fbpx
Բաժիններ

Խմած վարորդը մեքենայով մխրճվել է մարզադահլիճի պատի մեջ (տեսանյութ)

Ստոկհոլմի արվարձաններից մեկու ընթացող վոլեյբոլի երիտասարդական մրցաշարի խաղերից մեկի ժամանակ զավեշտալի միջադեպ է գրանցվել: «Վիկինգ հոլ» մարզադահլիճի պատի միջով ներխուժել է խմած վարորդ իր մեքենայով:

Հանդիպման ժամանակ հանկարծակի լսվել են ավերածության բարձր ձայներ: Մարզադահլիճի հաղորդավարը երկրպագուներին հորդորել է լքել տրիբունան: Թեպետ սկզբում իրավիճակը լարված էր և բոլորին թվում էր, որ ներսում պայթյուն է որոտացել, բայց պարզվում է՝ դահլիճի պատին հարվածելով ներս է մտել ավտոմեքենա:

Դպրոցի աշխատակիցները ոստիկանություն ու շտապօգնություն են կանչել: Վարորդը չի տուժել, նա միակ տուժողն է: Նրան արդեն ձերբակալել են՝ անսթափ վիճակում մեքենա վարելու և քաղաքացիների կյանքը վտանգի ենթարրկելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: