-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է ԱԱ-2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը ելույթ կունենա J խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:
«Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է:
Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորիտն է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ:
Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի թերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցել: Ընդհանուր առմամբ, պետք է պատրատսվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»,- Կապառոսի խոսքն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո