Գեղամ Հարությունյանը: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում ռմբարկուների ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր էին: 13 գնդակով լավագույն արդյունքն ուներ Միհրան Մանասյանը, որին ընդամենը մեկ գոլով էր զիջում նրա թիմակից Հեբեր Արաուխոն:

Ֆուտբոլասերներին կհետաքրքրի, թե առաջնության մասնակիցներից ով է միջին հաշվով ամենաքիչ խաղաժամանակ ծախսել մեկ գոլ խփելու համար: Պարզվում է, որ այդ ֆուտբոլիստն առաջնության իսկական հայտնությունը դարձած 17-ամյա շիրակցի Վահան Բիչախչյանն է:

Բելգիայում և Իտալիայում փորձաշրջանի մասնակցելու հետևանքով պատանի ֆուտբոլիստը հանդես եկավ առաջնության 17 հանդիպումներից ընդամենը 10-ում՝ բոլոր խաղերում էլ դուրս գալով փոխարինման: Ընդհանուր առմամբ Բիչախչյանը խաղադաշտում ընդամենը 187 րոպե է անցկացրել, սակայն դա էլ բավարար է եղել 2 անգամ գրավելու մրցակիցների դարպասը: Ստացվում է, որ միջին հաշվով «Շիրակի» հարձակվողից 93,5 րոպե է պահանջվել գոլ խփելու համար:

Ընդ որում «Արարատի» և «Բանանցի» դարպասները խաղավերջում Բիչախչյանի խփած գոլերը միակն են եղել այդ խաղերում ու հաղթանակ են պարգևել «Շիրակին»: «Արարատի» հետ խաղում Բիչախչյանը դարձել էր ՀՀ առաջնություններում «Շիրակի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստը, իսկ «Բանանցի» հետ մրցավեճում կրկնել էր իր նախկին թիմակից Մկրտիչ Նալբանդյանի տարիքային ռեկորդը, ով ևս 17 տարեկանում «Շիրակի» կազմում 2 գոլ էր խփել:

Գոլ խփելու արագագործությամբ երկրորդ արդյունքը պատկանում է գանձասարցի Գեղամ Հարությունյանին, ով ընթացիկ առաջնությունում արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝  դառնալով 7 գոլի հեղինակ: Առաջնության 17 հանդիպումներից միայն 8-ում է Հարությունյանն ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում՝ խփելով 3 գոլ: Մնացած 4 գոլերը նա մրցակիցների դարպասն է խփել փոխարինման մտնելուց հետո: Ընդհանուր առմամբ Գեղամը խաղադաշտում 1019 րոպե է անցկացրել և միջինը մեկ գոլ խփելու համար նրանից 145,5 րոպե է պահանջվել:

VivaroNews.am-ը ներկայացնում է գոլային արագագործությամբ աչքի ընկած ֆուտբոլիստների տասնյակը: Փակագծում նշված է թիմի մեկնարկային կազմում անցկացրած խաղերի քանակը:

Ֆուտբոլիստներ Ակումբ Խաղ Գոլ Ընդ. րոպե 1 գոլի միջին րոպեն
1.Վահան Բիչախչյան «Շիրակ» 10 2 187 93,5
2.Գեղամ Հարությունյան «Գանձասար Կապան» 17 (8) 7 1019 145,5
3.Էրիկ Պետրոսյան «Փյունիկ» 14 2 303 151,5
4.Միհրան Մանասյան «Ալաշկերտ» 15 (14) 7 1154 164,8
5.Վիուլեն Այվազյան «Շիրակ» 17 (15) 7 1182 168,8
6.Կիրիան Նվաբուեզե «Արարատ» 6 (4) 2 383 191,5
7.Արթուր Եդիգարյան «Ալաշկերտ» 16 (7) 4 828 207
8.Արամ Մուրադյան «Շիրակ» 15 (2) 2 430 215
9.Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» 16 (16) 5 1332 266,4
10.Յուրի Ֆոմենկո «Ալաշկերտ» 15 (4) 2 533 266,5

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

«Շիրակը» չի կարողանում պահել չեմպիոնական տեմպը. Գոլազուրկ ոչ-ոքի «Լոռիի» հետ

Վերջին մարզային դերբին. «Շիրակ» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Վահան Բիչախչյանի «Ժիլինայում» ամեն ինչ կարգավորվել է. Ակումբը արտոնագիր է ստացել

Ռոման Բերեզովսկի․ «Շատ ուրախ եմ մեր երիտասարդ տղաների խաղի համար» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» 3 անգամ հաշվի մեջ առաջ անցավ «Փյունիկի» դեմ խաղում ու ի վերջո հաղթեց (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը կշարունակի ելույթները Բարձրագույն խմբի առաջնությունում