Խոակին Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին» - VNews
Բաժիններ

Խոակին Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին»

Խոակին Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին» - Խոակին Կապառոս․ «Տղաները պատմություն կերտեցին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:33

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու դարձել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի հաղթող:

Հետխաղյա մամուլի ասուլիսին լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որի խոսքը մեջբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

-Պարոն Կապառոս, Դուք կատարեցիք Ձեր առջև դրված խնդիրը, և հաղթեցինք Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեք։

-Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է։

-Արդյոք Հայաստանի ազգային հավաքականն արդեն ձե՞ռք է բերել ուրույն խաղաոճ, թե՞ այն փոխվում է՝ կախված մրցակցից։

-Մենք ունենք մեր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնենք։ Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, որը հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է։

-Խաղից առաջ մեր ազգային թիմն ուներ բազում կորուստներ։ Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ այս իրավիճակում տրամադրել թիմին և հասնել այսչափ կարևոր հաղթանակի։

-Երեկ, երբ մենք իմացանք մեր կորուստների մասին, այդ փաստը բնականաբար ազդեց թիմի վրա, բայց մենք գիտակցում էինք, որ ներկայացնում ենք մի ամբողջ երկիր։ Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

«Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

Ինչպես է Հայաստանի հավաքականի խաղի համար FAF-ը պատրաստել «Սարդարապատ» ակցիան (տեսանյութ)

3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Հայտնի է, թե որ ստադիոնում է կայանալու Շվեդիայի և Հայաստանի հավաքականի միջև ընկերական խաղը

Ինսայդ․ Հայաստանի հավաքականում կլինեն նոր հնչեղ անուններ

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Կապառոս․ «Լավ ենք մեկնարկել, բայց մեր ոտքերը չենք կտրում գետնից»

Կապառոս. «Իսպանական ֆուտբոլում երբեք ռասիզմ չեմ տեսել»

Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի ամենաշատ առաջադիմած թիմ. ՖԻՖԱ-ի նոր վարկանիշը

Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Կապառոսի տղաները․ համաշխարհային ֆուտբոլի 7 բացահայտում, որ կատարել է մեր հավաքականի մարզիչը