Խոակին Կապառոս. «Մենք հիանալի արդյունքի հասանք» - VNews
Բաժիններ

Խոակին Կապառոս. «Մենք հիանալի արդյունքի հասանք»

Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 22:35

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 2-րդ տուրում 2-0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ:

Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ամփոփել է հանդիպումը:

«Խաղի մեկնարկը բարդ ստացվեց, սակայն առաջին կեսի երկրորդ հատվածում արդեն ավելի լավ էինք գործում: Սկսեցինք ավելի շատ տիրել գնդակին՝ օգտվելով այն ազատ գոտիներից, որոնք թողնում էր մրցակիցը:

Չեմ ցանկանում առանձնացնել ֆուտբոլիստների անուններ, քանի որ ամբողջ թիմը լավ գործեց, ու ֆուտբոլը թիմային խաղ է: Այս կամ այն ֆուտբոլիստի լավ գործելը պայմանավորված է իր թիմակցի նույնպիսի խաղով: Այսօր ես ուզում եմ նշել ամբողջ թիմին, ինչպես նաև մեր երկրպագուներին, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին: Այս ամենի շնորհիվ մենք հաջողության հասանք:

Իհարկե, Տիգրանն ու Խորենը շատ լավ հանդիպում անցկացրին, սակայն ես նույնը կասեի նաև Սոլոմոնի, Արտակի, Համբարձումյանի և մյուս տղաների մասին»,- ասել է Կապառոսը:

Խոսելով կենտրոնական պաշտպանությունում նախորդ խաղի համեմատ կատարված փոփոխությունների մասին՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Սա թիմ է, կատարվում է ռոտացիա: Հաջորդ խաղում նույնպես ռոտացիա կլինի: Տարոնն այսօր հիանալի խաղ անցկացրեց»:

Պատասխանելով Վահան Բիչախչյանի՝ այս հանդիպմանը չմասնակցելու, ինչպես նաև Ռումինիայի հավաքականի դեմ առաջիկա խաղին հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին՝ Կապառոսն ասել է. «Ես չեմ ուզում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին: Հիմա թիմային խաղի մասին խոսելու ժամանակն է: Մենք հիանալի արդյունքի ենք հասել, ու հենց դրա մասին հիմա պետք է խոսել»:

Խոսելով Ժիրայր Շաղոյանի մասին՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա պետք է ստանա իր հնարավորությունը՝ իրեն դրսևորելու համար, որպեսզի փորձ ձեռք բերի»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին

4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ հավաքական, որը ընտրական փուլում խաղացել էր Հայաստանի հետ

Հարոյանը ժամանել է «Կադիսի» մարզաբազա (ֆոտո)

Մելիքբեկյան. «Հասել ենք մի կետի, երբ պատրաստ ենք քայլ անել հայտնվելու եվրոպական ուժեղագույնների շարքում»

«Սուպեր երջանիկ եմ՝ այս հիասքանչ երկիրը ներկայացնելու համար». Կապառոս

Կապառոսը երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ

Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Հայաստան, Պորտուգալիա և մտափոխվող ակումբներ. կայունություն փնտրող Սարգիս Շահինյանը

Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցներից մեկի մարզիչը հեռանում է իր պաշտոնից

Նորվեգիան չի բոյկոտի ԱԱ-2022-ը

Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև