Խինես Մելենդեսը պատմել է, որ, հնարավոր է, վարակված է եղել կորոնավիրուսով - VNews
Բաժիններ

Խինես Մելենդեսը պատմել է, որ, հնարավոր է, վարակված է եղել կորոնավիրուսով

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հարցազրույց է տվել իսպանական Sport-ին՝ պատմելով կորոնավիրուսով վարակվելու հավանականության, Հայաստանում իր աշխատանքի ու շատ այլ թեմաների մասին:

«Եկել էի դիտելու «Վալենսիա» – «Ատալանտա» հանդիպումը՝ ՈՒԵՖԱ-ի համար տեխնիկական զեկույց կազմելու, ու մնացի Իսպանիայում: Հիմա իմ տանն եմ՝ Ալբասետեում, աշխատում եմ ու կիթառ նվագում: Հիմա տանը ֆիզիկական վարժություններ եմ անում ու ամեն օր ծափահարում եմ բուժաշխատողներին:

Չգիտեմ՝ արդյո՞ք կորոնավիրուսով էի վարակվել, բայց Վալենսիայից վերադառնալուց 5 օր անց սկսեցի ինձ վատ զգալ: Այնտեղ գրկախառնվել էի Գայայի, Պարեխոյի, Ալբերտ Սելադեսի, Խավիեր Մինյանոյի հետ (նրանց մոտ հաստատվել է կորոնավիրուս – խմբ.), որից հետո վատառողջ էի: Ահավոր չոր հազ ունեի, բայց հարբուխ չէր: 22 օր շարունակ հակաբիոտիկներ էի ընդունում, ամբողջ մարմինս ցավերի մեջ էր: Շատ ծանր օրեր էին, բայց ի շնորհիվ իմ բժիշկների՝ վերականգնվեցի առանց հիվանդանոց գնալու: Հիմա ինձ լավ եմ զգում, հուսով եմ՝ թեստ հանձնելու շանս կլինի ու ավելի հանգիստ կզգամ:

Տեսնենք, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ Հայաստան: Իրականում, իրավիճակն այնտեղ ավելի բարվոք է: Հայաստանում պլանավորում են մրցաշրջանը վերսկսել մայիսի 23-ին»,-պատմել է Մելենդեսը:

Հարցազրույցի շարունակությունը՝ շուտով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Հայաստանը դարձել է առաջին երկրներից, որը միացել է ՈւԵՖԱ-ի Playmaker ծրագրին

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

«Սևանը» հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից

4 ակումբ ստացել է Առաջին խմբում խաղալու իրավունք. 6 ակումբի դիմում մերժվել է

ՀՖՖ-ի պարզաբանումը «Լոռիի» հայտարարության վերաբերյալ

ՀՖՖ-ի հերթական ակնարկը. Ի՞նչ նորություն է սպասվում

Մելենդես. «Ինիեստան անկրկնելի է. նա արժանի էր «Ոսկե գնդակին»

Խինես Մելենդես. «Հայաստանում ինձ ամենաշատը զարմացրել է հայերի մրցակցային ոգին»

ՀՖՖ գործկոմը քննարկել է առաջնության վերսկսման սցենարները