«Խնդրում եմ՝ գնեք Ռունիին». Ինչպես 8-ամյա պատանին նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» պատմական տրանսֆերին - VNews
Բաժիններ

«Խնդրում եմ՝ գնեք Ռունիին». Ինչպես 8-ամյա պատանին նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» պատմական տրանսֆերին

2004 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» լավ կենտրոնական հարձակվող կարիք ուներ: Ռուդ Վան Նիստելռոյը թեպետ շարոնակում էր մնալ «գոլ արտադրող» գլխավոր «ֆաբրիկան», սակայն նրան անհրաժեշտ էր նոր ուժ, նոր արյուն, քանի որ Ռոնալդուն դեռ չէր բացահայտել իր գոլահարի ունակությունները, Լուի Սահան էլ ստաբիլ չէր: «Կարմիր սատանաների» գլխավոր հույսը Ալեքս Ֆերգյուսոնն էր, որը երկար ժամանակ տրանսֆերային շուկայում «թափառելուց» հետո գտավ այն մեկին, որը ոչ միայն կուժեղացներ թիմը, այլև պետք է դառնար ակումբի և առհասարակ, անգլիական ֆուտբոլի 21-րդ դարի գլխավոր աստղերից մեկը: Եվ դա՝ շնորհիվ 8-ամյա պատանու:

2004 թվականի օգոստոսի 25-ին Բուխարեստի «Դինամոյի» հետ տնային խաղի ընթացքում տեսախցիկները ֆիքսեցին շիկահեր մի պատանու որը ստադիոն էր եկել փոքրիկ պաստառով: Բովանդակությունն առավել քան պարզ էր. «Խնդրում եմ՝ գնեք Ռունիին»: Հաշված օրեր անց, երեխայի երազանքն իրականացավ. «Մանչեսթեր Յունայթեը» մոտ 30 մլն ֆունտով ձեռք բերեց «Էվերտոնի» երիտասարդ հարձակվող Ուեյն Ռունիին: Պաստառի հեղինակը Ջո Ռուանն է: Նա վստահ է՝ 18-ամյա Ռունիին գնելու հարցում նրա գործոնը եղել է վճռորոշ:

«Մենք 2004-ի ամառն անցկացրել ենք Ֆրանսիայում: Այնտեղ էլ հետևում էինք Եվրոյին, որտեղ Ռունին փայլեց: Տուն վերադառնալուց հետո հայրս ամեն օր ամսագրեր ու թերթեր էր գնում: Բոլորի առաջին էջին Ռունին էր», – The Athletic-ի հետ զրույցում պատմել է Ջոն: «Իմ սիրելի «Մանչեսթեր Յունայթեդն» այդ օրերին Չեմպիոների լիգայի որակավորման փուլում պետք է հանդիպում անցկացներ: Հայրս ասաց. «Այ եթե ես լինեի քո տարիքին, պաստառ կպատրաստեի, կգնայի ստադիոն ու կանեի այնպես, որ ինձ ֆիքսեր տեսախցիկը»:

Առաջնորդվելով ոչ թե հստակ նպատակասլացությամբ, այլ, գուցե, ռոմանտիզմով, Ջոն հոր հետ հորինեց պաստառի պարզունակ բովանդակությունը՝ «խնդրում եմ՝ գնեք Ռունիին»: Տան նկուղում գտնվեց հարմար թուղթ: Հաջորդ քայլը գեղեցիկ ձեռագիր ունեցող մարդ գտնելն է: Այդպիսինն էլ կար՝ Ջոյի տատը: Փոքր պաստառը ձեռքին Ջոն տեղավորվեց ներքևի տիրիբունայի մուտքերից մեկի մոտ: Նրան սկզբից նկատեց լուսանկարիչներից մեկը, հետո ֆիքսեցին հեռարձակողները: Փոքրիկ երկրպագուի համարձակ պաստառն անգամ քննարկվեց ITV-ի եթերում:

Խաղից հետո երեխայի ընտանիքի անդամների հետ կապի դուրս եկավ քաղաքի գլխավոր թերթի՝ Manchester Evening News-ի թղթակից Ստյուարդ Մետիսոնը՝ նրա մասին հոդված գրելու համար: Մի քանի օր անց՝ տրանսֆերային դեդլայնին «Յունայթեդն» իրականացրեց Ռունիի տրանսֆերը: Ջոյի հայրը զանգահարեց և լրագրողին ու ճշտեց՝ կա՞ հնարավորություն հանդիպելու Ռունիի կամ Ֆերգյուսոնի հետ: Լրագրողը խոստացավ զանգահարել պատասխան ստանալու դեպքում: Նա դիմեց «Յունայթեդի» ներկայացուցիչներին ու ստացավ դրական պատասխան: «Դուք ունեք մեկ ու կես ժամ՝ «Օլդ Թրաֆորդ» գալու համար», – հնչեց խոսափողի մեջ: 5 րոպե անց Ջոն ու իր ընտանիքն արդեն Մանչեսթերի ճանապարհին էին (Ջոն ընտանիքի հետ ապրում էր Լիդսում):

