-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հարցազրույց է տվել իսպանական Sport-ին՝ պատմելով կորոնավիրուսով վարակվելու հավանականության, Հայաստանում իր աշխատանքի ու շատ այլ թեմաների մասին:
«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար մենք հենց Կապարոսի պրոֆիլի մասնագետ էինք փնտրում: Բացի այդ, մենք վաղուց էինք իրար ճանաչում և ես գիտեմ Խոակինի կարողությունները: Կապարոսը հաղթողի հոգեբանություն ունի, այն, ինչը մենք ուզում ենք տալ հայ խաղացողներին: Ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները Հայաստանում շատ ոգևորված են նրա նշանակմամբ:
Ինչ վերաբերում է Քաթարին, մենք պետք է պայքարենք, թեև գիտենք, որ շատ դժվար է լինելու: Բայց պետք է պայքարես և դնես ամեն հնարավորը ֆուտբոլային դաշտում»,-ասել է Մելենդեսը:
Մասնագետին նաև հարցրել են, թե ինչն է նրան ամենաշատը զարմացրել Հայաստանում, ինչին պատասխանել է.«Նրանց մրցակցային ոգին և հսկայական հավատը, որ ունեն: Մարդիկ Հայաստանում մտածում են միայն ֆուտբոլի մասին»:
Խինես Մելենդեսը պատմել է, որ, հնարավոր է, վարակված է եղել կորոնավիրուսով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո