«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին - VNews
Բաժիններ

«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

arsen vazgen - «Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:27

-

-

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են  Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, նրանց շնորհակալություն է հայտնել բոլորին հպարտություն պարգևելու և ոգևորվելու համար, տեղեկանում ենք նախարարության կայքից:

«Մենք աշխարհին ներկայանում ենք բազմաթիվ ոլորտներով, որոնց թվում սպորտն առանձնահատուկ է: Մեր երկիրն ունի համաշխարհային սպորտում լավագույնս ներկայանալու ներուժ, ինչի վկայությունը նաև ձեր վերջին հաղթանակներն են: Վստահեցնում եմ, որ նախարարությունը շարունակաբար հստակ, համակարգված քայլերով աջակցելու և խրախուսելու է ձեզ: Ուժ, եռանդ և շարունակական հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ավելի մեծ նվաճումների առիթով հանդիպելու հնարավորություն ենք ունենալու»,- ասել է նախարար Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստ է լսել մարզաշխարհի ներկայացուցիչների առաջարկությունները և դիտարկումները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի վերջին հաջողությունները ոչ թե պատահականությունների շարքից են, այլ նպատակաուղղված աշխատանքի արդյունք.

«Ողջունելի է, որ դուք հաղթեցիք տիտղոսակիր մրցակիցների՝ այդպիսով ապացուցելով, որ Օլիմպիական խաղերի, եթե ոչ չեմպիոնի, ապա մեդալակրի հավակնորդ եք: Եթե նույն տրամադրվածությամբ և հավասարակշռվածությամբ հանդես գաք նաև ամռանը, ապա ի դեմս ձեզ՝ Օլիմպիական խաղերի նոր չեմպիոններ կունենանք: Ուրախալի է, որ ձեր հաղթանակները ոչ թե մեկանգամյա պատահականություն են, այլ հետևողական աշխատանքի արդյունք, ինչի համար շնորհակալ եմ հավաքականի մարզչական անձնակազմին: Միաժամանակ խնդրում եմ չկտրվել իրականությունից և կենտրոնանալ Օլիմպիական խաղերին լավագույնս պատրաստվելու ուղղությամբ, իսկ նախարարությունը կլուծի այդ ճանապարհին առաջացած բոլոր խնդիրները»:

Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ ջանք չեն խնայելու Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկաներից հետաքրքրվել է մարզումների ընթացքի, Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի և առկա խնդիրների մասին: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարցերին արագ արձագանքելու, լուծման ուղիներ առաջարկելու համար և տեղեկացրել, որ ամեն ինչ ըստ ծրագրածի է ընթանում: Ֆեդերացիան նախատեսում է Օլիմպիական խաղերից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել այնպիսի երկրում, որը ժամային գոտու և կլիմայի առումով նման կլինի Տոկիոյին, ինչի արդյունքում ըմբիշները նոր պայմաններին հարմարվելու համար ուժ և ժամանակ չեն ծախսի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

Եվրոպայի առաջնությունում ունեցած հաղթանակներից հետո մեր ծանրորդները ժամանեցին Հայաստան (տեսանյութ)

Եվրոպայի նորընծա չեմպիոնների և մեդալակիրների դիմավորումը (լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարարն ու սպորտի գծով տեղակալը Մոսկվայում կհետևեն ծանրամարտի Հայաստանի հավաքականին

Լավագույն ազատ ոճային ըմբիշը Բուդապեշտի մրցաշարում․ UWW-ն «պարգևատրել» է Վազգեն Թևանյանին (տեսանյութ)

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

Ալիևը՝ Թևանյանից կրած պարտության մասին. «Հավատացեք՝ բոլորիցդ շատ եմ ցավում»

Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»

Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է»

Վազգեն Թևանյան․«Հարազատներիս ուրախությունը տեսնելուց հետո իմ երջանկությունը տասնապատկվեց»

Արսեն Հարությունյան. «Անելու եմ ամեն բան՝ բոլորի սպասելիքներն արդարացնելու համար»

Վազգեն Թևանյանի արձագանքն ադրբեջանցի Ալիևի նկատմամբ իր տոնած հաղթանակին

UWW-ի անդրադարձը Վազգեն Թևանյանի՝ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ եզրափակիչում տոնած փայլուն հաղթանակին (տեսանյութ)

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց ոսկե մեդալը (տեսանյութ)

Արսեն Հարությունյանը՝ վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր (տեսանյութ)