«Օլդ Թրաֆորդի» հետ հազիվ ժամանակի մեջ տեղավորված Ջոյին դիմավորեց ակումբի աշխատակիցն ու ճանապարհեց դեպի հանդիպման վայր, որտեղ նրան սպասում էր 18-ամյա չխոսկան Ռունին ու «զավզակ» Ֆերգյուսոնը: Շոտլանդացի մասնագետը հեշտությամբ լեզու գտավ երեխայի հետ, տեսավ, որ երեխան Ալան Սմիթի անվանական մարզաշապիկով է: «Ինչո՞ւ» հարցին Ջոյի պատասխանն առավել քան պարզ էր. «Ես ապրում եմ Լիդսում, բայց սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ալան Սմիթը «Լիդսի» ամենասիրելի ֆուտբոլիստն է, որը տեղափոխվեց Մանչեսթեր: Նրա շապիկով եմ գնում դպրոց, որ զայրացնեմ հասակակիցներին»:

9 տարի անց Ջոն նորից գնաց ստադիոն՝ նոր պաստառը ձեռքին: Այս անգամ էլ նրա խնդրանքը «Յունայթեդին» կապված էր Ռունիի հետ, բայց կրում էր հակառակ բնույթ. «Խնդրում եմ՝ վաճառեք Ռունիին» պաստառը Ջոն բացատրում էր նրանով, որ Ռունին զրոյացրել է իր նկատմամբ երկրպագուների սերն ու հարգանքը: 2010-ին անգլիացին անձամբ էր ցանկանում հեռանալ: «Ոչ ոք և ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես խորապես հիասթափված եմ, որ իմ հերոս ֆուտբոլիստը հակառակ կարծիքին է: Ես կորցրել եմ իմ սերն իր հանդեպ, նա իմ դուրն այլևս չի գալիս», – նույն Manchester Evening News-ի հետ զրույցում ասել է Ջոն:

Ռունին իր կյանքում շատ հիմարություններ է արել, որոնք թվարկելու համար առանձին հոդված/ներ է պետք գրել, սակայն նա այնքան խելք ունեցավ, որ չարեց իր կարիերայի ամենամեծ սխալն ու մնաց «Յունայթեդում»՝ վերականգնելով, իսկ հետո նաև կրկնապատկելով ֆաների, գլխավորապես Ջո Ռուանի սերն ու հարգանքը. «Ես այլևս զայրացած չեմ նրա վրա: Ռոնալդուի գնալուց հետո Ռունին իր վրա վերցրեց առաջատարությունը: Հանուն «Մանչեսթերի»՝ Ռունին պատրաստ էր խաղալ դաշտի յուրաքանչյուր հատվածում: Ես շատ ուրախ եմ, որ նա չհեռացավ: Միևնույն ժամանակ հպարտ եմ, որ կարևոր դեր եմ ունեցել Ռունիի տեղափոխության և «Ման.Յունայթեդի» պատմության մեջ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պրեմիեր լիգայի՝ տուրի կենտրոնական խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել 2 առանցքային ֆուտբոլիստից

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

«Հին դեմքեր, նոր թվեր». Չեմպիոնների լիգայի ռեկորդներ, որոնք կարող են գերազանցվել այս մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նյուքասլին», Ֆերնանդեշը՝ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» 150 միլիոն եվրո է առաջարկել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

ԵԼ. «Յունայթեդի» ու «Տոտենհեմի»՝ խոշոր հաշվով հաղթանակները, «Միլանի» սայթաքումը, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էքսպերիմենտների երեկո Եվրոպա լիգայում. Ինչ մարզավիճակում են «Ռոման», «Միլանն» ու «Ման.Յունայթեդը»

Վենգեր. «Մբապեն կարող էր անվճար տեղափոխվել «Արսենալ»

Առաջին թիմը, որի խաղերում 100 գոլ է գրանցվել. «Բավարիան» ու «Մոնակոն»՝ թոփ-3-ում

Ռոնալդուն լավագույնը չէ. ԱՊԼ-ի պատմության թոփ-100 ֆուտբոլիստները

Միայն 2 ֆուտբոլիստներ են կարևոր վիճակագրությամբ գերազանցում Ֆերնանդեշին

Բրունու Ֆերնանդեշի գեղեցիկ գոլը փրկեց «Ման. Յունայթեդին» պարտությունից (տեսանյութ)